Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը. Ստեփան Դանիելյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնը հրապարակել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հոդվածը՝ ներքաղաքական զարգացումների մասին։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանում «հեղափոխության» հիմնական թեզը «Սերժիկ հեռացիր»-ն էր, որի բուն իմաստը, եթե փորձենք այն ավելի հասկանալի կերպով շարադրել, հետևյալն է․ «Վատ մարդկանց հեռացնում ենք, որպեսզի իշխանության գան լավ՝ ազնիվ մարդիկ»։ Սա կամայական մեկնաբանություն չէ։

Եթե ուշադիր հետևենք իրենցքայլական պատգամավորների ելույթներին, ապա այդ միտքն, այս կամ այն փաթեթավորմամբ, պարբերաբար հնչում է։ Այլ, ավելի հեղափոխական տեսակետ, ապագա անելիքների իմաստով, ըստ էության չի հնչել, եթե հաշվի չառնենք վեթինգը, անցումային արդարադատությունը և այլ տապալված նախաձեռնությունները։

Փորձենք հասկանալ՝ արդյոք «լավը» կամ «վատը», «ազնիվն» ու «անազնիվը» քաղաքակա՞ն կատեգորիաներ են և արդյոք նման գաղափարի վրա հնարավո՞ր է երկարատև քաղաքականություն կառուցել։

«Հեղափոխության» մյուս թեզն այն է, որ իրենք ներկայացնում են ժողովրդին և ի դեմս իրենց՝ ժողովուրդը եկել է իշխանության։ Այդ թեզի վրա է կառուցված նաև ապրիլին նշանակված հանրաքվեի նպատակը, այսինքն, ի դեմս իրենց՝ ժողովուրդը եկել է իշխանության և հիմա ժողովրդին է պետք հանձնել Սահմանադրական դատարանը՝ հակաժողովրդական ուժերի վերջին բաստիոնը։

Պատմության ընթացքում նման թեզերի վրա հռետորաբանություն կառուցած բազմաթիվ «ժողովրդի» իշխանություններ են եղել։ Այդ երևույթն է ուսումնասիրել «էլիտաների տեսության» վրա մեծ ազդեցություն ունեցած Ռոբերտ Միխելսը։

Ինչո՞ւ Միխելսը հրաժարվեց իր սոցիալիստական հայացքներից

Հայկական նորաթուխ «հեղափոխականները» հայտնի պատճառներով հրաժարվելով գաղափարախոսություններից՝ «իզմերից» (քանի որ ձախ սոցիալիստների գաղափարախոսությունները ժամանակակից աշխարհում հարգի չեն), իրականում հենց նմանատիպ թեզերով են հանդես գալիս․ «ժողովրդի իշխանություն», «պայքար ժողովրդի արյունը ծծողների դեմ», «ժողովրդին վերադարձնել թալանածը», «մեր երազանքի Սահմանադրական դատարան» և այլն։ Բնական է, հստակ գաղափարախոսության բացակայության պարագայում միայն նման ընդհանուր ֆրազներով է կարելի հանրությանը ներկայանալ, սակայն դա չէ այս հոդվածի խնդիրը։

Գերմանացի սոցիոլոգ Ռոբերտ Միխելսը (1876-19362թթ․) սկզբնական շրջանում սոցիալիստական գաղափարներով էր տարված, սակայն, հետագայում, սոցիալիստների հետ խզում է կապերը և 1911-ին գրում իր հռչակավոր «Քաղաքական կուսակցության սոցիոլոգիան՝ ժամանակակից դեմոկրատիայի պայմաններում» աշխատությունը, որտեղ առաջ է քաշում «օլիգարխիայի երկաթյա օրենքը», ըստ որի՝ զանգվածների, այսինքն «ժողովրդի իշխանություն» ունենալը, տեխնիկական պատճառներով, հնարավոր չէ և արդյունքում ցանկացած ռեժիմ վերածվում է քչերի իշխանության՝ օլիգարխիայի։ Խոսքը կուսակցական օլիգարխիային է վերաբերում։

Միխելսը այդ եզրակացությանն է հանգել ուսումնասիրելով եվրոպական կուսակցությունների զարգացման և փոխակերպումների ընթացքը։ Նույն եզրակացությանն է կարելի հանգել հետևելով իրենցքայլական ակտիվիստների փոխակերպումներին, սակայն շարունակենք հետևել Միխելսի մտքերի ընթացքին։

Ըստ նրա` զանգվածը երբեք էլ ի վիճակի չէ կառավարել, սակայն, ցանկացած անհատ, եթե ունի համապատասխան ունակություններ, կարող է վեր բարձրանալ և դառնալ առաջնորդ։ Անգամ ամենաապադասակարգային մարդկանց խումբը, եթե այդպիսին կա բնության մեջ, էլիտայի կարիք ունի։ Միխելսը համոզված էր, որ մարդկության մեծամասնությունը երբեք ունակ չի եղել ու չի էլ լինի ինքնակառավարվել, և ցանկացած պարագայում առաջանում է մի որևէ կազմակերպություն, որը, թեկուզ ժողովրդի անունից, իր վրա է վերցնում իշխող դասի դերակատարումը։ Ըստ նրա, իշխող դասը համաշխարհային պատմության ընթացքում միշտ գերիշխող դիրք է զբաղեցնելու, եթե անգամ ժողովրդի աջակցությամբ է իշխանության եկել՝ հեղափոխության միջոցով և հանուն ժողովրդի։

Միխելսի կարծիքով դեմոկրատիան միշտ վերածվում է օլիգարխիայի, և դա ցանկացած «ժողովրդական հեղափոխության», «սոցիալական հեղաշրջման» բնականոն արդյունքն է։

Միխելսի «օլիգարխիայի երկաթյա օրենքը»

Միխելսի օլիգարխիայի երկաթյա օրենքի էվոլյուցիայի ընթացքն է․

1․ ղեկավարության ձևավորում,

2․ պրոֆեսիոնալ ղեկավարության ձևավորում,

3․ բյուրոկրատիայի ձևավորում,

4․ իշխանության կենտրոնացում,

5․ հայտարարված նպատակների փոխարինումը ընթացիկ խնդիրներով,

6․ գաղափարախոսության ամրապնդում,

7․ առաջնորդների և ժողովրդի շահերի տարանջատման վիհի մեծացում,

8․ որոշումների ընդունման գործում իշխող կուսակցության անդամների դերի նվազեցում,

9․ ընդդիմության լիդերների ներգրավումը գործող օլիգարխիայի շարքեր (եթե հայերեն թարգմանենք՝ հաճախորդների ինստիտուտի ձևավորում),

10․ իշխող կուսակցության ձգտումը տիրել բոլոր ընտրողների ձայներին։

Միխելսի օրենքը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից սոցիոլոգիայի վրա և ժամանակի ընթացքում ապացուցել է իր իրավացիությունը։

«Սերժ Սարգսյանի համակարգն» անցել էր այդ բոլոր փուլերով և արդյունքում հասել իր տրամաբանական ավարտին՝ փլուզվել է, հիմա հերթը նոր իշխող էլիտայինն է, որը փորձում է կրկնել նույն ճանապարհը։ Սահմանադրական դատարանի հանրաքվեն վերը նշված 4-րդ քայլի շատ կարևոր բաղկացուցիչ մասն է»։

 

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Թավշյա հեղափոխության և Հայաստանի ավիացիայի միջազգային սկանդալի կապը. Տաթևիկը ժպտում է, իսկ ավիացիան խայտառակվում Իսկ նախարարին «փոխարինիչ» չկա՞ Դավադրություն Արցախում Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին Բատկան գիտի, թե կորոնավիրուսից ով ինչ է կորցնելու Իշխանության ներսից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին պետք է ասի այս մասին Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է ներսից և դրսից Մոսկվան «գազ տվեց». Կամ՝ գազի գնի բարձրացում, կա՞մ... Գազի գնի փոփոխությունը` դոլարով, թե ռուբլով. Պուտինին սպասելիս Քառօրյայից չորս տարի անց. բանալին Նիկոլ Փաշինյանի ձեռքում է Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկնել Քոչարյանի քայլը Ստացվում է միայն «ախպերության» ֆոնի ցուցադրություն Ամոթալի վիճակ. Նիկոլ Փաշինյանը որոշել է արտահանձնել ադրբեջանցու սպանության մեջ կասկածվող ջավախքցի երիտասարդին Ոմանք միմյանց ձեռք են մեկնում, իսկ ԱՄՆ-ը օրհասական պահին հաշիվներ է մաքրում Ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն, ՎԱԶ 21099-ն ու ՎԱԶ 211030-ը Ինչո՞ւ են անգլերեն և հայերեն տեքստերը իրար հակասում «Բարսելոնայի» փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով Համաճարակի ժամանակ արդյունավետ կլինի «տնային կալանք» կիրառել անազատության մեջ գտնվողների նկատմամբ. Արման Թաթոյան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է, ֆեյքնյուզ է հորինում և իր հորինածը հերոսաբար հերքում Արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանն ազատ չարձակվի Որքա՞ն պարգևավճար է տրվում ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին Վանաձորում հացը թանկացավ. Մարուքյան Հայկական երկու ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել է եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից Այսօր Նախագահ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելը լրջագույն վտանգ է իր առողջությանը Ստամբուլահայ գրող Մասիս Քյուրքչուգիլը կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց է տեղափոխվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիրոն ներթափանցման փորձի, դրա հետեւանքնով հայկական կողմի վիրավորում ստացած զինծառայողների, Բաղանիս և Ոսկևան գյուղերի ուղղությամբ գնդակոծության մասին, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքից մեկ երեխա: Բանախոսը կանդրադառնա նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ոչ համարժեք արձագանքին եւ պրոադրբեջանական դիրքորոշմանը: Ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Կորոնավիրուս, ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթների ներկայացում, ում են ուղղված դրանք: Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած ընտրություններ. Դիտորդների նկատած խախտումները, ստացած տպավորությունները. Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել