«Այսօր ես թողնում եմ Արցախի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պաշտոնը». Կարեն Աբրահամյան

Գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի խոսքն՝ ուղղված բանակի անձնակազմին.

«Հարգելի զինակիցներ

Այսօր ես թողնում եմ Արցախի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պաշտոնը: Բանակային դժվարին ու պատասխանատու մեր համատեղ ծառայության ընթացքում մենք ունեցել ենք ինչպես անշրջելի հաջողություններ, այնպես էլ որոշ թերացումներ:

Ձեռքբերումների առումով անցած 2019 թվականը, իրոք, բեկումնային տարի էր Պաշտպանության բանակի համար: Ակնհայտ հաջողություններ ունեցանք գրեթե բոլոր ոլորտներում: Շարունակելով նախորդ տարիներին արձանագրված դրական զարգացումները՝ մենք կարողացանք որակական նոր մակարդակի հասցնել մարտական հերթապահության կրման գործընթացը, առաջնագիծը համալրվեց արդի պահանջներին համահունչ տեսադիտարկման համակարգերով, ինչի արդյունքում բարձրացվել է տեխնիկական միջոցներով հագեցվածության աստիճանը, որը թույլ է տվել իջեցնել մարտական ծառայության կրման ծանրաբեռնվածությունը: Բացի այդ կապի կատարելագործման շրջանակներում զարգացվել են նաև տեսադիտարկման համակարգի կառավարման տարրերը:

Կիրառման ընդունելով նոր տիպի ավելի պաշտպանված ու հարմարավետ ամրաշինական կառույցներ՝ բարձրացվել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակության աստիճանը: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց զորքերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, զորքերի կառավարման և մարտական գործողությունների համակողմանի ապահովման կազմակերպման, անցկացված զորավարժություններում և օպերատիվ-մարտավարական նշանակության տարաբնույթ միջոցառումներում ժամանակակից մարտի վարման նոր ձևերի ու մտահղացումների ներդրման վրա:

Այս ամենին զուգահեռ նշանակալի առաջընթաց ունեցանք զորքերի և զորատեսակների մարտական, տեխնիկական և թիկունքային ապահովման ոլորտներում: Մասնավորապես՝ բանակը համալրվեց սպառազինության նոր նմուշներով ու արդիական տեխնիկական միջոցներով, ինչի արդյունքում մի քանի աստիճանով բարձրացվել է բանակի մարտական հզորությունը: Բարելավվեցին մարտական հերթապահություն կրող ու զորամասերի մշտական տեղակայման վայրերում գտնվող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, մեծածավալ աշխատանք իրականացվեց զինծառայողների, զինվորական թոշակառուների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ:

Ավարտելով խոսքս՝ ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում պաշտպանության բանակի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, համատեղ ծառայության համար և, միաժամանակ, համոզմունք հայտնում, որ Արցախի զինված ուժերն, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատվով կկատարեն Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը»:

դիտվել է 314 անգամ
Լրահոս
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am