Պարգևավճար՝ ԱԺ չգալու համար. իշխանություններն անչափ մեծ սեր ունեն բավական յուղոտ պարգևավճարների նկատմամբ

«Իրատես» թերթը գրում է. «2020-ի հունվար ամսվա 17 աշխատանքային օրվա համար Ազգային ժողովում 174 միլիոն դրամի (մոտ 363 հազար դոլար) պարգեւավճար է բաժանվել: Իհարկե, նորություն չէ, որ իշխանություններն անչափ մեծ սեր ունեն բավական յուղոտ պարգեւավճարների նկատմամբ, ավելին՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 2019-ին պետական մարմիններում պարգեւավճարի գումարը կազմել է շուրջ 33 միլիոն դոլար, բայց որ ընդամենը 17 օրվա համար կարելի է մարդուն «պրեմիա» տալ, կարծում եմ` նոնսենս է:

Որպես ԱԺ աշխատանքներն ամենօրյա ռեժիմով լուսաբանող լրագրող՝ վստահաբար կարող եմ փաստել՝ պատգամավորների ու նրանց օգնականների մեծ մասը խորհրդարանում եղել է քառօրյա նիստերի օրը միայն, այն էլ՝ մի քանի ժամով:

Մեր հարցերին ի պատասխան, թե ո՞ւր եք, ինչո՞ւ խորհրդարան չեք գալիս, պատգամավորները վստահեցնում են, թե դրսում գտնվելով՝ անչափ կարեւոր գործ են անում, հանդիպումներ ունենում ու աշխատում ի շահ պետության:

Ցավալին այն է սակայն, որ այդ հանդիպումների, կարեւոր գործերի ու պետականամետ խիստ կարեւոր գործունեությունը ո՛չ տեսնում ենք, ո՛չ էլ դրա մասին լսում:

Եվ եթե ժողովրդին ծառայելու խոստում տված ու այդ մասին մինչ օրս հուզիչ տեքստեր ասող պատգամավորները հանրակրթական մի շարք դպրոցների կիսախարխուլ, վթարային ֆոնին առանց վատ զգալու օգտվում են պետական բարիքներից, ապա հույսը, թե երկրում երբեւէ իրավիճակ կարող է փոխվել, գնալով մարում է:


Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկը վերջերս կեսկատակ-կեսլուրջ ասաց, թե նախագիծ է մշակելու, որ պատգամավորներին հավասար աշխատավարձ ստանամ, որովհետեւ ի տարբերություն իր շատ գործընկերների՝ ես միշտ եմ խորհրդարանում: Այո, բարոյական տեսանկյունից խիստ վիրավորական է, երբ ամեն օր ութ ժամ երկրի օրենսդիր մարմնի միջանցքներում պատգամավոր ես փնտրում, հետո հոգնածությունից գետնին ծավալվում, բայց կես ամիս աշխատելու կամ օրական ուղղակի մի քանի ժամ ներկայության համար պարգեւավճար ստանում են «ժողովրդի ընտրյալները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 171 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am