Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը չի հիշու՞մ՝ ինչպես էր մեղադրում Նիկոլ Փաշինյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին․Բորիս Մուրազի (video)

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ այս իշխանությունները Մարտի 1-ի դեպքերի հետևանքով տուժողների իրավահաջորդներն են, ըստ նրա՝ այսօրվա իշխանությունը Մարտի 1-ի ցավալի իրողությունները, որպես քաղաքական խաղաքարտ է օգտագործում։ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ այս մասին ասել է Մուրազին՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով դատավարությանը։

Խոսելով օրերս իրենց կայքում տեղ գտած Մարտի 1-ի դեպքերին վերաբերող նոր տեսաձայնագրությունների մասին՝ Բորիս Մուրազին ասել է․ «Չեմ բացահայտի՝ ինչպես են այդ տեսաձայնագրությունները հայտնվել մեր ձեռքի տակ, բայց վստահաբար կասեմ, որ այդ կադրերը եղել են նաև որոշներին սպասարկող լրատվամիջոցների ձեռքում, պարզապես դիտավորությամբ հանվել են այն հատվածները, որտեղ երևում են քաղաքացիների շրջանում զինված մարդիկ»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը նշել է, որ իրենց տեսանյութեր են տրամադրել նաև քաղաքացիներ, որոնք երկար ժամանակ վախեցել են այդ տեսաձայնագրությունները տրամադրել որևէ մեկին․ «Մեզ են տրամադրվել տեսանյութեր, որտեղ ոչ միայն հստակ երևում են կրակողները, այլև նկատվում է՝ ինչպես են ցուցարարներն օգտագործում դյուրավառ նյութեր, որոնք նետում են ոստիկանների ուղղությամբ»։

Ըստ Մանթաշյանի՝ երբ ՀՀ վարչապետն ասում է, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է, պետք է հստակ իմանանք, ովքեր են սպանել Մարտի 1-ի իրադարձությունների տասը զոհերին։

Մանթաշյանը սուտ է համարում այն տեսակետը, որ տասը տարի շարունակ ասել են՝ Մարտի 1-ին ցուցարարները քնած էին, ոստիկանները հարձակվեցին․ «Հայտնված տեսագրությունները ցույց են տալիս՝ ինչպես են քաղաքացիները հարձակվում ոստիկանների վրա և այսօրվա հայտնի հանրային գործիչներն էլ սադրում և մարդկանց հույզերի վրա ազդում»։

Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ Մարտի 1-ին անհրաժեշտ էին զոհեր, որովհետև նման հեղափոխությունների մեխը զոհերն են, որն ավելի է գրգռում մարդկանց հույզերը։

Հավելելով Նարեկ Մանթաշյանին՝ Բորիս Մուրազին նշել է․ «Թող տպավորություն չլինի, որ Մարտի 1-ին ոստիկանության գործողություններն արդարացնում ենք, բայց ճշմարտության համար պետք չէ միայն ոստիկանին թիրախավորել»։

Հռետորական հարց բարձրացնելով՝ ի վերջո ու՞մ էին ձեռնտու Մարտի 1-ի դժբախտ իրողությունները, Բորիս Մուրազին համոզված ասել է․ «Հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք չէին սպանությունները և կար Սերժ Սարգսյան, որը պետք է նախագահեր, ում ևս ձեռնտու չէր։ Բնականաբար, ոչ ոք չի ցանկանա սպանություններով գալ իշխանության»։

Հարցին՝ ինչու՞ Սերժ Սարգսյանի իշխանությունը չբացահայտեց Մարտի 1-ը, Նարեկ Մանթաշյանն ասել է․ «Մենք ունենք «Յոթի» գործը, որի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդհատակում էր։ Չեմ կարող ասել՝ հետո եղան պայմանավորվածություններ, թե ոչ, բայց շուտով ընդհատակի դուրս է գալիս Նիկոլ Փաշինյանը, կարճ կրում պատիժն ու մտնում ակտիվ քաղաքականություն»։

Բորիս Մուրազին էլ նշել է, որ Սերժ Սարգսյանն այն նախագահներից էր, ով սիրում էր նաև ընդդիմադիր գործիչների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել․ «Հասարակությունը այն վիճակում էր, որ իշխանության կողմից ցանկացած բացահայտում կեղծիք էր համարվելու։ Այնպես չէ, որ իշխանությունն անմեղ է Մարտի 1-ի դեպքերի հարցում, դրա համար էլ կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը գնում էր հասարակության մեջ նեգատիվը մեղմացնելու ճանապարհով»։

Ըստ Բորիս Մուրազիի՝ 2008թ․ հետո, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է ընդդիմության առաջնորդը, նա մշտապես պայմանավորվածությունների մեջ է եղել իշխանության հետ։

դիտվել է 1859 անգամ
Լրահոս
ՍԱՏՄ-ն արձագանքել է նրբերշիկից երեխայի թունավորման վերաբերյալ ահազանգին Արայիկ Հարությունյանը՝ ուսման վարձավճարների մասին Երկրաշարժ՝ Քարվաճառ քաղաքի մոտակայքում Խղճուկ թեկնածուի պարտության ողջ «հմայքը» Արցախ. Նիկոլին հասկացրեցին՝ «խաղեր չտալ» Ազգային Ժողովի արտահերթ նիստը լի է վիճահարույց օրինագծերով Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հայտարարությունը Ինչու՞ է Ալիևը նորից ակտիվացել ՀՀ սահմանների մոտ Թրամփի ժեստը Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին Մոտ 30-ամյա տղամարդը ցած է նետվել Դավիթաշենի կամրջից Առաջին ընթերցմամբ ընդունվեց օրենքի նախագիծը Եթե «արդյունավետությունը» սա է, բա անարդյունավետությո՞ւնը որն է Հաջորդիվ մեզ սպասում է սեփականության ինստիտուտի նկատմամբ ոտնձգությունների մի մեծ շղթա Ձեր նման պետական աշխատող չենք, որ այս օրերին չաշխատենք, բայց փող ստանանք Նախատեսում են անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր Անչափահաս երեխա ունեմ, ինձ ասում ա՝ նստի տունը, մի աշխատի,ո՞նց անեմ. Բանավեճ քաղաքացիների միջև (video) Ետկորոնավիրուսյան Հայաստան․ էմոցիաները լքում են քաղաքական թատերաբեմը Շուտով կորոնավիրուսի այնպիսի տվյալներ եմ հաղորդելու, որ Կառավարության որոշ անդամներ ամոթ ունենան, երկրից կգնան.բժիշկ (video) Մի քանի հարց, որ կառաջարկեի տալ կառավարությանը. Շուշան Դոյդոյան Մոսկվայում 17 երեխա վարակվել է կորոնավիրուսով․ Ռիա Նովոստի «ժողովրդի» վարչապետն ուզում է հետևել բոլորիս ու վիրուսի դեմ պայքարը դարձնել ներքաղաքական գործիք «Նման իրավիճակներում չի կարող լինել լիակատար վերահսկում». Ռուբեն Ռուբինյան «Նման շռայլություն մեր երկիրը իրեն թույլ տալ չի կարող». Թովմաս Գրիգորյան «Ի՞նչ է առաջարկում ԱԺ-ում քննարկվող նախագիծը. տոտալ վերահսկողություն մարդկանց հաղորդակցության նկատմամբ». Էլինար Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն : Մարտի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» շարժում կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում: Մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա`բանախոսը կներկայացնի Արցախում կատարված սոցհարցումների արդյունքները. Ընտրություններ Արցախում. Ում հետ են կապում արցախցիներն իրենց հարցի լուծումը Երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով, «Հոդված 3» ակումբն իր հետևորդներին և լրագրող գործընկերներին առաջարկում է քննարկման նոր ձևաչափ․ մենք կշարունակենք զրուցել կարևոր թեմաների մասին և լուսանկարի միջոցով կտեղադրենք մեր ֆեյսբուքյան էջում, որը լրագրողները կարող են օգտագործել իրենց հոդվածներում՝ ճիշտ այնպես, ինչպես արվում էր մեր ակումբում անցկացվող քննարկումների դեպքում։ Մարտի 19-ի բանախոսներն են․ ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ, «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ, ֆ... Մարտի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման՝ «Ընտրություններ Արցախում. ո՞վ կդառնա Արցախի հաջորդ նախագահը, ովքե՞ր կլինեն ԱԺ-ում: Արցախցիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները»: Ասուլիսը կհեռարձակվի ուղիղ եթերով: Խնդրում ենք ներկայանալ դիմակով: