«Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչեւ հանրաքվե». Էլինար Վարդանյան

2019թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ նախագահը, անտեսելով Սահմանադրության պահպանման իր լիազորությունը, ստանձնելով պասիվ դիտորդի դեր, ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման տխրահռչակ օրենքը: Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրենքի գործողության ժամկետ էր սահմանված երկու ամիսը, եւ փաստացի այսօր այն արդեն լրանում է՝ մինչեւ ժամը 18-00։ Օրենքում առկա իրավական եւ բարոյական խնդիրներին մենք բազմիցս ենք անդրադարձել։

Եվ թեեւ Սահմանադրության կոպիտ խախտումներով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի համապատկերին այս հարցը ստվերվել է, այնուհանդերձ չենք կարող չարձանագրել, որ ՍԴ դատավորները, որոնց վրա տարածվում էր օրենքը եւ որոնցից այսօրվա իշխանությունները փորձում են ամեն գնով ազատվել, փաստեցին իրենց բարձր պրոֆեսիանալիզմը, ըստ էության՝ չփոխանակեցին իրենց մասնագիտական բարոյականությունը առաջարկվող «կաշառքի» հետ։ Նրանք իսկական քաղաքացիներ են. հենց նման պայմաններում է կայանում քաղաքացին՝ որպես ինստիտուտ։

Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից շատերը դժվար կհասկանան այս քայլը, քանի որ նրանք բարձրաձայն խոսում են իրավական պետության մասին, սակայն մասնակցում են ամեն գնով ՍԴ դատավորներից ազատվելու հակաիրավական, հակասահմանադրական գործընթացին, իսկ որպես «երազած» դատական համակարգ պատկերացնում են յուրայիններով համալրված եւ կցորդ դատարանը։

Այսօր կարող ենք արձանագրել, որ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրի վարքագիծը սահմանադրական արդարադատությանը պատվով ծառայելու օրինակ կարող է լինել։ Վարքագիծ, որը զերծ էր ավելորդ աղմուկից եւ պաթոսից։ Բարեբախտաբար, հանրության բավականին լայն շրջանակներ պաշտպանեցին նրանց դիրքորոշումը՝ ստեղծելով արդյունավետ հանրային վահան՝ այսօրվա հակաօրինական միջավայրում։

Բայց առջեւում ՍԴ դատավորներին սպասում է նոր փորձություն։ Առաջիկա ամսվա ընթացքում նրանք արժանանալու են էժան հռետորաբանության, ասվելու են բաներ, որոնք սովորաբար հրապարակային գործիչներն իրենց թույլ չեն տալիս։ Հերթական անգամ թիրախավորվելու են ՍԴ դատավորները, պարզվելու է, որ Սահամանադրական դատարանը «ուղիղ եւ սարսափելի սպառնալիք է ժողովրդավարության համար եւ այսպիսի Սահմանադրական դատարանը ձեւավորվել է Հայաստանում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար», եւ որ շուտով ՍԴ-ն ազատելու է բոլոր կոռուպցիոներներին։ Թշնամի են հռչակվելու բոլոր նրանք, ովքեր չեն կիսում հանրաքվեի միջոցով ՍԴ դատավորներից ազատվելու «փայլուն» գաղափարը։

Հանրաքվեն վերածվելու է թշնամանքի քարոզի, արմատական պառակտման, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառման, իսկ երկիրը ներսից քայքայելու վնասն անհետեւանք չի մնալու. այն կարող է երկար եւ ավերիչ ազդեցություն ունենալ։

Հանրաքվեի օրն էլ կանցնի, բայց նստվածքը մնալու է։ Մեր պետությունը հայտնվելու է միջազգային կառույցների թիրախում, իսկ մի փուլ հետո սկսվելու է նաեւ իրավական գործընթաց։ Միջազգային կառույցների՝ արդեն իսկ եղած արձագանքներին հաջորդելու են ավելի կոշտ արձագանքներ, իսկ հանրաքվեի սահմանադրականությունը դառնալու է իրավապահների քննության առարկա։

Եվ վերջում կմնա էլի միջազգային կառույցների անաչառությունը կասկածի տակ դնելու, այդ կառույցներից պատասխան պահանջելու, տարբեր մանիպուլյացիաների դիմելու, ձեւակերպումները բոլորովին այլ ենթատեքստով ներկայացնելու, առավել անցանկալի դրույթները «մոռանալու» եւ հանրությունից թաքցնելու գործելաոճը, սակայն դրանից, մեծ հաշվով, շատ բան չի փոխվի։

Ամփոփելով՝ մեկ անգամ եւս գնահատենք բոլոր այն դատավորների կեցվածքը, որոնք զգացին պահի լրջությունը եւ կարողացան չտրվել հեշտ լուծման գնալու գայթակղությանը։ Սահմանադրական դատարանի դատավորը, մեծ հաշվով, պետք է կարողանա իրողությունները դիտարկել «ժամանակից դուրս», եւ նրանք վարվեցին հենց այդպես։

դիտվել է 339 անգամ
Լրահոս
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am