Ինչո՞ւ Փաշինյանը չի արձագանքում Բաքվից պատվիրված հակահայկական զառանցանքներին

Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են պոպուլիզմով և դեմագոգիայով, որի հասցեատերը ներքին լսարանն է ու բարձիթողի են արել արտաքին քաղաքական վտանգները, պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է, որ մաքսիմալ դրանից օգտվի...

Այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ հակահայկական նյութեր են հրապարակվել ռուսաստանյան և ռուսալեզու բավական հայտնի Lenta.ru, bbc .com, Gazeta.ru կայքերում...

Այս ամենին գումարվում է նաև Ադրբեջանի բռնապետ Իլհամ բաբայի, նրա կնոջ և տեղակալ Մեհրիբան Ալիևայի և նրանց դստեր՝ Լեյլա Ալիևայի տարբեր սոցցանցերում (facebook, twitter, instagram) ակտիվ գործող էջերը, որոնք արդեն մի քանի օր էլ լծված են հակահայկական քարոզչություն տարածելու գործին... Բավական ակտիվ հակահայկական քարոզչություն են տանում նաև Ապշերոնյան սուլթանության ԱԳՆ-ն, բազմաթիվ պաշտոնյաներ, նավթախավիարային լափամանից օգտվողները և այլն...

Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները և հատկապես պարոն Փաշինյանը, նրա ընտանիքի անդամները, մեր ԱԳՆ-ն և իշխանության տարբեր ներկայացուցիչները դրան հակազդելու համար... Պատսախանը սարսափեցնող է՝ "ոչինչ"...

Պարոն Փաշինյանը, նրա կինը և ավագ դուստրը, ովքեր բավական ակտիվ են սոցցանցերում, որքան կարելի է հասկանալ, արհամարհած ունեն "կիրթ" Իլհամի և նրա ընտանիքի կողմից տարվող հակահայկական քարոզչության վրա... Նույն՝ Բաքվի կեղծիքներին չարձագանքելու մարտավարությունն են ընտրել նաև պարոն Փաշինյանի թիմակիցները, ովքեր մեծ հաճույով Փաշինայնի հրահանգով և նրան դուր գալու համար կարող են հարձակվել, ասենք՝ ՍԴ նախագահի վրա կամ նրան քննադատողներին պիտակավորել, բայց լուռ մնալ, երբ մեր արևելյան հարևանները մեզ կեղծ մեղադրանքներ են ներկայացնում՝ ցեղասպանություն գործելու մեջ... Նրանց համար ավելի կարևոր է "Այո"-ի քարոզչության և գողացված լոգոյի վրա 200 միլիոն դրամից ավելի գումար ծախսելը, քան մեզ համար շատ վտանգավոր հակահայկական քարոզչությունը, որին պաշտոնական Երևանը պետք է պատրաստ լիներ և գումարներ ծախսեր բազմաթիվ օտարերկրյա և օտարալեզու ԶԼՄ-ներում ազերիների թեզերը և կեղծիքները հերքող և բացահայտող համապատասխան հոդվածներով հանդես գար...

Չարձագանքելը Բաքվից հայերի հասցեին հնչող զրպարտություններին կարող է շատ ծանր և անդառնալի հետևանքներ ունենալ մեզ համար...

20-րդ դարի վերջին և 21-րդ դարում պատերազմների ելքերը մեծ մասամբ լուծվում են ոչ թե մարտի դաշտերում կամ բանակցային սեղանների շուրջ, այլ տեղեկատվական պատերազմում տարած հաղթանակի արդյունքում, որին, ինչպես տեսնում ենք, Հայաստանի ներկայիս իշխանությունները կամ պատրաստը չեն, կամ էլ ամեն ինչ տապալում են...

Զավեշտալի էր նաև ԱԳՆ-ի պասիվ կեցվածքը, որը բացարձակ չարձագանքեց Հայաստանի հասցեին Ադրբեջանից և Թուրքիայից հնչող ագրեսիվ հռետորաբանությանը.. Մեր ԱԳՆ-ի աշխատանքն ավելի խայտառակ վատն է, քան կրուասանասեր Էդուարդ Նալբանդայանի ժամանակներում էր...

Պետական մտածելակերպից զուրկ Փաշինյանը և նրա հետ քայլած պատուհասները լավ կլինի երբեք չմոռանան ֆաշիստական Գերմանիայի գլխավոր քարոզիչ Գեբելսի աշխատանքային սկզբունքը՝ "Որքան սուտը սարսափելի է, այնքան դրան ավելի շատ են հավատում", որն արդիական է նաև հիմա...

Տեսնես Աննա Հակոբյանը պատասխանելո՞ւ է բազմաթիվ շինարարական-վերականգնողական վիրահատություններ տարած "իրական" Մեհրիբանի հակահայկական զառանցանքներին, թե գերադասում է գործ ունենալ "կեղծ" Մեհրիբան խանումի հետ, որին հրավիրում էր Շուշի մուղամ լսելու...

Ի դեպ, ժամանակին ֆեյքերի հայտնի ֆաբրիկան (տարբեր տվյալներով 15-25 հազար կեղծ օգտատերերի մասին է խոսքը), որի աշխատակիցներն առավոտից երեկո հայհոյում են Փաշինյանին քննադատողներին և գովերգում են վարչապետի գործունեությունը, ժամանակին ստեղծվել էր Բաքվից հնչող հակահայկական քարոզչությանը դիմադրելու համար...

Հ.Գ. Տեղեկատվական պատերազմում տանուլ տալը մեծ վտանգ է Հայաստանի և Արցախի համար, որն այս իշխանությունները բացարձակ չեն հասկանում...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am