Ադրբեջանում երկու մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով
Ադրբեջանում երկու մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարության ու պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալությանը: «Հիվանդները որևէ մեկի հետ չեն շփվել, երկիր մուտք գործելիս նրանց ջերմությունը մի փոքր բարձր է եղել: Ներկա պահին նրանց առողջության հետ կապված խնդիրներ չկան: Բժշկական հսկողությունը շարունակվում է»,- ասված է հայտարարության մեջ