Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանը հայկական կոնյակի մուտքը Ռուսաստան խոչնդոտելու նոր ձեւ է գտել՝ կանգնեցնում է տարանցիկ բեռները լաբորատոր ստուգումներ կատարելու պատրվակով: 1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է:

Վրաստանի սահմանին գտնվող Գեզի տերմինալում արդեն մոտ երկու շաբաթ է, Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարներ են կուտակված։ Այս մասին հայտնեց բեռնափոխադրողներից մեկը։ Ֆուռերում կոնյակի սպիրտ է։ Վրաստանի մաքսավորները և սահմանային մյուս ծառայությունները ապօրինի գործողություններ են կատարում։ Խլում են բեռնափոխադրող վարորդների վարորդական վկայականները և փաստացի կալանավորում են մեքենաները։ Պատճառաբանում են, որ պետք է ստուգեն տեղափոխվող խմիչքի որակը, այն դեպքում, երբ խոսքը տարանցիկ բեռների մասին է, որոնք ոչ թե Վրաստանում են իրացվելու, այլ` Ռուսաստանում։

«Ես արդեն 20 օր կանգնած եմ տերմինալում,- ասում է վարորդներից Ա.-ն,- ինձ ասեցին, որ պետք է կոնյակի սպիրտի որակը ստուգեն լաբորատորիայում։ Վրաստանի լաբորատորիան ստուգեց և եզրակացրեց, որ որակը բավարար է, բայց ինձ էլի բաց չթողեցին, ասելով, որ պետք է փորձանմուշներ վերցնեն ու ուղարկեն Ֆրանսիայում գտնվող ինչ-որ լաբորատորիա, որ այնտեղ էլ ստուգում իրականացնեն։ Կարող է ստուգեն բեռը, եթե մաքսանենգության կասկած կա, կամ եթե ինֆորմացիա ունենան, որ զենք ենք տեղափոխում։ Բայց սպիրտի որակը ստուգելու իրավունք չունեն։ Ինձ հետ առաջին անգամ է նման բան կատարվում։ Եթե մեզ մի օր էլ պահեն, շուռ ենք տալու ֆուռերը հետ, գանք կառավարության շենքի մոտ»։

Տրանսպորտային ընկերությունն ուշացման մեկ օրվա համար 20 000 դրամ է պահանջում բեռների տերերից։ Նրանք կարծում են, որ Վրաստանի իշխանությունները սահմանին խոչընդոտներ ստեղծելով հայկական ընկերությունների համար, ձգտում են դուրս մղել նրանց խմիչքի ռուսական շուկայից, այդ տեղը վրացական արտադրության ոգելիցով լրացնելու համար։

«Հրապարակը» դիմեց արտգործնախարարություն և Վրաստանում Հայաստանի դեսպանատանը, փոխանցելով այդ ատյաններին բեռնափոխադրողների բողոքը։ «Դեսպանությունը տեղյակ է, և քայլեր ձեռնարկվում են»,- պատասխանեց ԱԳՆ խոսնակ ԱՆՆա Նաղդալյանը, չհայտնելով, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։ «Արդեն զբաղվում ենք խնդրով։ Շնորհակալություն տեղեկատվության համար»,- հաղորդեց Վրաստանում ՀՀ դեսպանատունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 696 անգամ
Լրահոս
Կիրանցում դասադուլ է Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Բագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Հերիք եղավ ու բոլ եղավ․ Նիկո՛լ, որ մեզ հանձնում ես թուրքին, մեր երեխեքը որտե՞ղ պիտի ապրեն․ սևանցի (video) Ես հրաժարվել եմ Նիկոլի պահանջից, ես իմ գյուղացիների կողքին եմ․ Կիրանցի վարչական ղեկավար (video) Հլը գնացեք էս ոստիկաններին հարցրեք՝ պատերազմից վախենու՞մ եք․ Նիկոլը վախեցնում է․ ակցիայի մասնակից (video) Փաշօղլու անձնակազմը մենակ ծախի՛, տա՛․ ստեղ ոչ մեկ չի վախենում պատերազմից․ իրավիճակը Սևանում (video) Միայն պատերազմն է ելքը․ եթե մեռնենք, թող մեռնենք, բայց կռիվ ենք տալու․ քաղաքացի (video) Խնդրում եմ, եկեք, կանգնեք մեր կողքը. արցախցին միացել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիներին (video) Ոնց Նիկոլին նստացրել եք, դե հենց հիմա էլ դուրս եկեք ու սրան հեռացրեք․ տավուշեցիներ (video) Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլալված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալու (video) «Հանի ավտոդ, անցնենք»․ «Ֆռա էն կողմով գնա». Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է (video) Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video) Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am