Հերթը Արթուր Վանեցյանի կադրերինն է

 

Կոռուպցիայի կանխարգելմանը նվիրված խորհրդակցության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտառոց հայտարարություն արեց, նշելով. «իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով: Բայց հարցս հետևյալն է. արդյոք կարո՞ղ ենք երաշխավորել, որ հենց այսօր իրավապահ համակարգը լիարժեք և լիաթոք՝ սկսած քննչական գործողություններից, շարունակած օպերատիվ-հետախուզական գործողություններով, իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ>>: Փաշինյանի խոսքով` իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: Կան ավելի աղաղակող իրավիճակներ, երբ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այն նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, բայց իրավապահ մարմիններն այդ կապերն ապացուցող փաստեր չեն գտնում:

Այս խորհրդակցությունից ժամեր անց մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի ղեկավար Սերոբ Հարությունյանի լիազորությունները կասեցվել են։ Այս մասին գրել է ArmDaily.am-ը` նշելով, որ պատճառները մի քանիսն են, մասնավորապես վերջինիս կապերը քրեական աշխարհի առանձին ներկայացուցիչների հետ, կոնկրետ քրեական գործերով արտահոսքը եւ այլն։ Լրատվամիջոցը գրում է, որ վերջին դեպքը քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վերմիշյանի վերաբերյալ քրեական գործին է առնչվում, որով ինչ որ արտահոսքեր են եղել։ 
Բանն այն է, որ Հարությունյանը ԱԱԾ-ում ծառայության է անցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի օրոք։
ԱԱԾ-ում Սերոբ Հարությունյանի գործունեության վերաբերյալ ծառայողական քննություն է կատարվել, այնուհետեւ կասեցվել են նրա լիազորությունները եւ նյութերն ուղարկվել են ՀՔԾ, որտեղ պետք է որոշվի քրեական գործ հարուցելու հարցը լիազորությունները վերազանցելու հոդվածով։ ՀՔԾ-ից հայտնել են, որ նման գործ իրենց վարույթում չկա։
Խնդրի հետ կապված ԱԱԾ-ն ևս մեկնաբանություն չի տվել:

Ժամանակին, երբ Սերոբ Հարությունյանը նշանակվել էր այդ կարևոր պաշտոնին, մամուլի արձագանքը միանշանակ չէր: Սերոբ Հարությունյանը Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետն է եղել, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը: Նա այդ պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսին: Մամուլում նաև հրապարակումներ կան նրա և գողական աշխարհի կապերի մասին: Հարությունյանի՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ ունեցած կապերի մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է, մասնավորապես՝ Լենինականցի Սուրոյի, Զապի, սակայն այդ կապերի բացահայտումն, ըստ ամենայնի, իրականություն է դարձել այժմ, քանի որ Հարությունյանն այլեւս նախկին դիրքը և հովանավորությունը չունի։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի ասած դավաճանը հենց ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի ղեկավարն էր, թե՞ այլ դավաճաններ ևս կան: Միգուցե դավաճաններին բացահայտելու քողի տակ Փաշինյանը մտադիր է վհուկների որս սկսել համակարգում դեռևս աշխատող այն կադրերի դեմ, ովքեր որոշակիր կապեր ունեն ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ և որոնց ներկայությունից Փաշինյանը դիսկոմֆորտ է զգում:
Մինչդեռ կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ գովեստներով դրվատում էր Արթուր Վանեցյանին` կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ արդյունքների համար: Բայց հիմա պարզվում է` Վանեցյանն ու իր կողմնակիցները դավաճաններ են եղել: Ինչպես ասում են` նայած ինչպես եք նայում իրադարձություններին և անձերին: Փաստորեն,  հեղափոխականից դավաճան` կես քայլ է:

Հայկ Դավթյան

դիտվել է 5725 անգամ
Լրահոս
Հայտնի օրենքի ընդունումից առաջ պարետ Ավինյանի հեռախոսահամարը գրանցվել է «Սիգնալ» հավելվածում․ factor.am Հայաստանում կորոնավիրուսից 7-րդ մահն է արձանագրվել մեկ օրում. մահացածը 76–ամյա կին է Իշխանության ներսից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին պետք է ասի այս մասին Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկնել Քոչարյանի քայլը Ստացվում է միայն «ախպերության» ֆոնի ցուցադրություն Էս իշխանավորները խուժաններ են, որոնք անբարոյականությունը դրոշ են դարձրել․Պարույր Հայրիկյան (video) Դավադրություն Արցախում Լուկաշոնկոն կորոնավիրուսի մասին իր տեսակետն է բացահայտում /տեսանյութ/ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է ամեն բան անել դժվար կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների հետ կապված բազմաթիվ հարցերի կարգավորման համար Ալի Լարիջանիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Brent տեսակի նավթը 46% գնաճ է գրանցել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք Monte Melkonian Cyber Army-ն կոտրել է ադրբեջանական 21 կայք Արդեն ադրբեջանցիներն են մտնում ու Zoom-ի դասերը խանգարում. ի՞նչ անել. Տեսանյութ Փաշինյանը պետական շահը զոհաբերում է անձնական վրեժխնդրությանը․ Անդրանիկ Միհրանյան. անոնս Ապրիլյան պատերազմի քողի տակ մայիսին խրամատ փորող ու սելֆի անողից ավելին սպասելը զուր է Ամեն մարդ գժվելու իր ճանապարհն ունի Այդ շրջանում դեռ չէին թեստավորում, «շուխուր» պետք չէր, քարոզարշավ էր Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ «Ուրալյան ավիաուղիներ»-ն ապրիլի 3-ին կիրականացնի Երևան-Սոչի չվերթը ԵՄ-ն 51 մլն եվրո աջակցություն կցուցաբերի Հայաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Ա՛յ Նիկոլ, ա՛յ ողորմելի, ամոթի տարրական զգացում չունես․ Պարույր Հայրիկյան (video) Մի խումբ հայեր տևական ժամանակ է՝ չեն կարողանում Մոսկվայից վերադառնալ Հայաստան (տեսանյութ) Բարեգործական ծրագրերի հանձնաժողովը հայտարարություն է տարածել Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է ներսից և դրսից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիրոն ներթափանցման փորձի, դրա հետեւանքնով հայկական կողմի վիրավորում ստացած զինծառայողների, Բաղանիս և Ոսկևան գյուղերի ուղղությամբ գնդակոծության մասին, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքից մեկ երեխա: Բանախոսը կանդրադառնա նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ոչ համարժեք արձագանքին եւ պրոադրբեջանական դիրքորոշմանը: Ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Կորոնավիրուս, ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթների ներկայացում, ում են ուղղված դրանք: Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած ընտրություններ. Դիտորդների նկատած խախտումները, ստացած տպավորությունները. Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել