Նոր մանրամասներ Երևանում բնակարանային գողություններից հետո վթարի ենթարկված կասկածյալներից. նրանցից մեկը կալանավորվել է

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար Վահե Լաչինյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Օգսեն Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Բագրատունյաց 4-րդ նրբանցքի բնակիչ, 36-ամյա Հակոբ Տաշչյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Հ. Տաշչյանը դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Աղբյուրի տեղեկություններով՝ նա նախկինում ՀՀ քր օր-ի մի քանի հոդվածներով եղել է դատապարտված:

Հաղորդվում է, որ փետրվարի 19-ին գողություն էր տեղի ունեցել Երևանի բնակիչ Վլադիմիր Ա.-ի տանից և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Մոլդովական փողոցի 50/1 շենքի մոտ մոտեցել են NIssan մակնիշի 36 ՏV 111 համարանիշի ավտոմեքենային, որի վարորդն ու ուղևորը նշված ավտոմեքենայով դիմել են փախուստի և Գայի պողոտայի 31 շենքի մոտ կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, ինքնավթարի են ենթարկվել՝ դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Կարճ ժամանակ անց Հ. Տաշչյանին ոստիկանները հայտնաբերել են և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Պարզվել է, որ Հ. Տաշչյանը ևս մեկ այլ անձի հետ Մոլդովական 30/2 շենքի բնակչուհի Ծովինար Ա.-ին պատկանող 2 բնակարաններից տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակի կախովի փականը կոտրելու միջոցով կատարել են զգալի չափերի գողութուն: Նրանք տանից գողացել են «Սամսունգ» մոդելի հեռուստացույց, ոսկյա մատանի, արծաթյա շղթա, կախազարդ, օվալաձև կանաչ քարով մետաղյա վզնոց, մանկական մուշտակ, արծաթյա մատանի, անգամ կանացի կոստյում, իսկ Մոլդովական փողոցի 50/4 շենքի բնակիչ Վլադիմիր Ա.-ի բնակարանից նույն եղանակով հափշտակել են հեռուստացույցը: Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ Հ. Տաշչյանը իր հանցակից ընկերների հետ հնարավոր է՝ այլ գողություններ արած լինեն: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 391 անգամ
Լրահոս
«Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am