Այս իշխանությունների ապաշնորհ ու ապիկար դիվանագիտության պատճառով Հայաստանի ու Արցախի շուրջ սեղմվում է միջազգային հանրության օղակը․Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Լուրն այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ գործ է հարուցվելու, վաղուց կար։ Այս գործի մեջ իրավաբանություն, առհասարակ, չկա։ Ուղղակի հիշեցնեմ, որ այս մեղադրանքն առաջացրել է անգամ իշխանական շատ պատգամավորների զարմանքը։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօր մեկնարկած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստին։

Նշենք, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար։

Արմեն Աշոտյանը հիշեցրեց՝ երբ է գործը հարուցվել Սերժ Սարգսյանի նկատմամբ. «Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթից հետո, իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի Սերժ Սարգսյանին զրկի ազատ տեղաշարժի իրավունքից»։

Ըստ Աշոտյանի՝ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթից հետո իշխանական մաղձն այնքան շատ էր, որ իրենց նպատակը դարձավ «Սերժին փակելը»։

Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն «մզել» է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործի լեգենդը, դրա համար էլ Փաշինյանին պետք էր երկրորդ «ջոկեր». «Երբ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, մենք արձանագրեցինք ևս մեկ փաստ՝ Նիկոլի գործերը վատացել են»։

Աշոտյանը շարունակում է պնդել, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը «օդ է». «Եկեք հասկանանք՝ ինչո՞ւ էր այս իշխանությանը ձեռնտու Սերժ Սարգսյանին տանել դատարանների դռները։ Նիկոլ Փաշինյանն ուզում է հասարակության ուշադրությունը շեղել։ Կա անտեսանելի ձեռք, որը հետևողականորեն քանդում, հետապնդում է Արցախի ազատամարտի հիմնական սիմվոլներին»։

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն իր իշխանության օրոք, մասնավորապես՝ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար համաներման արժանացրեց Նիկոլ Փաշինյանին, Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Մեր իշխանությունը նվազեցնում էր ատելության մթնոլորտը, որովհետև դա խանգարում է երկրի զարգացմանը։ Ինչ արել ենք, արել ենք խոհեմությունից ելնելով։ Եթե ասում եք՝ մենք իրեն ներեցինք, ինքը Սերժ Սարգսյանին դատում է, ապա դա իր խնդիրն է»։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ պետական դավաճանություն է այն հանգամանքը, որ Խոջալուի օրով Ադրբեջանը միջազգային լրահոսում հարձակվում է մեզ վրա, իսկ իշխանությունը սրան պատասխանելու փոխարեն, հարձակվել է իրենց վրա։

Արմեն Աշոտյանը հռետորական հարց է բարձրացնում, իսկ պատահակա՞ն է, որ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի դատավարությունն ընթանում է մյունխենյան «ռեալիթի շոուից» հետո. «Ցավով պիտի ասեմ, որ այս իշխանությունների ապաշնորհ ու ապիկար դիվանագիտության պատճառով Հայաստանի ու Արցախի շուրջ սեղմվում է միջազգային հանրության օղակը՝ Արցախի հարցով»։

Արմեն Աշոտյանը նշում է նաև, որ Մյունխենը «թաղեց» Նիկոլ Փաշինյանի երազը․ «Արցախյան բանակցությունների մեջ ժողովրդավարությունը գործոն չէ, որը Նիկոլ Փաշինյանի սուտն էր։ Աշխարհի ուժեղների քաղաքականության մեջ ժողովրդավարությունը գործոն չէ»։

Անդրադառնալով ի հիշատակ «Մարտի 1»-ի զոհերին անցկացվելիք քայլերթին՝ Աշոտյանն ասել է. «Նիկոլ Փաշինյան, իջի՛ր «Մարտի 1»-ի զոհերի շիրիմներից, քեզ համար ուրիշ պատվանդաններ գտիր, որովհետև դրանք քեզ համար միտինգային պատվանդաններ չեն կարող լինել»։

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am