Սադրանքի վտանգը. Կրեմլը կարող է «պաուզա» պահել

«Փաստ» թերթը գրում է. «Սիրիական Իդլիբի շուրջ կրկին ծայր առած ռուս-թուրքական հակադրությունը չի հանգուցալուծվում: Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել անցած տարեվերջին Սոչիում կայացած պայմանավորվածությունների խախտման մեջ:

Իսկ ոչ վաղ անցյալի փորձը հուշում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության ցանկացած դրսեւորում այս կամ այն կերպ իր արտահայտությունն է գտնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր գործողություններում:

1998-ին Ալիեւի եւ Դեմիրելի նախաձեռնությամբ ստորագրված ռազմավարական համագործակցության պայմանագրով Բաքուն եւ Անկարան որդեգրել են «Մեկ ազգ՝ երկու պետություն» կոնցեպցիան եւ պարտավորվել ցանկացած իրավիճակում սատարել միմյանց: Անցած 20 եւ ավելի տարիները ապացուցել են, որ Թուրքիա-Ադրբեջան գործակցությունը շատ ամուր հիմքեր ունի, եւ կողմերը բոլոր ոլորտներում միմյանց հետ համակարգում են իրենց գործողությունները:

Այդ թվում՝ հատկապես Հայաստանի եւ Արցախի մասով՝ դիտարկելով հայկական կողմը որպես գլխավոր հակառակորդ: Թեպետ մյուս կողմից՝ հենց այդ իրադրությունն է ստիպել խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ պետություններին առ այսօր ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությունը ամբողջությամբ Ադրբեջանի օգտին լուծելուց:

Քանզի բոլորի համար պարզ է, որ Բաքվի հաղթանակը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ կնշանակեր Թուրքիայի հաղթանակ եւ նրա դիրքերի աննախադեպ ուժեղացում տարածաշրջանում:

Ռուս-թուրքական նոր լարվածության ֆոնի վրա կարծես առարկայական է դառնում մտահոգությունը, որ Անկարան կրկին կարող է Բաքվին հրահրել որեւէ սադրանքի ղարաբաղյան հակամարտության շփման գծում՝ այդպիսով Ռուսաստանին իր ազդեցությունը ի ցույց դնելու համար:

Ի վերջո, Սիրիայում Թուրքիան ակնհայտորեն չունի այդքան ուժ՝ ռուս-իրանա-սիրիական եռյակին իր պահանջները պարտադրելու համար: Ըստ այդմ, Թուրքիան սովորության համաձայն կարող է լարվածությունը տեղափոխել Հարավային Կովկաս:

Չմոռանանք, որ 2016-ի ապրիլին էլ ռուս-թուրքական հարաբերությունները սիրիական հարթակում աննախադեպ սրվել էին՝ ռուսական ռազմական օդանավի խոցման պատճառով, եւ հենց այդ ֆոնի վրա էլ Ադրբեջանը սադրեց քառօրյա պատերազմը: Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում էր եւ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին վերհիշեց ադրբեջանցիների, այսպես կոչված, «ցեղասպանությունը» Խոջալուում, եւ կրկին համապարփակ աջակցություն խոստացավ Բաքվին՝ տարածքային ամբողջականության վերականգնման դեգերումներում:

Ուշագրավ է նաեւ, որ Էրդողանի այցին զուգահեռ, Ժնեւում կայացած միջազգային միջոցառման շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զ. Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Ս. Լավրովի հետ:

Ըստ տարածված տեղեկատվության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ իրավիճակը Սիրիայի շուրջ: Հաշվի առնելով, որ հանդիպումը նախօրոք պլանավորված չէր, չի բացառվում, որ Էրդողան-Ալիեւ հանդիպման ֆոնին Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դիրքորոշումների եւ հնարավոր գործողությունների ճշգրտման անհրաժեշտություն է առաջացել:

Մանավանդ որ Սիրիայում է նաեւ ականազերծողների հայկական հումանիտար զորախումբը, եւ այս ուղղությամբ էլ Թուրքիայի կողմից հնարավոր սադրանքները չի կարելի բացառել:

Բայց միաժամանակ կա մեկ այլ խնդիր. հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդրահարույց եւ անթաքույց անվստահությունը Մոսկվայի կողմից՝ Հայաստանի «հեղափոխական» իշխանության նկատմամբ: Անցած 2 տարում պաշտոնական Երեւանը՝ Արեւմուտքում ավելի ընկալված լինելու մոլուցքի մեջ, կատարել է բազմաթիվ անիմաստ եւ անմիտ քայլեր, որոնք Մոսկվայում կայուն դժգոհության մթնոլորտ են ձեւավորել Փաշինյանի կառավարության նկատմամբ:

Այդ դժգոհությունը ռուսական փորձագետներն ու լրատվամիջոցները վաղուց արդեն արտահայտում են անթաքույց: Հատկապես ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ բոլոր գագաթաժողովների լուսաբանման ժամանակ առկա է կանոնավոր հեգնանքի դրսեւորում Հայաստանի կառավարության նկատմամբ: Այ, սա իսկապես աննախադեպ իրավիճակ է եւ պրոբլեմ, եթե Ադրբեջանը Անկարայի դրդմամբ կրկին փորձի դիմել որեւէ սադրանքի: Հասկանալի է, որ Մոսկվայի համար սկզբունքորեն ավելի կարեւոր են իր ռազմավարական շահերը եւ տարածաշրջանում կայունության պահպանումը:

Բայց մյուս կողմից՝ ամենեւին չի բացառվում, որ ղարաբաղյան շփման գոտում որեւէ սադրանքի դեպքում Կրեմլում կարող է առաջանալ ինչ-որ պահի «պաուզա» պահելու ցանկություն՝ Հայաստանի ղեկավարությանը խելքի բերելու համար: Նաեւ տեսնելու, թե հայկական կողմը ինչպես է դուրս գալու նեղ դրությունից՝ առանց տարածաշրջանում ազդեցիկ դաշնակցի աջակցության:

Ըստ այդմ, թերեւս անհրաժեշտ է անցկացնել Մոսկվայի հետ հրատապ կոնսուլտացիաներ, ճշգրտել դիրքորոշումները եւ վերականգնել փոխադարձ վստահության մթնոլորտը:

Եվ այդ ամենը պետք է անել՝ ելնելով այն պարզ իրողությունից, որ այս պահին ադրբեջանական հնարավոր սադրանքը կանխելու իրական օպերացիոն հնարավորություններ այս տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական բեւեռ չունի՝ Ռուսաստանից բացի: ԱՄՆ-ում նախընտրական մթնոլորտ է, եւ ամեն ինչ ենթակայեցված է ապագա ընտրություններում թեկնածուների դիրքերի ամրապնդմանը: Իսկ Եվրոպան ունի միջամտության միայն քաղաքական, բայց ոչ ուժային ռեսուրսներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am