Հակահայկական արշավ՝ ռուսական մամուլում. Ի՞նչ է մտածում Փաշինյանը

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն «Սումգայիթյան ողբերգություն. ինչի՞ց է սկսվել և ինչպե՞ս է եղել» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել։ Հոդվածի հեղինակն է ադրբեջանցի լրագրող Լև Ասկերովը։

«Ազատությանը» հաջողվեց պարզել, որ «Նեզավիսիմայա գազետա» թերթի հետ խորհրդային երկրների հարցերով զբաղվող բաժնի լրագրողների համար այս հոդվածը նույնպես անակնկալ էր։ Հարցմանը թերթի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովը դեռ չի արձագանքել։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն «Ազատությանը» տեղեկացրել է, որ զբաղվում են այս հարցով և աննկատ նման հոդվածը ռուսաստանյան թերթում չեն թողնի։

Հոդվածը սկսվում է КГБ-ի արխիվների ծառայողական փաստաթղթերից, որոնցում իբրև թե ասվում է, թե թերևս անցած դարի 50-ական, 60-ական թվականներից հայերը Խորհրդային Միության տարածքում Հայ առաքելական եկեղեցու օգնությամբ գաղտնի կազմակերպություններ էին ստեղծում ի վնաս ադրբեջանցիների։ Հեղինակը փորձում է իր ծավալուն հոդվածում ապացուցել, որ Սումգայիթյան ջարդերի հիմնական պատճառը հայերի տասնամյակներ շարունակ կազմակերպված դավադրությունն է, որ այդ ջարդերն անմիջապես հրահրել և իրականացրել են հենց հայերը։

Հոդվածում գրված է նաև. «Սումգայիթյան ջարդերի նախօրեին Հայաստանից փախստականներով ուղևորատար գնացք է ժամանել Բաքվի Սաբունչի կայարան։ Գնացքում Հայաստանում սպանված ադրբեջանցիների 52 դի էր, նրանցից 8-ը նախկինում Սումգայիթի բնակիչներ էին»։

Այնուհետև նյութում նշված իբր թե սպանված ադրբեջանցիների թիվը փոխվում է, նշված է 100-ավոր սպանվածների մասին և մանրամասն նկարագրված է, թե ինչպես են հայաստանցի հայերը դաժանաբար բռնաբարել և սպանել Հայաստանում ապրող ադրբեջանցիներին։ Հոդվածի հեղինակի փոխանցմամբ՝ հայերը այս սպանությունները նկարագրող թռուցիկներ են նախապատրաստել և տարածել Սումգայիթում և այդ նույն հայերը կազմակերպել և իրականացրել են Սումգայիթի սպանությունները։

Սումգայիթում հայերի սպանությունը և տեղահանությունը տեղի է ունեցել 1988-ի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում։ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական տվյալներով, այդ ոճրագործությունների հետևանքով 27 հայ է սպանվել, ոչ պաշտոնական տվյալներով, սպանվածների թիվը մի քանի անգամ ավելի է։ Հայերի զանգվածային սպանությունները ադրբեջանական այդ քաղաքում դատապարտել էին Եվրախորհրդարանը՝ 1988-ին և Միացյալ Նահանգների Սենատը՝ 1989-ին։
Ռուսաստանում վերջին տարիներին խստացվել է լրատվամիջոցները վերահսկող օրենսդրությունը, և լրագրողներն ու բլոգերները բանտերում կարող են հայտնվել շատ ավելի, այսպես ասած, մեղմ տեղեկություն տարածելու համար։

Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցների օրենսդրության համաձայն, զանգվածային լրատվամիջոցը պարտավոր է հետազոտել լիարժեք, բազմակողմանի, և ԶԼՄ-ն պարտավոր է տալ խոսք բոլոր կողմերին, լինի օբյեկտիվ, այդ սկզբունքը խախտված է այս հոդվածում: Այսինքն, գործ ունենք սա միակողմանի և կեղծված տվյալներով նյութի հետ։

Ռուսական մամուլում նման նյութի հայտնվելը պետք է ունենա շարունակություն. նախ պետք է պարզել, թե կոնկրետ ում թույլտվությամբ է հրապարակվել այդ հոդվածը, և արդյոք դրա պատասխան հոդվածը պարբերականը կթողարկի:
Հավելենք՝ հոդվածի վերջում հեղինակը գրել է, թե ուզում է հավատալ՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թեթև ձեռքով հասարակությունը կիմանա ճշմարտությունը»։

Ռուսական «Независимая газета» կայքը Սումգայիթում հայերի ջարդերի վերաբերյալ հոդվածը պարունակում է ոչ միայն անհեթեթ պնդումներ և պատմություն կեղծելու փորձեր, այլև կասկածներ է առաջացնում լրատվամիջոցի օբյեկտիվության և անկաշառության վերաբերյալ։

Գրող-ֆանտաստը չի ներկայացրել որևէ գրություն կամ այլ ապացույց՝ իր պնդումների ճշմարտացիության վերաբերյալ, սակայն եզրակացնում է, որ Սումգայիթում հայերի մասսայական սպանությունը կազմակերպվել և իրականցվել են հենց հայերի կողմից։
Հետաքրքիր է նաև այն, որ գրողի հոդվածում ներկայացված անձինք իրականում գոյություն չեն ունեցել, նրանց անունները հորինված են։ Օրինակ՝ Սումգայիթում միլիցիայի քաղաքային բաժնի պետ Խանլար Խալիլով անունով մարդ երբևէ գոյություն չի ունեցել։ Այն ժամանակ քաղաքային բաժնի պետ է եղել Խանլար Ջաֆարովը։

Բացի այդ, հետաքրքրական է, որ «հոդված» կոչեցյալը ֆանտաստ գրողի միակ հոդվածն է «Независимая газета»-ում։ Գործ ունենք ռուսական մամուլում ադրբեջանական հստակ քաղաքականության հետ, որովհետև սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը նենգափոխում է պատմական այս կամ այն փաստը՝ Հայաստանին «ագրեսոր» ներկայացնելու ճանապարհին:

Հետաքրքիր են նաև ռուսական պատկան մարմինների հետագա գործողությունները: 2018-ին ռուսական Պետական դուման ընդունել է ՌԴ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Գործող օրենքով սահմանվում է, որ այն գործողությունները, որոնք ատելություն են սերմանում կամ նվաստացնում են մարդկանց կամ մարդկանց խմբին՝ պայմանավորված վերջիններից ազգային, ռասայական կամ կրոնական պատկանելությամբ և կատարվել են զանգվածային լրատվական միջոցների կամ համացանցի միջոցով, պատժվում է տուգանքով՝ 300-600 հազար ռուբլիով կամ ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական քարոզչական հերթական հոդվածն է հրապարակվել ռուսական մեկ այլ պարբերականում՝ Gazeta.ru-ում:

Սա, ինչպես տեսնում ենք, ընդգծված հակահայ քաղաքականությանը նպաստելու ուղի է, որին անհրաժեշտ են հակաքայլեր: Հետևաբար, հետաքրքիր է, թե ինչ է մտածում այս ամենի մասին Հայաստանի իշխանությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2382 անգամ
Լրահոս
Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am