Լրջանալու պահը

«168 ժամ» թերթը գրում է. «Հարեւան Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված, մի քանի օր շարունակ Հայաստանում առաջացած իրական ու հիմնավոր խուճապից հետո, երեկ կառավարությունը վերջապես որոշում ընդունեց Իրանի հետ սահմանը փակելու, օդային եւ ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով մասնակի, ոչ ամբողջական դադարեցնելու վերաբերյալ։

Այս որոշումը համարժեք էր ստեղծված իրավիճակին, այն գուցե անգամ ուշացած էր։ Հիշեցնենք, որ երեկվա տվյալներով՝ Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի, գրանցվել է 12 մահ: Ըստ մասնագետների՝ շատ հավանական է, որ իրականում Իրանում վարակվածների թիվն ավելին է, քան 47-ը:

Այդուհանդերձ, որոշումը կայացվել է, եւ պետք է հույս ունենալ, որ այն կկանխի մի կողմից՝ վարակի ներթափանցումը Հայաստան, մյուս կողմից՝ գոնե մասամբ կվերացնի առաջացած խուճապը։ Հետաքրքիր է, սակայն, ինչպես կայացվեց այդ որոշումը, եւ ինչ նախորդեց դրան։ Օրեր շարունակ, այդ թվում՝ նախօրեին, երբ սոցիալական ցանցերում անհանգստությունը հասել էր առավելագույն մակարդակի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իշխող խմբակցության մի շարք պատգամավորների հետ ուղղակի ծաղրում ու հեգնում էր կորոնավիրուսի առնչությամբ խուճապ տարածողներին, այդ թվում՝ ոլորտի մասնագետներին՝ հայտարարելով, որ դրա համար որեւէ հիմնավոր պատճառ չկա։

Զուգահեռաբար, օրինակ, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես էր գալիս տրամագծորեն հակառակ տեսակետով՝ նշելով, որ բացառված չէ անգամ սահմանի փակման տարբերակը։ Ժամեր շարունակ այս իրարամերժ գնահատականներից, իշխանության ներկայացուցիչների ծաղրից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ փետրվարի 24-ից երկու շաբաթով դադարեցվելու է օդային եւ ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ։ Իհարկե, նա նշել էր, որ օդային հաղորդակցության նկատմամբ պետք է կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները պետք է իրականացնել առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

Այս իրավիճակը կարող է ունենալ երկու հնարավոր բացատրություն։
Պետական կառավարման համակարգում ուղղակի քաոսային իրավիճակ է տիրում, եւ իշխանության տարբեր թեւերն ու ներկայացուցիչները տեղյակ չեն մյուսների քայլերի մասին, իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի մասին։ Մյուս հնարավոր տարբերակն այն է, որ սա լավ բեմականացված սցենար էր՝ «բարի ցարի» եւ «վատ ենթակաների» մասնակցությամբ, երբ իշխանության ներկայացուցիչները միտումնավոր ծաղրում էին հասարակությանը, սոցիալական ցանցում ահազանգը հնչեցնող նախկին պատգամավորներին, որպեսզի վերջում «բարի վարչապետը» հասարակության շահերից բխող որոշում կայացնի։

Այս տարբերակներից ո՞րն է իրականում տեղի ունեցել՝ դժվար է ասել։ Երկուսի դեպքում էլ, սակայն, կարող ենք արձանագրել, որ գործ ունենք պետության, ավելի ճիշտ՝ իշխանության անլրջության ու անհամարժեքության հետ։ Եվ եթե պետության ու հասարակության համար կենսական նշանակություն ունեցող հարցում նման անլուրջ վերաբերմունք է ցուցաբերում իշխանությունը, ո՞րն է երաշխիքը, որ այդպիսին չէ իշխանության մոտեցումը՝ նաեւ այլ կարեւորագույն խնդիրների հետ կապված, օրինակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ Հայաստանի համար անվտանգային նշանակություն ունեցող այլ հարցերում։

Հ. Գ. Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր. «Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»: Եվ սա՝ այն դեպքում, երբ հայաստանյան մասնագետներն աշխարհը ցնցած այդ վիրուսի մասին խոսելիս՝ բազմիցս ահազանգեր են հնչեցրել գործող իշխանություններին՝ կառավարությանը, որ ախտորոշումը մի բան է, արտակարգ իրավիճակներում գործելը՝ այլ։ Հարցն այն է, որ, եթե լինի համաճարակային իրավիճակ, որքանո՞վ են պատկան մարմինները պատրաստ դրան, որքանո՞վ են մեր հիվանդանոցները պատրաստ՝ ընդունելու եւ մեկուսացնելու այդ քանակի մարդկանց, որքանո՞վ են բուժհաստատությունները տեխնիկապես եւ մարդկային ռեսուրսներով պատրաստ առնչվելու այդպիսի հիվանդների հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am