Հեռացող Քոչարյանի ինչի՞ն էին պետք սպանությունները, ուրեմն՝ ու՞մ էին ձեռնտու Մարտի 1-ի սպանությունները․Բորիս Մուրազի (video)

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ այս իշխանությունները Մարտի 1-ի դեպքերի հետևանքով տուժողների իրավահաջորդներն են, ըստ նրա՝ այսօրվա իշխանությունը Մարտի 1-ի ցավալի իրողությունները, որպես քաղաքական խաղաքարտ է օգտագործում։ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ այս մասին ասել է Մուրազին՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով դատավարությանը։

Խոսելով օրերս իրենց կայքում տեղ գտած Մարտի 1-ի դեպքերին վերաբերող նոր տեսաձայնագրությունների մասին՝ Բորիս Մուրազին ասել է․ «Չեմ բացահայտի՝ ինչպես են այդ տեսաձայնագրությունները հայտնվել մեր ձեռքի տակ, բայց վստահաբար կասեմ, որ այդ կադրերը եղել են նաև որոշներին սպասարկող լրատվամիջոցների ձեռքում, պարզապես դիտավորությամբ հանվել են այն հատվածները, որտեղ երևում են քաղաքացիների շրջանում զինված մարդիկ»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը նշել է, որ իրենց տեսանյութեր են տրամադրել նաև քաղաքացիներ, որոնք երկար ժամանակ վախեցել են այդ տեսաձայնագրությունները տրամադրել որևէ մեկին․ «Մեզ են տրամադրվել տեսանյութեր, որտեղ ոչ միայն հստակ երևում են կրակողները, այլև նկատվում է՝ ինչպես են ցուցարարներն օգտագործում դյուրավառ նյութեր, որոնք նետում են ոստիկանների ուղղությամբ»։

Ըստ Մանթաշյանի՝ երբ ՀՀ վարչապետն ասում է, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է, պետք է հստակ իմանանք, ովքեր են սպանել Մարտի 1-ի իրադարձությունների տասը զոհերին։

Մանթաշյանը սուտ է համարում այն տեսակետը, որ տասը տարի շարունակ ասել են՝ Մարտի 1-ին ցուցարարները քնած էին, ոստիկանները հարձակվեցին․ «Հայտնված տեսագրությունները ցույց են տալիս՝ ինչպես են քաղաքացիները հարձակվում ոստիկանների վրա և այսօրվա հայտնի հանրային գործիչներն էլ սադրում և մարդկանց հույզերի վրա ազդում»։

Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ Մարտի 1-ին անհրաժեշտ էին զոհեր, որովհետև նման հեղափոխությունների մեխը զոհերն են, որն ավելի է գրգռում մարդկանց հույզերը։

Հավելելով Նարեկ Մանթաշյանին՝ Բորիս Մուրազին նշել է․ «Թող տպավորություն չլինի, որ Մարտի 1-ին ոստիկանության գործողություններն արդարացնում ենք, բայց ճշմարտության համար պետք չէ միայն ոստիկանին թիրախավորել»։

Հռետորական հարց բարձրացնելով՝ ի վերջո ու՞մ էին ձեռնտու Մարտի 1-ի դժբախտ իրողությունները, Բորիս Մուրազին համոզված ասել է․ «Հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք չէին սպանությունները և կար Սերժ Սարգսյան, որը պետք է նախագահեր, ում ևս ձեռնտու չէր։ Բնականաբար, ոչ ոք չի ցանկանա սպանություններով գալ իշխանության»։

Հարցին՝ ինչու՞ Սերժ Սարգսյանի իշխանությունը չբացահայտեց Մարտի 1-ը, Նարեկ Մանթաշյանն ասել է․ «Մենք ունենք «Յոթի» գործը, որի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդհատակում էր։ Չեմ կարող ասել՝ հետո եղան պայմանավորվածություններ, թե ոչ, բայց շուտով ընդհատակի դուրս է գալիս Նիկոլ Փաշինյանը, կարճ կրում պատիժն ու մտնում ակտիվ քաղաքականություն»։

Բորիս Մուրազին էլ նշել է, որ Սերժ Սարգսյանն այն նախագահներից էր, ով սիրում էր նաև ընդդիմադիր գործիչների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել․ «Հասարակությունը այն վիճակում էր, որ իշխանության կողմից ցանկացած բացահայտում կեղծիք էր համարվելու։ Այնպես չէ, որ իշխանությունն անմեղ է Մարտի 1-ի դեպքերի հարցում, դրա համար էլ կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը գնում էր հասարակության մեջ նեգատիվը մեղմացնելու ճանապարհով»։

Ըստ Բորիս Մուրազիի՝ 2008թ․ հետո, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է ընդդիմության առաջնորդը, նա մշտապես պայմանավորվածությունների մեջ է եղել իշխանության հետ։

դիտվել է 2476 անգամ
Լրահոս
Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել. վարորդը տեղում մահացել է Կորոնավիրուսի հաստատված 4 դեպքերից մեկը գրանցված է Լոռու մարզում. մարզպետ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 571-ի Հայտնի են Արցախի 2 շրջանների ընտրությունների նախնական արդյունքները Նիկոլ Փաշինյանը «հուղարկավորեց» սեփական թիմին Իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը եւ անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ. Չալաբյանը՝ իշխանություններին Գազի գինը կբարձրանա Սեփականաշնորհման վերանայում կլինի. 2 պատճառ կա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետի որոշումը Խորքային խնդիրներ իշխանության ներսում. Նրանք աննախադեպ քայլի գնացին Ինչ պատկեր է Արցախի ընտրություններում. նախնական արդյունքներ Հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ են իրականացվել Իշխանությունները «ինտելեկտուալ մոբիլիզացիա» են սկսել Ե՞րբ եւ ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն. նոր նախագիծ են բերել Ֆելիքս Ցոլակյանը ռիսկային խմբում է Նորանշանակ ՊՆ գնդապետն ու աղմկահարույց նամակը Արցախի նախագահական ընտրությունների առաջատարը. նոր տվյալներ Ավինյանը խնդրել է Հովիկ Աբրահամյանի նախկին օգնականին օգնել պարետատանը Տգետ են, թե մտածում են, որ իրենց արյունը կարմիր է՝ քաղաքացիները կվարակվեն, իրենք՝ ոչ Ինչ ծրագիր են մտածել. կորոնավիրուսը որոշ ժամանակով կհետաձգի այն, բայց իշխանությունը վճռական է տրամադրված Պարզվեց, որ այս ժողովուրդը ոչ պատերազմից ու թշնամուց է վախենում, ոչ աշխարհը ահուսարսափի մեջ պահող վիրուսից Ժուչոկներ՝ թաղման բյուրոյում. Մարությանը պահանջել էր հրաժարական գրի Ինչո՞ւ պարզապես ամեն օր չենք հրապարակում վարակակիրների անուն-ազգանունները, Էդգար Առաքելյան ԱԱԾ և ոստիկանության կողմից տեղադրվելու են հատուկ անցակետեր` անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով «Ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին՝ 2000 և այդպես շարունակ». Արսեն Թորոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն :