Իբր մեր վիրուսները քիչ էին, մի հատ էլ... կորոնա

Ինչ ուզում եք՝ ասեք, բայց իբր մեր հասարակական-քաղաքական վիրուսները քիչ էին, հիմա էլ՝ կորոնավիրուսը, ավելի ճիշտ ու բարեբախտաբար, դրա դեռևս միայն ահը կամ վախը: Չէ, բայց քաղաքականապես շատ «գրագետ» վիրուս է, կետային հարվածում է գերազանցապես Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական հակառակորդներին: Սկզբից՝ Չինաստանին, հիմա էլ, փաստորեն, Իրանին: Բայց դա հարցի դեռ մի կողմն է:

Շատ ավելի հետաքրքրական էր դիտարկել տրամադրությունների ու մոտեցումների կտրուկ փոփոխությանը՝ ՀՀ իշխող վերնախավում: Դա հետաքրքրական է ոչ այնքան որևէ վարակի տարածման ու դրա կանխարգելման, որքան՝ որևէ հարցի նկատմամբ Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչների ընկալունակության և համարժեքության տեսանկյունից:

Ահա, թե ինչի՛ մասին է խոսքը:

Երբ լրահոսում հայտնվեցին առաջին տեղեկություններն առ այն, որ մեր հարևան և բարեկամական Իրանում կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել, նաև՝ մահացու ելքով, տարբեր մարդիկ սկսեցին խոսել Իրանի հետ ՀՀ սահմանով անցուդարձը սահմանափակելու կամ ընդհանրապես ժամանակավորապես դադարեցնելու մասին: Հետո ավելի հիմնավորված ու մտահոգված տեսակետներ հնչեցին այդ թեմայով: Հիմնականում՝ սոցցանցերում:

Իշխանության ներկայացուցիչների առաջին արձագանքներն այդ՝ միանգամայն պատճառաբանված ահազանգերին, բավականին տարօրինակ տպավորություն թողեցին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, իշխանական թևից մեկ ուրիշ պատգամավոր ևս, բավականին անհամարժեք ու անընկալելի արձագանքեցին, նաև՝ առողջապահության նախարարը: Ամենից բնութագրականը իշխանական ճամբարից պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հրապարակային ու անհեթեթ այն ձևակերպումն էր, թե՝ «պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու»։

Երևի ցանկացել էր սրամտել: Բայց անթիվ սրամիտ դիտարկումների թիրախ ու առարկա դարձավ: Ակամայից ցանկություն առաջացավ գնալ ԱԺ նիստերի դահլիճ ու մեծամասնական խմբակցության կուտակման վայրում մի հատ հավեսով փռշտոցի... ձայն միացնել՝ բարձրախոսով:

Կատակը՝ կատակ, բայց եթե ի մի բերենք իշխանական թևի առաջին արձագանքները, ապա ստացվում է, թե ինչ-որ «մութ ու չար ուժեր», «իրենցայլական» բառամթերքով ասած՝ «հակահեղափոխականներն ու սևերը» խուճապ են տարածում ու նման բաներ:

Եվ նրանք, այդ խուճապ տարածողները, հաջորդ կյանքում վիրուսի հարուցիչ են լինելու: Ավելի անհեթեթ արձագանք հազիվ թե կարելի էր պետկերացնել: Բայց դե այդ է այսօրվա իշխանական, կներեք արտահայտության համար՝ վերնախավի, «սերուցքի» ընկալման մակարդակը: Անձինք, որ անբնականորեն հրճվում են, որ իրենց հասարակ կողմնակիցները կամ նրանց միջոցով շրջանառում են, օրինակ, այսպիսի (նույնիսկ կդժվարանամ բնորոշել, թե ինչ կարգի) պնդումները, որ հանրաքվեին «այո» ասողներն են միայն հայազգի, իսկ մնացածները հայ չեն, էլ ինչ կարելի է սպասել նմաններից:

Դե, եթե իրենք ցանկացած այլ տեսակետ ընկալում են որպես «թավշյա կառավարության դեմ հիբրիդային պատերազմի» դրսևորում, երևի ավելորդ է այլ բաների մասին խոսել:

Ամեն դեպքում, երկուշաբթին ավելի շուտ վրա հասավ, նախքան այդ էլ՝ կիրակին: Ու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը որոշում է ընդունելու նշված վարակի պատճառով Իրանի հետ սահմանը ժամանակավորապես՝ երկու շաբաթով փակելու մասին:

Ու նման պայմաններում անխուսափելի հարց է ծագում վերոհիշյալ իշխանական պատգամավորին ու նրա խայտառակ գրառմանը «ծափահարողներին», թե՝ և ո՞վ է հիմա ինչ-որ վիրուսի հարուցիչ լինելու երբևէ:

Առհասարակ, կորոնավիրուսն էլ կհաղթահարվի: Նմա՞ն վարակներ ու աղետներ ենք հաղթահարել: Բայց այ, նեղմտության «վիրուսը» շատ ավելի ավերիչ է ու դժվար հաղթահարելի:

Բայց մեծ հաշվով, այնպիսի տպավորություն է, որ եթե իշխանական թիմից մեկը ձեռքը պարզի դեպի էլեկտրական հոսանքի բարձր լարման տակ գտնվող բաց հաղորդալարը, իսկ կողքից, ասենք «հանցավոր, կոռումպացված, թալանչի» նախկին համակարգից մեկն զգուշացնի, որ նման բան պետք չէ անել, «իմքայլականը» թարս կնայի ու... «դուխով» կբռնի լարման տակ գտնվող հաղորդալարը: Ու ցավոք, դա կլինի վերջին բանը, որ նա կհասցնի անել: Թավիշ-թավիշ, բայց այդքան օրթոդոքս էլ չարժե լինել, էլի:

Հա, հատուկ «պողոսակերպների» համար՝ օրթոդոքսը վիրավորական բառ չէ:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 564 անգամ
Լրահոս
Կորոնավիրուս․ մեկուսացման հետևանքները․ Իրինա Ծատուրյան. տեսանյութ Նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը․ Դանիել Իոաննիսյան Օրգանների վաճառքի մտավախություն ունեմ. ինչու՞ կորոնավիրուսով վարակվածներին չեն ուզում դիահերձել.Նունե Ներսիսյան (video) Արցախում նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է էս չեք ՀՀ ԶՈՒ երեք ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ ՄԻՊ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոննները և մնալ տանը Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 214-ի Հորդորում ենք իշխանություններին՝ հետևողական լինել մարդու իրավունքների սկզբունքներին և սահմանափակումների միջոցով չհասցնել դրանց տոտալ վերացման․ «Մեդիա Պաշտպան» «Նիկոլ Փաշինյանի ծայրահեղականությունը և ոչ լեգիտիմությունը․ «Դուրս արի փողոց»-ից մինչև «Մնա տանը», «Կորոնավիրուսն ում շունն է»-ից մինչև ՄՀՀ-ն մահճակալներով լցնելը». Անդրանիկ Թևանյան «Այսքան զգուշացումներից հետո դեռ գտնվում են մարդիկ, որոնք մերսման սրահներ են աշխատեցնում» (տեսանյութ) Պարարտանյութի սուր դեֆիցիտ՝ Հայաստանում Երևանի մետրոպոլիտենը փակ է Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել. վարորդը տեղում մահացել է Կորոնավիրուսի հաստատված 4 դեպքերից մեկը գրանցված է Լոռու մարզում. մարզպետ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 571-ի Հայտնի են Արցախի 2 շրջանների ընտրությունների նախնական արդյունքները Նիկոլ Փաշինյանը «հուղարկավորեց» սեփական թիմին Իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը եւ անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ. Չալաբյանը՝ իշխանություններին Գազի գինը կբարձրանա Սեփականաշնորհման վերանայում կլինի. 2 պատճառ կա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետի որոշումը Խորքային խնդիրներ իշխանության ներսում. Նրանք աննախադեպ քայլի գնացին Ինչ պատկեր է Արցախի ընտրություններում. նախնական արդյունքներ Հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ են իրականացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն :