Կորոնավիրուսը հասավ Հունաստան
Հունաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հաստատել երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակումը հայտնաբերել են Սալոնիկում 38-ամյա կնոջ մոտ, որը ժամանել է Իտալիայից։
Բոլոր նրանք, ովքեր նրա հետ շփվել են վերջին օրերին, կամավոր մեկուսացվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: