Միայն ճանապարհներն ասֆալտապատելով ու ՍԴ դատավորներին տուն ուղարկելով՝ հնարավոր չէ լուրջ խթան հաղորդել տնտեսությանը

«Վերջնականապես ու ամբողջական իշխանություն ստանալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք արդեն կատարել են քաղաքական հեղափոխությունը, իսկ հիմա սկսելու են իրականացնել տնտեսական հեղափոխության իրականացումը, որն իրենից ենթադրում է թռիչքաձև զարգացում։

Դրանով էր պայմանավորված, որ Փաշինյանը բնակչությանը հույսով էր անում, որ մի քիչ էլ սպասեն, և ներդրումների ահռելի ներհոսք, նոր գործարաններ, ձեռնարկություններ և արտադրամասեր են բացվելու, ստեղծվելու են հազարավոր աշխատատեղեր։

Մասնավորապես իշխանական քարոզչամեքենաներով ցուցադրում էին, թե այս կամ այն ընկերության ներկայացուցիչները հանդիպել են վարչապետի կամ փոխվարչապետի հետ, հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում ներդրումներ կատարելու կապակցությամբ, որոշ ժամանակ անց գործարան են բացելու և այլն։ Իսկ քաղաքացիներն էլ պատկերացնում էին, թե ինչպես են իշխանությունների առաջ քաշած ծրագրերը հերթով իրականություն դառնում, սակայն ապարդյուն։

Օրինակ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2019-ի ապրիլի 17-ին հայտարարել էր, որ առաջիկայում Կոտայքի մարզում կստեղծվի վերելակների գործարան։ Վերջինիս խոսքով՝ նախագծի գերնպատակն է դուրս գալ ԵԱՏՄ շուկա՝ ներկայացնելով այստեղ արտադրված վերելակները։

Նախատեսվում էր, որ գործարանը կառուցվելու է չինացի ներդրողների կողմից, և մեծ շուքով ներկայացվում էր, որ այն ներկայիս իշխանությունների համառ աշխատանքի արդյունքն է լինելու։ Սակայն ամիսներ անց պարզվում է, որ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու ծրագիրը տապալվել է, և չինացի ներդրողների հետ բանակցություններն ավարտվել են՝ որևէ արդյունք չտալով։ Այնինչ, վերելակների գործարանի կառուցումը մեծ թվով մարդկանց կարող էր աշխատանքով ապահովել։

Այդպես եղավ նաև Գավառի տեքստիլ ֆաբրիկայի բացման հարցում։ Դեռևս 2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը, խոսելով սպասվող ներդրումների մասին, հայտարարել էր, որ Ծովազարդ գյուղից ծագումով մի գործարար 2019 թ. հունվարին տեքստիլի գործարան կբացի շրջանում։

Վերջինս խոստանում էր, որ ֆաբրիկայի բացման արդյունքում սկզբնական շրջանում կլինի 400-600 աշխատատեղ, հետագայում աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 1200ի։ Փաշինյանի այս հայտարարությունը տեղացիների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ։ Այնուամենայնիվ, այդ հավաստիացումներից արդեն 14 ամիս անցել է, սակայն Գավառում տեքստիլի գործարանի բացումն այդպես էլ դեռ իրականություն չի դառնում։

Իշխանափոխությունից հետո մեծ հույսեր կային նաև, որ նոր կառավարությունը կկարողանա հասնել Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը՝ մանավանդ որ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցությունը ցանկացած իրական ներդրողների հետ, որոնք պատրաստ են ներդրում անել «Նաիրիտ» գործարանի գործարկման մեջ։

Այս ընթացքում «Նաիրիտի» վերագործարկում այդպես էլ տեղի չունեցավ, իսկ հիմա էլ պարզվում է, որ Հայաստանի կառավարությունը «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ բանակցում է իրանական Tabriz Petrochemical Company ընկերության հետ, որն էլ իր հերթին գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչը ևս փոքրացնում է գործարանի վերագործարկման հավանականությունը։

Սրանք միայն մի քանի օրինակներ են, իսկ ընդհանուր առմամբ այս ոլորտում ևս, ինչպես մյուս բնագավառներում, ոչ մի առաջընթաց չկա, խոստումներն էլ մնացել են օդում:

Օրերս Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր. «ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս հրապարակել եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն»:

Վարչապետը նաև թվեր էր մեջբերել: Սակայն ակնհայտ է, որ առանց նոր գործարանների, նոր արտադրամասերի ստեղծման կամ վերագործարկման, տնտեսական հեղափոխություն չի կարող տեղի ունենալ, քանի որ Հայաստանը չի դառնա արտադրանք ստեղծող պետություն, և այդպես էլ կմնա որպես ապրանքներ ներմուծող երկիր։ Իսկ սոսկ ճանապարհներն ասֆալտապատելով ու ՍԴ դատավորներին տուն ճամփելով հնարավոր չէ լուրջ խթան հաղորդել տնտեսությանը»-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 463 անգամ
Լրահոս
Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am