Անիմաստ ծախսերի թոփ-տասնյակը

Վարչապետ Փաշինյանն առաջնորդվում է «բյուջեն իմն է» տրամաբանությամբ, և ձևավորված միանձնյա որոշումների մթնոլորտում կատարվում են խոշոր ծախսեր, որոնց արդյունավետությունը միայն իրեն է հասկանալի։ Իրականում դրանք բավականին կասկածելի արդյունավետութամբ ծախսեր են, որոնք հաճախ պարզապես փոշիացնում են պետական բյուջեի միջոցները։ Ներկայացնում ենք կառավարության անիմաստ ծախսերի և վատնումների թոփ-տասնյակը՝ գիտակցելով, որ այն հարաճուն կերպով փոփոխվելու է։

1. Գյումրու մաքսատան շինարարությունը. այն նախատեսված է օրական 1200 մեքենա սպասարկելու համար։ Ծախսվեց 5 միլիոն դոլարի չափ գումար, աշխատեց 3 ամիս։ Հունվարի 1-ից շուկան կանգնեց, հիմա այն դատարկ է, և լիովին անհասկանալի է դրա կառուցման նպատակահարմարությունը և հեռանկարը։ Արձանագրենք՝ վարչապետի հապճեպ, չհիմնավորված որոշմանը ոչ ոք չառարկեց, չփորձեց հակափաստարկ բերել։

2. Սահմանադրական հանրաքվեի համար՝ մոտ 3.5 միլիարդ դրամ։ Այս գումարով, ըստ մասնագիտական հաշվարկների, կարելի էր Գյումրիում 350 անտուն ընտանիքի ապահովել բնակարանով, գյուղերում կառուցել 20-ից ավելի դպրոց, մոտ 50 կմ լիովին նոր ճանապարհ կառուցել և այլն։ Մի խոսքով՝ ստանալ իրական արդյունք։

3. Ահռելի մեծ թիվ են կազմում պետական բյուջեից բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարները։ 2019-ին դա 40 միլիոն դոլարից ավել է կազմել։ Մեր երկիրը ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, սպային քիչ է վճարում, դասախոսին քիչ է վճարում, գիտնականին քիչ է վճարում, որպեսզի մեկ տարում, օրինակ, ԱԺ պատգամավորները 14 անգամ պարգևավճար ստանան։ Նախարարները, փոխնախարարները ստանան չվերահսկվող ծավալի պարգևավճարներ։ Սա՞ է արդար Հայաստանի մասին իշխանության պատկերացումը։

4. Սեպտեմբերին վարչապետի՝ Լոս Անջելես կատարած այցի շրջանակներում Կառավարության միջոցներով վարձակալած ինքնաթիռի ծախսերը, որը տարբեր գնահատականներով կազմել է 350000-400000 դոլար։ Ցուցադրական շռայլություններ այս աղքատ երկրում։ Իսկ այցի արդյունքը՝ մեկ հանրահավաք Լոս-Անջելեսում և մի քանի հանդիպումներ Թրամփի մոլի հակառակորդների հետ։ Իսկ որտե՞ղ է Հայաստանի շահը։

5. Որպես հավելումն ցուցադրական շռայլության՝ կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտարարում է մի քանի տասնյակ միլիոն (ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ շուրջ 55մլն դոլար) արժողությամբ նոր ինքնաթիռ գնելու մտադրության մասին։ Հնի հարմարավետությունը այլևս ժողովրդի կառավարությանը չի բավարարում։

6. Անցյալ տարի մեծ աղմուկ սկսվեց նաև վարչապետի կառավարական ամառանոցի վերանորոգման համար կատարված 2 միլիոն դոլար ծախսերի շուրջ։ Վարչապետն անձամբ անդրադարձավ այդ թեմային, փորձեց ինչ-որ կերպ հերքել, սակայն պաշտոնական տվյալներն այլ բանի մասին են խոսում։ Նոր տուն, նոր վերանորոգումներ, նոր թանկ մեքենաներ։

7. Ամանորյա միջոցառումների համար քաղաքապետարանին լրացուցիչ 271մլն դրամի հատկացում։ Հանրային աղմուկը մեղմելու համար վարչապետի բերած հակափաստարկները, թե դրանով տուրիստների քանակը ավելացել են, հիմնազուրկ են և իրականության հետ կապ չունեն։

8. Վարչապետի գրությամբ ընտանիքի վերաբերյալ գովազդի 100000 դոլարի ծախսը։ Թուրքմենական հակումներով այս ծախսը որևէ տրամաբանության չի ենթարկվում։ Ուզեց՝ արեց։ Վաղը կուզի այլ բան, ուրեմն կանի։

9. Դեկտեմբերի 12-ին կառավարությունը հերթական անգամ 95 մլն դրամով ավելացրել է այս տարվա «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» բյուջեից հատկացվող գումարը։ 2019 թ. պետբյուջեով գործողումների համար նախատեսված է եղել 350 մլն դրամ, մինչդեռ կառավարության նախկինում կայացված 3 որոշումներով նշված գումարն ավելացվել է 530 մլն դրամով՝ արդյունքում դառնալով 880 մլն դրամ: Ընդ որում, գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։

10. Եվ վերջում, ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքով նախատեսվում է սահմանադրական դատարանի դատավորների հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Արդյունքում՝ ՍԴ նախագահի ամսական կենսաթոշակի գումարը կարող է կազմել 1.375.712 դրամ, ՍԴ անդամի կենսաթոշակի գումարը՝ 1.031.784 դրամ։ Տարեկան կտրվածքով 6 դատավորների և նախագահի կենսաթոշակի ընդհանուր գումարը կկազմեր 90.796.992 դրամ։ Այս ծախսից հարկատուներին ազատեցին հենց իրենք՝ ՍԴ դատավորները՝ հավատարիմ մնալով դատավորի իրենց կոչմանը։

Այս ամենն իրականացվում է 23,5% պաշտոնական աղքատության մակարդակ ու 20.5% գործազրկության մակարդակ ունեցող, դեռևս աղետի գոտու տնակներում ապրող հազարավոր քաղաքացիներ ունեցող երկրի իշխանության կողմից, այն իշխանության, որն այնքան հույս ու հավատ էր ներշնչել մարդկանց հենց այսպիսի խնդիրների դեմ պայքարելու համար։

Արման Պետրոսյան

«ԻՄ Ձայնը» նախագիծ

դիտվել է 2394 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am