Ուզենաք էլ, չեք ձգի Հովիկ Աբրահամյանին հասնել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանին դուր չի գալիս, երբ իրեն համեմատում են Հովիկ Աբրահամյանի հետ, որը նույնպես եղել է տարածքային կառավարման նախարար, իսկ ընտրություններին՝ շտաբի պետ։ Թեպետ Պապիկյանն այսօր լծվել է ձայն հավաքելու գործին՝ մարզպետների վրա պլան է դրել, նրանք էլ ճնշումներ են գործադրում գյուղապետերի վրա, սպառնում են, որ եթե Այո-ն չհաղթի, իրենց տխուր օրեր են սպասվում: Բայց արիուտես Պապիկյանը մինչեւ հոգու խորքը խոցվում է Աբրահամյանի հետ համեմատությունից.
«Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ, ես որևէ համեմատության եզր չեմ տեսնում», - ասում է իշխող կուսակցության վարչության նախագահը:

Սուրեն Պապիկյանը վատ չի զգում, որ իրենց թիմում կան նախկին ՀՀԿ-ականներ, թալանի ու կոռուպցիայի մեջ մեղադրվող անձինք, վատ չի զգում, որ նախկին ընտրատասովչիկները հիմա իշխանության համար են աշխատում, բայց վատ է զգում, որ համեմատվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այն դեպքում, երբ իրականում, այո, համեմատելու եզր էլ չկա: Ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի, Սուրեն Պապիկյանն ինքնուրույն մտածելու, գործելու կարողություն էլ չունի: Նրանք, ովքեր հետեւել են Պապիկյանի ասուլիսին, կփաստեն, որ Պապիկյանն ամբողջությամբ կապկում է Նիկոլ Փաշինյանին՝ սկսած դեմքի միմիկաներից, վերջացրած բառերի ընտրությունից ու հռետորաբանությունից:

Շեֆի պես նա էլ հիմնականում դիմում էր մանիպուլացիաների ու փորձում հուզիչ պարզաբանումներ տալ, թե որքան կարեւոր է սահմանադրական հանրաքվեն, առավել եւս ազատ ընտրությունները.«Սա մեր որդեգրած սկզբունքն է, հավատամքն է, որից մենք չենք հրաժարվելու: Մենք պետք է գնանք, մարդկանց հետ զրուցենք, ու ասենք՝ այս պրոցեսը շատ կարեւոր է: Մենք չենք խուսափում մեր ժողովրդի հետ խոսելուց»:

Իսկ իր դատվածության փաստը թաքցնելու մասին պարզապես գերազանցեց Փաշինյանին՝ իրականությունը ֆռռացնելու եւ իր ուզած ձեւով ներկայացնելու հարցում: Հիշեցնենք, որ ըստ Հրապարակի՝ Պապիկյանը զինծառայության ժամանակ դանակով հարվածել է հրամանատարին և դատապարտվել է ազատազրկման եւ ազատ արձակվել 2007 թվականին համաներումով: Սուրեն Պապիկյանը հրապարակումից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում փաստացի ընդունել էր դատվածության փաստը, միեւնույն ժամանակ նա ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հորդորել էր պարզել, թե ում ձեռքով ու ինչպես է իր անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը կեղտոտելու առիթ: Նա հայտարարել էր, որ դա նպատակ ունի «այո»-ի շտաբի աշխատանքները մրոտել։ Ապա ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առիթով / ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասով/։

Ասուլիսում Պապիկյանը կրկին պնդեց, որ անթույլատրելի է իր անձնական կյանքին վերաբերող տվյալները դուրս հանել ու ինքը պարզելու է, թե ով է դրա հեղինակը: Փոխարենը սույն պաշտոնյան բացատրի հանրությանը, թե ինչ է եղել, ինչպես եւ ինչու է նա թաքցրել հանրությունից այդ փաստը, ամեն ինչ պտտում է <<դավադիր>> անձանց կողմը ու զոհի կարգավիճակ ընդունում: Հարկ է նշել, որ Պապիկյանի այդ հայտարարությունից հետո իրավապաշտպանները կրկին հակադարձեցին, որ անձնական տվյալների պաշտպանությունը բացարձակ իրավունք չէ եւ բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում հասարակությունն իրավունք ունի իմանալ բարձրաստիճան պաշտոնյայի անցյալին վերաբերող որոշակի տեղեկություններ: Բայց ինչպես ասացին՝ Պապիկյանը չի ուզում այդ մասին խոսել, քանզի նա ամենավերեւից է ստացել նման հրահանգ, Նիկոլ Փաշինյանը չի կարող ապրել առանց թվացյալ թշնամիների:

Անի Սահակյան

դիտվել է 4414 անգամ
Լրահոս
Գազի թանկացումը ավելի կսրի Հայաստանի՝ առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը Փողոցից իշխանության եկած ղեկավարը, ցավոք սրտի, երկրին անկայունություն է բերում. Անդրանիկ Միհրանյան. տեսանյութ Փաշինյանը պետական շահը զոհաբերում է անձնական վրեժխնդրությանը․ Անդրանիկ Միհրանյան. տեսանյութ Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանն շտապել է Երեւան. Մայիլյանը կհրաժարվի՞ Արցախում սահմանադրական ճգնաժամի վտանգ է հասունանում Երբ մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ Ակտիվության փորձերը հանդիպել են դիմադրության Հայտնի օրենքի ընդունումից առաջ պարետ Ավինյանի հեռախոսահամարը գրանցվել է «Սիգնալ» հավելվածում․ factor.am Հայաստանում կորոնավիրուսից 7-րդ մահն է արձանագրվել մեկ օրում. մահացածը 76–ամյա կին է Իշխանության ներսից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին պետք է ասի այս մասին Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկնել Քոչարյանի քայլը Ստացվում է միայն «ախպերության» ֆոնի ցուցադրություն Էս իշխանավորները խուժաններ են, որոնք անբարոյականությունը դրոշ են դարձրել․Պարույր Հայրիկյան (video) Դավադրություն Արցախում Լուկաշոնկոն կորոնավիրուսի մասին իր տեսակետն է բացահայտում /տեսանյութ/ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է ամեն բան անել դժվար կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների հետ կապված բազմաթիվ հարցերի կարգավորման համար Ալի Լարիջանիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Brent տեսակի նավթը 46% գնաճ է գրանցել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք Monte Melkonian Cyber Army-ն կոտրել է ադրբեջանական 21 կայք Արդեն ադրբեջանցիներն են մտնում ու Zoom-ի դասերը խանգարում. ի՞նչ անել. Տեսանյութ Ապրիլյան պատերազմի քողի տակ մայիսին խրամատ փորող ու սելֆի անողից ավելին սպասելը զուր է Ամեն մարդ գժվելու իր ճանապարհն ունի Այդ շրջանում դեռ չէին թեստավորում, «շուխուր» պետք չէր, քարոզարշավ էր Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիրոն ներթափանցման փորձի, դրա հետեւանքնով հայկական կողմի վիրավորում ստացած զինծառայողների, Բաղանիս և Ոսկևան գյուղերի ուղղությամբ գնդակոծության մասին, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքից մեկ երեխա: Բանախոսը կանդրադառնա նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ոչ համարժեք արձագանքին եւ պրոադրբեջանական դիրքորոշմանը: Ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Կորոնավիրուս, ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթների ներկայացում, ում են ուղղված դրանք: Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած ընտրություններ. Դիտորդների նկատած խախտումները, ստացած տպավորությունները. Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել