«Հենց այնպես չեն ծեծում», ասում է Պուտինն ու անցնում հարձակման

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունն այս տարի միավորվելու է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի անվան հետ կապվող Ժողովրդական ճակատի հետ։ Ընդ որում՝ միավորման արդյունքում քաղաքական այս նոր կառույցը կփոխի ոչ միայն անունը, այլև՝ կառուցվածքը։ Այսպես, մի նախագահի փոխարեն կլինեն երեք համանախագահներ, ավելին՝ Դմիտրի Մեդվեդևը նրանց մեջ չի լինելու և կորցնելու է կուսակցության ղեկավարի պաշտոնը։

Այս մասին երեկ երեկոյան, վկայակոչելով իր անանուն աղբյուրները Կրեմլում և կուսակցությունում, հայտնել է «Մեդուզա» ինտերնետային պարբերականը։
«Եդինայա Ռոսիա»-ն և Ժողովրդական ճակատը առաջիկա ամիսներին մտադիր են համատեղ համագումար անցկացնել, որի ժամանակ էլ պաշտոնապես կհայտարարվի միավորման մասին։ Կրեմլը գնում է նման քայլի, որպեսզի ազատվի «Եդինայա Ռոսիա» անվան հետ կապված բացասական վերաբերմունքից։ Կուսակցության վարկանիշն այսօր մոտ 33 տոկոս է։ Մեկուկես տարի առաջ՝ 2018թ. հունիսին, օրինակ` մինչև կենսաթոշակային բարեփոխումները, իշխող կուսակցության վարկանիշը 48 տոկոս էր։
Միավորման հիմնական լոբբիստներից է Ժողովրդական ճակատի գործադիր կոմիտեի ղեկավար, Մոսկվայի մարզի նահանգապետի նախկին տեղակալ Միխայիլ Կուզնեցովը։ Նոր կառույցը, ըստ էության, նոր անվանումով «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է լինելու, որին կանդամակցեն նաև Ժողովրդական ճակատի անդամները, ասում է «Մեդուզա»-ի աղբյուրը Կրեմլում։ Ընդ որում՝ կուսակցական այս ձևափոխումն անհրաժեշտ է ավարտել մինչև սեպտեմբեր։

Կուսակցության կանոնադրության փոփոխությունները, ռուսաստանյան օրենքի համաձայն, պետք է ընդունվեն ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, իսկ խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում նախատեսված են եկող տարվա սեպտեմբերին։

Հավելենք՝ այժմ Ռուսաստանի իշխող կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնում է նախկին վարչապետ, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նոր՝ միավորված կուսակցության երեք համանախագահներից մեկն, ամենայն հավանականությամբ, կլինի Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեևը։
Մեդվեդևը, որը փաստորեն կորցնում է կուսակցության ղեկավարի պաշտոնը, Պուտինի ադմինիստրացիայի այս ծրագրին ընդդիմանում է, սակայն, «Մեդուզա»-ի աղբյուրի պնդմամբ, արդեն տանուլ է տվել։

Իսկ ՏԱՍՍ գործակալության պատրաստած հարցազրույցի հերթական մասում Ռուսաստանի նախագահը խոսել է դատական համակարգի և ընդդիմության բողոքի ակցիաների մասին։

Լրագրողը Վլադիմիր Պուտինին, մասնավորապես, հարցնում է, թե ինչո՞ւ են Ռուսաստանի իրավապահները դաժանորեն ծեծում մարդկանց բողոքի ակցիաների ժամանակ, և հղում է անում մի տեսագրության, որում երևում է, թե ինչպես է Ռոսգվարդիայի աշխատակիցը մահակով ծեծում մի կնոջ։

«Երբ մահակներով մարդկանց ծեծո՞ւմ են», - հարցնում է լրագրողը։ «Հենց այնպես չեն ծեծում։ Եթե օրինական են գործում այդ ցուցարարները, նրանց ոչ ոք չի ծեծի, հակառակը՝ կպաշտպանեն», - պատասխանում է Պուտինը։ «Նայեք տեսագրությունները՝ կնոջ են ծեծում մահակներով», - շարունակում է լրագրողը։ «Հենց այնպես չէ, որ ծեծում են, խոսքը, հավանաբար, չարտոնված ակցիաների մասին է», - արձագանքում է Ռուսաստանի նախագահը։

Ինչպես հիշեցնում է «Ազատությունը»՝ անցած ամռանը Մոսկվայի ընտրական հանձնաժողովը քաղաքային դումայի ընտրություններին չէր գրանցել ընդդիմադիր թեկնածուների։ Ռուսաստանի մայրաքաղաքում հուլիս-օգոստոս ամիսներին անցկացվեցին բողոքի բազմամարդ ակցիաներ, որոնց մի մասն արտոնված չէր։ Համացանցում տարածվել են բազմաթիվ տեսագրություններ, որոնցում երևում է, է, թե ինչպես են իրավապահները շատ դաժանորեն ծեծում մարդկանց, այդ թվում՝ կանանց և անչափահասների։ Հազարավոր մարդկանց բերման են ենթարկել, տասնյակ մարդիկ հայտնվել են կալանավայրերում։

Ռուսաստանի նախագահը, սակայն, այս հարցազրույցում ասում է, թե իրավապահները գործում էին օրենքի սահմաններում, իսկ ընդդիմությունն իր դժգոհությունը կարող է հայտնել կամ համացանցում, կամ էլ արտոնված ակցիաների միջոցով։ Պուտինը հավելում է, որ ընդդիմությունը չարտոնված ակցիաները հատուկ է կազմակերպում. - «Ինչո՞ւ են արգելափակում երթևեկությունը՝ հրահրում են իրավապահ մարմիններին կոշտ գործողությունների, որ նրանք սկսեն մահակներ օգտագործել, հետո էլ լրագրողները ինձ սրա մասին հարցնեն։ Սա է իմաստը, այլ պատճառ չկա։ Շոու է, ցույց են տալիս, որ նրանք՝ ընդդիմությունը, հերոսներ են»։

Ի դեպ, անկախ փորձագետները համոզված են, որ նոր ձևաչափով այս հարցազրույցը խմբագրվել է Կրեմլում։

Ի դեպ, հրապարակվել է Պուտինի նախկին օգնական, Կրեմլի երբեմնի ամենաազդեցիկ գործիչներից մեկի՝ Վլադիսլավ Սուրկովի հարցազրույցը, որում նա, մասնավորապես, չի բացառում, որ սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո Պուտինը նորից մասնակցի ընտրություններին, քանի որ սահմանադրական բարեփոխումները դե յուրե նոր քաղաքական իրականության մեկնարկ են տալիս։ «Համենայն դեպս, սա իրավական անհրաժեշտություն է», - ասել է Սուրկովը “Актуальные комментарии” ռուսական ինտերնետ պարբերականին տված հարցազրույցում։

Ի դեպ, ավելի վաղ նույն միտքն էր հնչեցրել նաև "Эхо Москвы" ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։ Սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող աշխատանքային խմբի համանախագահ Անդրեյ Կլիշասը, սակայն, սա բացառում է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի Սահմանադրությունում փոփոխությունները չեն նախատեսում նախագահական ժամկետների չեղարկում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7041 անգամ
Լրահոս
ՈՒՂԻՂ․ Արցախի նախագահի թեկնածուները մասնակցում են հեռուստաբանավեճի Կորոնավիրուսով վարակվածների թիվը` Վրաստանում Վրաստանը և ՌԴ-ն ՀՀ-ի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Ահազանգում է քաղաքացին․Էջմիածնի ոստիկանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանին ասելու եմ՝ «սրոկդ» երեք տարով երկարացնի Կանադայի վարչապետի տիկինը ապաքինվել է կորոնավիրուսից Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը հոսպիտալացվել է կորոնավիրուսով Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը Բացահայտվել է #COVID_19 կորոնավիրուսի նոր ախտանիշ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մեկուսարանների 14 մոդուլներն արդեն տեղում են «Տեսեք այսօրվա անորոշ իրավիճակը Հայաստանի և Վրաստանի սահմանում». Էդմոն Մարուքյան 6 ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի մի շարք տնտեսվարողների գործունեությունը Պայթել է բժիշկներ ու դեղամիջոցներ տեղափոխող ինքնաթիռը Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Hyundai-ով «Արծվի թևերի» մոտ բախվել է արգելապատնեշներին և մի քանի մետր գլորվելով, հայտնվել ձորում Աջակցություն բիզնեսին. խաբկանք և իրականություն Մեր բժիշկների երեխաների կոչը ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Ինչքան կստանա Հայաստանը G20-ից և Համաշխարհային բանկից` կորոնավիրուսի համար Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը Պարենային ճգնաժամի մարտահրավերը Կյանքը կորոնավիրուսից հետո. անդունդի և նոր իրականության առերեսումը հեշտ չի լինելու Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր 158 անձ է տուգանվել Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Nissan-ը գլխիվայր շրջվել է. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է «Հայաերոնավիգացիա» ՓԲ ընկերության մեկուսացված աշխատակիցները շարունակում են մնալ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում Ձեր վստահության քվեին արժանանալու դեպքում` կանեմ ամեն ինչ, որպեսզի միասին տեր կանգնենք մեր հաղթանակներին, մեր երկրում հաստատենք արդարություն․ Վիտալի Բալասանյան (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն : Մարտի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» շարժում կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում: Մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա`բանախոսը կներկայացնի Արցախում կատարված սոցհարցումների արդյունքները. Ընտրություններ Արցախում. Ում հետ են կապում արցախցիներն իրենց հարցի լուծումը Երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով, «Հոդված 3» ակումբն իր հետևորդներին և լրագրող գործընկերներին առաջարկում է քննարկման նոր ձևաչափ․ մենք կշարունակենք զրուցել կարևոր թեմաների մասին և լուսանկարի միջոցով կտեղադրենք մեր ֆեյսբուքյան էջում, որը լրագրողները կարող են օգտագործել իրենց հոդվածներում՝ ճիշտ այնպես, ինչպես արվում էր մեր ակումբում անցկացվող քննարկումների դեպքում։ Մարտի 19-ի բանախոսներն են․ ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ, «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ, ֆ... Մարտի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման՝ «Ընտրություններ Արցախում. ո՞վ կդառնա Արցախի հաջորդ նախագահը, ովքե՞ր կլինեն ԱԺ-ում: Արցախցիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները»: Ասուլիսը կհեռարձակվի ուղիղ եթերով: Խնդրում ենք ներկայանալ դիմակով: