Կորոնավիրուսը` Հայաստանի տնտեսական հեղափոխության հորձանուտներում

Վարչապետի հայտարարությունը, որ 50 եվրոյով Իտալիա մեկնելու հնարավորությունը տնտեսական հեղափոխության ապացույց է՝ բուռն հեգնանքի տեղիք տվեց: Խնդիրն այն է, որ Իտալիա ուղևորվելու համար 50, ու նույնիսկ 400 եվրոն բավարար չէ: Մեկ շաբաթվա հյուրանոցի ու սնունդի համար անհրաժեշտ է առնվազն ևս 1000 եվրո:


Այսինքն` նախկին 1400 ի փոխարեն հիմա Իտալիա ուղևորվելու համար անհրաժեշտ է գուցե 1100-1050 եվրո, իսկ նման ազատ միջոցեր ունեցող մարդկանց քանակը Հայաստանում վերջին երկու տարում հաստատ չի ավելացել:

Իրական տնտեսական հեղափոխությունը կլիներ ներդրումների ու աշխատատեղերի այնպիսի աճը, որ իսկապես հազարավոր քաղաքացիներ հնարավորություն ունենային ճամփորդելու համար խնայողություններ կուտակելու: Բայց միակ հեղափոխական բանը, որ տեղի ունեցավ ներդրումների հետ՝ հեղափոխական անարխիան էր, որին, ինչպես հայտնի է՝ ենթարկվեց առնվազն մեկ խոշոր ներդրում:

Ճակատագրի հեգնանքով այսօր իշխանության առաջ է բերում այն գինը, որ կառավարությունը վճարում է ներդրման հանդեպ նման անփույթ վերաբերմունքի համար: Եվ ահա թե ինչու: Եթե հիշում եք՝ վարչապետն իր պաշտոնավարումը սկսեց հեգնելով նախորդ կառավարության տնտեսության կառուցվածքը ու տնտեսական աճը:

«Հողը փորում էին, հանքաքարը վաճառում»: Նման ելույթից հետո ակնկալիքն այն է, որ Փաշինյանի օրոք տնտեսական աճը պետք է հիմնված լինի նանոտեխնոլոգիաների ու տիեզերքի նվաճման վրա: Սակայն նայենք վերջերս հրապարակված խոշոր հարկատուների ցանկին: Առաջին երկու տասնյակում ծխախոտ արտադրող ու ներկրող է ու, ուշադրություն, առաջվա պես՝ մի քանի հանքարդյունաբերող ընկերություն: Ահա և ողջ «տնտեսական հեղափոխությունը»:

Մի տարբերությամբ: Եթե չլիներ լոկալ հեղափոխական ճանապարհների շրջափակումը Ամուլսարի շուրջ, ու կառավարության անլուրջ վերաբերմունքը դրան, «Լիդիանն» այսօր արդեն արտադրանք կտար՝ վճարելով տասնյակ միլիոնների հարկեր:

Ավելին՝ ճակատագրի հեգնանքով հենց այս տարի է ոսկու գինը աննախադեպ բարձրացել: Այսօր այն բորսայում հասել է 7 ամյա մաքսիմումի՝ երկու տարի առաջվա 1300-ի փոխարեն ունցիայի համար հասնելով 1650 դոլարի:

Ու դարձյալ ճակատագրի հեգնանքով՝ տարեսկզբից ոսկին աննախադեպ աճ է գրանցում հենց կորոնավիրուսի պատճառով: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը հենց հիմա կորցնում է հարյուր միլիոնավոր դոլարներ, որոնք իրական տնտեսական շարժ կարող էին ապահովել, որովհետև կառավարությունը երկու տարվա ընթացքում ի զորու չեղավ լուծելու հեղափոխական ռոմանտիզմը տնտեսական իրողություններից ու պետության շահից տարանջատելու ու պատասխանատվություն ստանձնելու պարզ խնդիրը:

Ու ևս մի ճակատագրի հեգնանք: Այսօր մի քանի ավիաընկերություններ չեղարկել են հյուսիսային Իտալիայից չվերթները՝ կորոնավիրուսի տարածման մտահոգությունից: Իսկ ահա Հայաստանին, որ կորցրել է կորոնավիրուսի հետևանքով բարձրացող ոսկու գնից օգտվելու ու բյուջե հարյուրավոր միլիոնների մուտք ապահոլվելու հնարավորությունը՝ «տնտեսական հեղափոխության» միակ «ձեռքբերում» է մնում 50 եվրոյանոց չվերթները դեպի… կորոնավիրուսի զգալի տարածում գրանցած Հյուսիսային Իտալիա:

Ի դեպ, չվերթները դեպի Միլան կարող են է՛լ ավելի էժանանալ տուրիստների զգալի կրճատման հետևանքով, է՛լ ավելի բարելավելով կառավարության «տնտեսական հեղափոխության ցուցանիշները»:

 

168 ժամ

դիտվել է 413 անգամ
Լրահոս
22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am