«Դա ինձ չի վերաբերում, ես հատուկ տղա եմ». Աղազարյանը՝ լոգոյի «բոլոլայի» մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» շոկի մեջ էր, իշխող ուժը 3 մլն դրամ է հատկացրել լոգոյի համար, որը, պարզվեց, կրկնօրինակ է՝ ոչնչով չի տարբերվում 1991 թ․ հանրաքվեի լոգոյից։

«Անհարմար բան ստացվեց»,- ընկճված ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Համոզվեցի՞ք, որ իշխող ուժում գրեթե բոլոր հարցերին են նման անփութությամբ վերաբերվում։ «Ես տեղյակ չեմ, թե ինչպես են ընտրել»։ Ովքե՞ր են ընտրել։ «Շտաբը, ՔՊ վարչությունը, որի անդամը չեմ ես։ Եվ հետո՝ ի՞նչը պիտի ստուգեին, միանգամից մտածելը դժվար է, որ կարող են կեղծել։ Պետք է ուղղակի իմանալ այդ մասին, հակառակ դեպքում ո՞նց կասկածեին»։

Տեսնո՞ւմ եք՝ եթե փորձառու տարեցներին դուրս չթողնեին վարչությունից, գուցե նման բան չլիներ։ «Ես կարող է հիշեի»,- կատակեց Աղազարյանը։ Իսկ ի՞նչ որոշում կկայացվի՝ հնարավո՞ր է հրաժարվեք լոգոյից, նոր մրցույթ անեք, պատասխանատվության կանչեք ձեզ խաբելու համար, գումարը հետ վերցնեք։ «Պետք է խոսել հեղինակի հետ, միգուցե միտումնավոր չի գողացել, մեխանիկորեն է ստացվել։ Բայց որ պիտի գտնել նաեւ 91 թվականի հեղինակին, դա, կարծում եմ, ամենակարեւորն է»։

Ինչո՞ւ, գումարը հնարավոր է իրե՞ն փոխանցեք։ «Չեմ կարող ասել, դեռ պիտի խոսենք»։ Աղազարյանի կարծիքով՝ պետք չէ այս ամենից ողբերգություն սարքել․ «Այո, մի կողմից անհարմար բան ստացվեց, մյուս կողմից՝ խորհրդանշական. 91 թվականի հանրաքվեի տրամաբանական շարունակությունն է»։ Ինչպե՞ս։ «Բա ի՞նչ, անկախությունը գիտեք այն է, որ մենակ թշնամիների՞ց պիտի անկախանաս, առաջին հերթին դու ինքդ քեզնից պետք է անկախանաս, կաշկանդված չլինես որեւէ բանով»։

Հիմա Դուք անկա՞խ չեք, ո՞վ է կաշկանդում Ձեզ։ «Դե, դա ինձ չի վերաբերում, ես հատուկ տղա եմ»։ Իսկ թի՞մը։ «Չեմ կարող ասել՝ չէ, ինչո՞վ պիտի կաշկանդված լինեն։ Եկեք ընդունենք, որ խորհրդանշական է»։ Իսկ կարո՞ղ է «դավադիրները» ձեզ փորձել են, թե «գենետիկորեն» որքան եք կապված 90-ականների իշխանության հետ։ «Բացառված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Բացահայտվել է Փաշինյան-Ալիև գաղտնի բանակցությունների «սղագրությունը» Փաշինյանը հաստատեց՝ Ադրբեջանին ինֆորմացիա է տվել Եթե Փաշինյանը լիներ պրոռուսական իշխանություն, հիմա արեւմտյան դեսպանները բարձրաձայնել էին կոռուպցիայի մասին Ինչ վարկանիշ ունի Ծառուկյանին կալանավորած դատավորը Սա կեղծարարների ու ստախոսների իշխանություն է, որը չունի ոչ մի սրբություն, արժեք, իդեալ Ես երբեք դրա համար չեմ դիմել, բայց ունեմ սփյուռքի օգնության կարիքը. Կարո Փայլանը` իրեն անձեռնմխելիությունից զրկելու Էրդողանի հրամանի մասին Երբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով ու անձնական թշնամանքով չեն խոսել ՀՀ ԱՆ-ն 6․3 մլն դոլարով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի, որի առաջին չափաբաժինը կմատակարարվի 2021-ին Վրաստանում կորոնավիրուսի 296 նոր դեպք է հաստատվել Սա արդեն հատակն էլ չէ․ «նիկոլյան արդարադատությունն» անդունդ է անհատակ Ինչպես իրեն չպատկանող փողն է շաբաշ տալիս պարգևավճարների տեսքով, այնպես էլ իրեն չպատկանող տարածքներն է շաբաշ տալիս Վստահության քվեի պարտվողական հետևանքը Այդ ե՞րբ ու ո՞նց ստացվեց, որ «ամեն ինչ հրապարակում» սկզբունքը փոխվեց «ամեն ինչ գաղտնի Թիֆլիսում»-ի հետ Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ զոռբայությամբ «տիրանալու» քաղաքական իշխանության․ Ռոմանոս Պետրոսյան Վրաերթ Երեւանում. տուժածը հոսպիտալացվել է «Կեղծ լուրերը» և «մտացածին պատումները» հերքելով` հաստատելու մշակույթը Պատգամավորը օնլայն ժողովի ժամանակ իջեցրել է օգնականի զգեստն ու սկսել համբուրել նրա կրծքերը. video Նիկոլ Փաշինյանը մի մարդ է, ում իշխանության օրոք հայ ժողովուրդը սկսել է երազել 24-ժամ ջուր ունենալու, ՌԴ արտագաղթելու մասին «ՊԵԿ-ը ինձ, պարզվում է, հարցեր ունի ու ահա այսպես՝ «տնավարի», հրավիրում է հարցերին պատասխանելու». Ռուբեն Մելիքյան Դեռ զարմանում եք, թե ինչո՞ւ է Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դնում, չե՞ք հասկանում, որ էդ թիմը չի հանդուրժում այլ կարծիք Հիմա մեր օխլոսը չի հասկանում, որ շուտով բանտարկվող գործարարների ձեռնարկությունները փակվելու են, իրենք զրկվելու են աշխատատեղերից, թոշակից «Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է. ինձ առաջարկել են մասնակցել այդ դավաճանական ծրագրերին». քաղաքագետը փակագծեր է բացում Հայաստանում ջրամատակարարումը դառնում է գրաֆիկով, ու պետությունը ոչինչ չի անում. այն միայն ճղճղալու, ժողովրդի վրա մուննաթ գալու համար է Ոնց որ ամերիկացիները ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼԻՑ ավելի շատ բան գիտեն, քան մեր անմեղսունակները Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ գոնե ԼՂ խնդրում անհրաժեշտ է ձերբազատվել «աննախադեպության» բարդույթից
Ամենաընթերցվածները
Շուտով
Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19։30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա «Կոմիտասին 151» խորագրով համերգ՝ նվիրված հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։ Համերգին հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։ Հարգելի գործընկերներ, Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին Վարդապետի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը և մի խումբ մտավորականներ ծաղիկներ կխոնարհեն Կոմիտասի շիրմին։ Կմատուցվի հոգեհանգստի կարգ։ Կոմիտասի 151-ամյակի առիթով թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում տեղի կունենա Հրաչ Քեշիշյանի «ԱՆՈՒՇ. ԱՆԱՎԱՐՏ ՕՊԵՐԱ» ֆիլմի պրեմիերան։ Վավերագրական-խաղարկային ֆիլմը պատմում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համատեղ աշխատանքի՝ «ԱՆՈՒՇ» օպերայի մասին: Միջոցառումը կանցկացվի հետ... Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Թեմա՝ ներքաղաքական պրոցեսներ, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումներ, Թուրքիայի կողմից հնչեցվող սպառնալիքները Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը: ԹԵՄԱ՝ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. ներքին և արտաքին սպառնալիքները: Սեպտեմբերի 25-ին ժամը 13.00 Աղաբաբյանս հյուրանոցում (Նազարբեկյան թաղամաս (Հյուսիս-Արևմտյան Գ-3 թաղամաս), 25/5 շենք, հեռ. 098(043) 50 93 50) տեղի կունենա Գինեսի քառակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի և Դյուցազնագրքի հանձնաժողովի նախագահ պարոն Վարդան Թովմասյանի ասուլիսը: Թեմա՝ աշխարհում առաջին անգամ հենց Ռոմանը մեկ րոպեում կատարել է պտտաձողի վրա գոտկատեղի շուրջ 38 ետ պտույտներ և սահմանել Գինեսի ռեկորդների գիրքի պատմության մեջ առաջին նմանօրինակ ռեկորդը: Հավաստագիրն արդեն Հայաստանում է: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի ասուլիսը: Թեմա- Ուսուցիչների թեստավորման գործընթաց, հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեմա՝Վարկեր և կորոնավիրուս: Ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub