Ալեքսանդր Սարգսյանն ինչո՞ւ էր հենց այնպես պետությանը 18,5 մլն դոլար փոխհատուցել

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է հանրաքվեն անցկացնել պահուստային միջոցներով, որը գոյացել է քրեական գործերով բյուջե վերադարձած միջոցներից։ Հիշեցնենք՝ խոսքը 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամի մասին է։ 2 տարվա իշխանությունն անընդհատ հայտարարում է, թե կոռուպցիայի դեմ պայքար է տարվում եւ նախկին «թալանչի» իշխանությունների գողացածը կոպեկ առ կոպեկ, ավելի ճիշտ, «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձվելու է բյուջե։

Բայց այսքան ժամանակ այս «ամենաթափանցիկ» կառավարությունը հանրությանը հաշվետվություն ներկայացրե՞լ է, թե գողացված գումարներն ինչ նպատակներով են ծախսվում։ Հարց է նաեւ` այդ գումարները վերադարձվել են բյուջե քրեական գործերի շրջանակներու՞մ, թե՞ կոնկրետ անձինք պիտի գումար տային պահուստային ֆոնդին, տվել են։ Օրինակ, ով իմացավ, թե Ալեքսանդր Սարգսյանն ինչու էր հենց այնպես պետությանը փոխհատուցել 18,5 մլն դոլար։

Ընդհանրապես այս գործընթացը բավական ուշագրավ նրբերանգներ ունի, եթե հիշենք նաեւ Աննա Հակոբյանի այն հայտարարությունը, թե ավելի լավ, որ պետբյուջեից գողացված միջոցները փոխանցվում են իր հիմնադրամներին։ «Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետեւ մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձեւով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միեւնույն է ծառայեցնելու ենք այն ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ Այդ գումարը, եթե որեւէ ձեւով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»,- ասել էր նա:

Իսկ հնարավո՞ր է, որ բյուջե վերադառնալու փոխարեն միանգամից «գողացված» միջոցներն ուղղվում են Աննա Հակոբյանի հիմնադրամներին։ ՈՒ արդյոք դա նշանակում է, որ նրանց նախկինում արված «մեղքերը» ջրվում են։

Ժողովրդի իշխանությունն ամեն դեպքում լավ կանի, որ հասարակությանը պարբերաբար ներկայացնի, թե որքան «գողացված» միջոցներ են վերադարձվել բյուջե եւ ամենակարեւորը՝ դրանք ինչպես ու ինչ նպատակների համար են ծախսվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am