Իրանում ևս երկու մարդ է մահացել կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից
Իրանի իշխանությունները հայտնել են Մարկազի կենտրոնական նահանգում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան երկու նոր դեպքի մասին:
«Անալիզների արդյունքները ցույց են տալիս, որ վերջին երկու օրում Սավեի շրջանում մահացած երկու պացիենտների մոտ կորոնավիրուս է եղել»,-նրա խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը:
Մահացածները եղել են 82 եւ 78 տարեկան երկու կանայք, հաղորդել է ՏԱՍՍ-ի: