Վրաց-ադրբեջանական սահմանն էլ փակվեց. Կորոնավիրուսն արդեն Վրաստանում է, իսկ Ադրբեջանում դեռ լռում են

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել ողջ աշխարհով: Վարակման դեպքեր են գրանցվել բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Անտարկտիդայի:

Իտալիայում գրանցվել է մահվան 11 դեպք, վարակման նոր դեպքեր են գրանցվել Ավստրիայում, Խորվաթիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում և արդեն նաև՝ Հայաստանի հարևան Վրաստանում:

Ռուսաստանը սահմանափակում է թռիչքները դեպի Հարավային Կորեա, պատրաստվում է վիզաներ չտրամադրել իրանցիներին և իր քաղաքացիներին խնդրում է չմեկնել Իտալիա: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Չինաստանի սահմաններից դուրս այժմ ավելի շատ նոր դեպքեր են գրանցվում, քան Չինաստանում:

Անցած մեկ օրում Չինաստանից դուրս գրանցվել է վարակի 459 նոր դեպք և հասել 2 հազար 918-ի՝ 37 երկրներում, զոհերի թիվը հասել է 43-ի՝ մեկ օրում ավելանալով 9-ով։
Չինաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 433-ով, որից 409-ը՝ համաճարակի օջախ Հուբեյ նահանգում, մահացածների թիվն ավելացել է 29-ով, այդ թվում 26-ը՝ Հուբեյում, բուժվածներինը՝ 2 հազար 750-ով։ Երկրում արդեն հաստատված է վարակի 78 հազար 497 դեպք, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2 հազար 744-ի, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 32 հազար 495 մարդ։
Երեկ երեկոյան Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը։ Երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկերաձեն ասուլիսում հայտարարեց, որ վիրուսը հայտնաբերվել է Իրանից Ադրբեջանի տարածքով ժամանած 50-ամյա տղամարդու մոտ, որը տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նախարարի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է երկրում կորոնավիրուսի համաճարակ թույլ չտալու համար։ Արդեն հայտնի է, որ Վրաստանը փակում է Ադրբեջանի հետ սահմանը՝ 2 շաբաթով:

Երեկ Ռուսաստանի երեք քաղաքացիների կորոնավիրուսով վարակվելը հաստատվեց: Նրանք Ճապոնիայի նավահանգստում կայանած, մեկուսացված զբոսանավի ուղևորներից են, որոնք տարհանվել են Կազան: «Diamond Princess» զբոսանավում Ռուսաստանի 24 քաղաքացի կար: Նրանցից ութը տարհանվել է Կազան, յոթը՝ Վլադիվոստոկ: Մյուսները զբոսանավից դուրս էին եկել ավել վաղ, կամ հրաժարվել են տարհանվել Ռուսաստան:
Երեկ Թեհրան-Երևան հատուկ չվերթով Հայաստան ժամանեցին Իրանի հետ օդային սահմանը մասամբ փակելուց հետո այնտեղ մնացած հայաստանցիները։ 52 ուղևորները ժամանման սրահ մտան՝ բոլորը բժշկական դիմակներով ու «Զվարթնոց»-ի բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանի՝ ուղևորներին ու նրանց դիմավորողներին ուղղված հրահանգների ներքո։

Թեհրանից ժամանածները բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ, նրանց տվյալները գրանցվել են անհատական քարտերում։

Երևան-Թեհրան կանոնավոր թռիչքները չեղարկվել են երեկվանից, երբ ուժի մեջ է մտել օդային հաղորդակցության սահմանափակման վերաբերյալ կառավարության որոշումը։ Երեկ առավոտյան հատուկ չվերթով Հայաստանից մեկնել են իրանցիներ ու վերադարձել Հայաստանի քաղաքացիներ։ Օդանավում նաև հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի մասնագետն է եղել՝ առողջապահության նախարարի հանձնարարությամբ։ Ըստ «Ազատության»՝ Թեհրանից ժամանածները զարմացած, բայց դժգոհ չէին այս ուշադրությունից. «Խուճապն այստեղ ավելի շատ է»։

Հայտնի է, որ հաջորդ հատուկ չվերթը ուրբաթ օրն է նախատեսված։ Ինչպես հայտնի է, փակ է նաև Իրանի հետ ցամաքային սահմանը` Մեղրիի անցակետը։
Սահմանը հատում են բեռնափոխադրող մեքենաներ, որոնց վարորդները, և ուղևորները զննվել են՝ կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիներ չեն եղել։ Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ Իրանի հետ օդային ու ցամաքային սահմանի մասամբ փակումը երկշաբաթյա ժամկետով է։

Ի դեպ, հարևան Իրանում կորոնավիրուսի դեպքերի հետ կապված Հայաստանի Զինված ուժերի բոլոր զորամասերում արգելվել են զինծառայողների ծնողների հարազատների այցերը, պարտադիր ժամկետային զինծառայողներն էլ որոշ ժամանակով կզրկվեն արձակուրդներից։ Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացրեցին՝ կանխարգելիչ միջոցառումներով նպատակ ունեն կանխել կորոնավիրուսի ներթափանցումը զորամասեր։

Իսկ ահա Ադրբեջանում, թեև ակնհայտորեն խուճապային իրավիճակ է, բայց վարակակիրների վերաբերյալ պաշտոնապես հաստատված տեղեկություններ չկան: Երեկ ադրբեջանական լրատվական ծառայությունները հաղորդում էին, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Ադրբեջան են ժամանելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ: Տեղեկատվության համաձայն՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով Ադրբեջանում ստեղծվել է գործողությունների հատուկ պլան, ներկայում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում՝ հսկիչ-անցակետերում:

Ուշագրավ է, որ երեկ Վրաստանում կորոնավիրուսով վարակված մարդը, որը Ադրբեջանից էր եկել Վրաստան, լրատվամիջոցներին հայտնել էր, որ իր հետ ճամփորդող մարդիկ Ադրբեջանում գտնվում են կարանտինի մեջ: Փաստորեն, Ադրբեջանում առայժմ այդ մարդկանց վերաբերյալ Ադրբեջանի պատկան մարմինները տեղեկատվություն չեն տրամադրում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2887 անգամ
Լրահոս
Իշխանության ներսից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին պետք է ասի այս մասին Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկնել Քոչարյանի քայլը Ստացվում է միայն «ախպերության» ֆոնի ցուցադրություն Էս իշխանավորները խուժաններ են, որոնք անբարոյականությունը դրոշ են դարձրել․Պարույր Հայրիկյան (video) Դավադրություն Արցախում Լուկաշոնկոն կորոնավիրուսի մասին իր տեսակետն է բացահայտում /տեսանյութ/ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է ամեն բան անել դժվար կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների հետ կապված բազմաթիվ հարցերի կարգավորման համար Ալի Լարիջանիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Brent տեսակի նավթը 46% գնաճ է գրանցել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք Monte Melkonian Cyber Army-ն կոտրել է ադրբեջանական 21 կայք Արդեն ադրբեջանցիներն են մտնում ու Zoom-ի դասերը խանգարում. ի՞նչ անել. Տեսանյութ Փաշինյանը պետական շահը զոհաբերում է անձնական վրեժխնդրությանը․ Անդրանիկ Միհրանյան. անոնս Ապրիլյան պատերազմի քողի տակ մայիսին խրամատ փորող ու սելֆի անողից ավելին սպասելը զուր է Ամեն մարդ գժվելու իր ճանապարհն ունի Այդ շրջանում դեռ չէին թեստավորում, «շուխուր» պետք չէր, քարոզարշավ էր Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ «Ուրալյան ավիաուղիներ»-ն ապրիլի 3-ին կիրականացնի Երևան-Սոչի չվերթը ԵՄ-ն 51 մլն եվրո աջակցություն կցուցաբերի Հայաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Ա՛յ Նիկոլ, ա՛յ ողորմելի, ամոթի տարրական զգացում չունես․ Պարույր Հայրիկյան (video) Մի խումբ հայեր տևական ժամանակ է՝ չեն կարողանում Մոսկվայից վերադառնալ Հայաստան (տեսանյութ) Բարեգործական ծրագրերի հանձնաժողովը հայտարարություն է տարածել Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է ներսից և դրսից Մոսկվան «գազ տվեց». Կամ՝ գազի գնի բարձրացում, կա՞մ... Գազի գնի փոփոխությունը` դոլարով, թե ռուբլով. Պուտինին սպասելիս
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիրոն ներթափանցման փորձի, դրա հետեւանքնով հայկական կողմի վիրավորում ստացած զինծառայողների, Բաղանիս և Ոսկևան գյուղերի ուղղությամբ գնդակոծության մասին, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքից մեկ երեխա: Բանախոսը կանդրադառնա նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ոչ համարժեք արձագանքին եւ պրոադրբեջանական դիրքորոշմանը: Ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Կորոնավիրուս, ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթների ներկայացում, ում են ուղղված դրանք: Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած ընտրություններ. Դիտորդների նկատած խախտումները, ստացած տպավորությունները. Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել