Երկարաձգվեց մեկ տարով. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ-ի հետ
Կառավարությունը քննարկեց «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու» հարցը:
Համաձայն պայմանագրի 4-րդ հավելվածի՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում էր մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 անուն ապրանքների գծով:
Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս հետաձգումն ավտոմեքենաներին չի վերաբերվում: