Ռոբերտ Քոչարյանի դեմ շինծու գործից հետո Փաշինյանին նոր «ջոկեր էր» պետք.Արմեն Աշոտյան (video)

 

Լուրն այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ գործ է հարուցվելու, վաղուց կար։ Այս գործի մեջ իրավաբանություն, առհասարակ, չկա։ Ուղղակի հիշեցնեմ, որ այս մեղադրանքն առաջացրել է անգամ իշխանական շատ պատգամավորների զարմանքը։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօր մեկնարկած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստին։

Նշենք, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար։

Արմեն Աշոտյանը հիշեցրեց՝ երբ է գործը հարուցվել Սերժ Սարգսյանի նկատմամբ. «Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթից հետո, իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի Սերժ Սարգսյանին զրկի ազատ տեղաշարժի իրավունքից»։

Ըստ Աշոտյանի՝ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթից հետո իշխանական մաղձն այնքան շատ էր, որ իրենց նպատակը դարձավ «Սերժին փակելը»։

Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն «մզել» է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործի լեգենդը, դրա համար էլ Փաշինյանին պետք էր երկրորդ «ջոկեր». «Երբ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, մենք արձանագրեցինք ևս մեկ փաստ՝ Նիկոլի գործերը վատացել են»։


Աշոտյանը շարունակում է պնդել, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը «օդ է». «Եկեք հասկանանք՝ ինչո՞ւ էր այս իշխանությանը ձեռնտու Սերժ Սարգսյանին տանել դատարանների դռները։ Նիկոլ Փաշինյանն ուզում է հասարակության ուշադրությունը շեղել։ Կա անտեսանելի ձեռք, որը հետևողականորեն քանդում, հետապնդում է Արցախի ազատամարտի հիմնական սիմվոլներին»։

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն իր իշխանության օրոք, մասնավորապես՝ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար համաներման արժանացրեց Նիկոլ Փաշինյանին, Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Մեր իշխանությունը նվազեցնում էր ատելության մթնոլորտը, որովհետև դա խանգարում է երկրի զարգացմանը։ Ինչ արել ենք, արել ենք խոհեմությունից ելնելով։ Եթե ասում եք՝ մենք իրեն ներեցինք, ինքը Սերժ Սարգսյանին դատում է, ապա դա իր խնդիրն է»։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ պետական դավաճանություն է այն հանգամանքը, որ Խոջալուի օրով Ադրբեջանը միջազգային լրահոսում հարձակվում է մեզ վրա, իսկ իշխանությունը սրան պատասխանելու փոխարեն, հարձակվել է իրենց վրա։

Արմեն Աշոտյանը հռետորական հարց է բարձրացնում, իսկ պատահակա՞ն է, որ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի դատավարությունն ընթանում է մյունխենյան «ռեալիթի շոուից» հետո. «Ցավով պիտի ասեմ, որ այս իշխանությունների ապաշնորհ ու ապիկար դիվանագիտության պատճառով Հայաստանի ու Արցախի շուրջ սեղմվում է միջազգային հանրության օղակը՝ Արցախի հարցով»։

Արմեն Աշոտյանը նշում է նաև, որ Մյունխենը «թաղեց» Նիկոլ Փաշինյանի երազը․ «Արցախյան բանակցությունների մեջ ժողովրդավարությունը գործոն չէ, որը Նիկոլ Փաշինյանի սուտն էր։ Աշխարհի ուժեղների քաղաքականության մեջ ժողովրդավարությունը գործոն չէ»։

Անդրադառնալով ի հիշատակ «Մարտի 1»-ի զոհերին անցկացվելիք քայլերթին՝ Աշոտյանն ասել է. «Նիկոլ Փաշինյան, իջի՛ր «Մարտի 1»-ի զոհերի շիրիմներից, քեզ համար ուրիշ պատվանդաններ գտիր, որովհետև դրանք քեզ համար միտինգային պատվանդաններ չեն կարող լինել»։

դիտվել է 676 անգամ
Լրահոս
Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am