«Հենց սա է «հիբրիդային պատերազմը»…». ուղիղ 20 ժամ պահանջվեց, որպեսզի ֆիքսեն, որ «Независимая газета»-ի՝ Խոջալուի դեպքերի մասին հրապարակումը ադրբեջանական պատվեր է

Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի իշխանությունից ուղիղ 20 ժամ պահանջվեց, որպեսզի ֆիքսեն, որ «Независимая газета»-ի՝ Խոջալուի դեպքերի մասին հրապարակումը ադրբեջանական պատվեր է: Եվ անցած 20 ժամերի ընթացքում, երբ հազիվ հայկական մամուլում կիսահայտարարություն էին փորձում տարածել, ադրբեջանական կողմը ապատեղեկատվության և դեպքերի իրեն ձեռնտու շարադրանքի հերթական դոզան բաց թողեց, այս անգամ՝ Gazet.ru-ում, Lenta.ru-ում, BBC-ի ռուսական ծառայությունում և մի շարք այլ օտարալեզու առաջատար ԶԼՄ-ներում:

Պատեհ ու անպատեհ առիթով հիբրիդային ու քարոզչական պատերազմից խոսող ներկայիս պաշտոնյաներին հուշում՝ հենց սա է «հիբրիդային պատերազմը», հենց սա է «քարոզչական պատերազմը», որին դուք դիմակայելու ո՛չ ունակություն, ո՛չ էլ մտավոր պոտենցիալ ունեք: Ես այս փաստն արձանագրում եմ մեծագույն ցավով, քանի որ ականատես եմ եղել, թե ինչպես են մի խումբ մարդիկ տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծվող քարոզչական պատերազմին դիմակայելու համար և ամեն անգամ փաստերով ջախջախել են ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սուտը:

Իսկ Ադրբեջանը պատմությունը խմբագրելու, դեպքերն իրեն ձեռնտու ձևով միջազգային հանրության ներկայացնելու փորձեր արել է միշտ, բայց ի տարբերություն այսօրվա, ստացել է համարժեք պատասխան: Ընդ որում, օտարալեզու մամուլում հրապարակվելիք նյութերն ու միջոցառումերի պլանը կազմված է եղել շատ ամիսներ առաջ: Իսկ հիմա անգամ պոստ ֆակտում համարժեք պատասխան տալու ռեսուրս չունի այս իշխանությունը, քանի որ ատելության ողջ պոտենցիալը կենտրոնացրել է երկրի ներսում՝ այդպես էլ չհասկանալով, որ թշնամին Հայաստանի սահմանից այն կողմ է, իսկ պատերազմը առնվազն տեղեկատվական դաշտում երբեք չի ավարտվել:

Հ.Գ. Անկարող մեծամիտներին հուշում՝ «խուճապ» չեմ տարածում, մտահոգությունս եմ արտահայտում, որ ձեր ամբարտավանության ու մտավոր իմպոտնենտության արդյունքում շուրջ մեկ տասնամյակ արված աշխատանքը ջուրն եք գցում ու թույլ եք տալիս թշնամուն դիրքային առավելության հասնել միջազգային ասպարեզում»:

դիտվել է 735 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am