Արայիկ Հարությունյանի հակակրանքից բոլշևիկյան մաղձի հոտ էր գալիս

ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՄԱՂՁՈՎ…

Օրեր առաջ, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նաև գիրք նվիրելու օր է, ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչները Խնկո Ապոր գրադարանում մոտեցան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ նրան երկու գիրք նվիրելու: Գրքերից մեկի հեղինակը Նիկոլ Աղբալյանն էր, մյուսինը՝ Կարինե Հակոբյանը:

ԿԳՄՍ նախարարը վերցրեց գրքերը՝ հայացքն արագ սահեցնելով Ն. Աղբալյանի գրքի վրայով, կարդաց մյուս հեղինակի՝ Կ. Հարությունյանի անունը՝ անթաքույց բարձրաձայնելով երկրորդ գրքի հեղինակի առնչությամբ իր գոհունակությունը՝ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՉԻ ԿԱՐԵՎՈՐԸ…

Եթե այս խոսքերը լսեի ՀՀ մի շարքային քաղաքացուց, որին քաղաքական իշխանությունը հավաքական ՊՈՂՈՍ, իսկ հանրությունը ԶՈՄԲԻ անունով է կնքել, հաստատ կտխրեի, ցավ կապրեի տգիտության ու չարության այդ հրավառությունից: Բայց այդ նախադասության, այդ մտքի ու մտածումի հեղինակը մեր հանրային կյանքի մի չափազանց տարողունակ ու լուրջ հատվածի՝ ՀՀ կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարարն է: Նախարար, որն այդ պահին, նաև ինքնաքարոզչական նպատակներով, գրադարանում էր և Թումանյանի օրն ավելի մարդեղեն ու ոգեղեն դարձնելու համար երեխաներին «Շունն ու կատուն» էր պատրաստվում կարդալ:

Տխրելը կամ ցավ ապրելը քիչ է, մեղմ է, գրեթե՝ ոչինչ չասող: Այդ անթաքույց հակակրանքից բոլշևիկյան մաղձի ու բուլգակովյան հերոսների ցեխոտ շինելի հոտ էր գալիս:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ Հ. Թումանյանն ու Ն. Աղբալյանը գրական «Վերնատան» հիմնադիրներն են, ուր Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշներ կոփում էին հայ գրականությունն ու հայ գեղարվեստական միտքը:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ ինքը Ն. Աղբալյանի իրավահաջորդն է, որ 1919 թ. Ն. Աղբալյանը է ՀՀ լուսավորության և արվեստի նախարարն էր։

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ 1919 թ. Ն. Աղբալյանի հրամանագրով է հիմնադրվել Երևանի պետական համալսարանը, որի շրջանավարտն է ինքը:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ Ն. Աղբալյանը դաշնակցական, ազգային և պետական գործիչ լինելուց անդին, բացառիկ գրականագետ էր, մանկավարժ, լեզվաբան, գեղագետ և փիլիսոփա: Ե. Չարենցին, Կոմիտասին, Սայաթ-Նովային նվիրված նրա մենագրություններն այսօր էլ արդիական են:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ բոլշևիկյան ռեժիմից մազապուրծ Ն. Աղբալյանն ու դաշնակցական մյուս գործիչները երբեք թույլ չտվեցին, որ ատելության սերմերը քայքայեն նոր սերնդի հոգին: ԱՄԵՆ ԲԱՆԻՑ ՎԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ. սա էր նրանց կարգախոսն ու ուղերձը Սփյուռքին:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ դաշնակցական երախտավորների մի ոսկե փաղանգ մեր ազգային ու մշակութային ինքնությունն է կերտել և կերտում. Սիամանթո, Ռ. Սևակ,Հ. Օշական, Ռ. Զարդարյան, Ա. Իսահակյան, Ա. Ահարոնյան, Լ. Շանթ, Մ. Իշխան, Համաստեղ, Վ. Շուշանյան, Ս. Սարգսյան, Ռ. Դավոյան, Ռ. Հովսեփյան…

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե հասկանա, որ Դաշնակցությունը համահայկական, համազգային կառույց է և այսօր էլ շարունակում է Սփյուռքի քաղաքական կազմակերպվածությամբ ծառայել Հայոց պետականությանը…

Այս օրերին մի անասելի չքմեղանքով քաղաքական իշխանությունը փորձում է հասկանալ, թե որտեղ է գեներացվում ատելության խոսքը, որտեղի՞ց այսքան չարություն ու անհանդուրժողականություն, ինչո՞ւ է թույնի ու մաղձի չափաբաժինը վերածվել ազգային անվտանգության սպառնալիքի:

Իմ երկիր հնամյա, սա էլ կանցնի…

Բայց արդյոք իրավունք ունի՞ իմացության, մտահորիզոնի, քաղաքակրթական, ազգային արժանապատվության, քաղաքական հանդուրժողականության տվյալ պաշարով մեկը լինել կառավարության անդամ, ղեկավարել գերատեսչություն, որը պատասխանատու է երկրի համար ամենառազմավարական ոլորտների՝ մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության ու սպորտի համար…

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 616 անգամ
Լրահոս
Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am