Որքա՞ն արժի «քֆուրը» Հայաստանում կամ քաղաքացիները վճարում են հարկեր՝ «քֆուր ուտելու» համա՞ր

Yerkir.am-ը գրում է. Նախորդ տարիներին տարբեր գերատեսչություններում, նախագահական կամ կառավարության աշխատակազմերում կային մամուլի ծառայություններ։ Դրանք փոքր բաժիններ էին, որտեղ մամուլի խոսնակը հիմնականում զանգվածային լրատվամիջոցների և գերատեսչության ղեկավարի միջև կապող օղակ էր։ Այդուհանդերձ, նախկին իշխանության օրոք ստեղծվեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն սկզբից գործում էր նախագահի աշխատակազմի շրջանակներում, 2018 թ. իրադարձություններից հետո՝ այն անցավ վարչապետի աշխատակազմին:


ՊՈԱԿ-ի գործունեության տարբեր փուլերում ժամանակ առ ժամանակ լուրեր շրջանառվեցին, որ իշխանությունները պետական – վարչական ռեսուրսը օգտագործում էին իշխանությունների գործունեության կամ հատուկ անձանց մասին դրական տեղեկատվության տարածման, այլ կերպ ասած՝ դրական իմիջի ձևավորման համար։

Սակայն 2018 թ. իշխանափոխությունը փոփոխություններ բերեց նաև այստեղ։ Վարչապետը, ի դեմս կառավարության, նշյալ ՊՈԱԿ-ը սկսեց օգտագործել ոչ միայն սեփական եսը փառաբանելու, այլ նաև քննադատողներին հայհոյելու համար: Այս պատճառով է, որ այս ՊՈԱԿ-ը կարճ ժամանակ անց ստացավ «ֆեյքերի ՊՈԱԿ» կամ «ֆեյքերի ֆաբրիկա» «ժողովրդական» անվանումը:

Փաստենք, որ այս ՊՈԱԿ-ին տարեկան կտրվածքով ահռելի փող է հատկացվում պետական բյուջեից: Օրինակ՝ 2019 թվականին հատկացվել է 733.556.600 դրամ (շուրջ 1 միլիոն 540 հազար դոլար):

Yerkir.am-ը օրերս հրապարակել էր նաև այս ՊՈԱԿ-ի աշխատակիցներին հատկացված պարգևատրումների ընդհանուր թիվը, որը 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք, կազմել էր պատկառելի մի թիվ՝ 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար):

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, մոտավորապես նույնչափ աշխատակիցներ ունեցող հայտնի գիտահետազոտական հիմնարկներից՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տարեկան բյուջեն շուրջ 140 միլիոն դրամ է, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան կազմում է «ֆեյքերի ֆաբրիկայի» աշխատակիցների մեկուկես տարվա պարգևավճարը:

Ստացվում է, որ մենք` հարկատուներս, վճարում ենք հարկեր, որպեսզի այդ հարկերով կառավարությունը պահի «ֆեյքեր»՝ պատրաստ մեզ հայհոյելու այն ժամանակ, երբ մենք կհամարձակվենք ունենալ սեփական կարծիք։ Եվ ժողովուրդը կառավարությունից «քֆուր» ուտելու համար վճարում է, ոչ ավել, ոչ պակաս, 1,5 միլիոն դոլա՞ր ։

Իսկ դուք ասում եք՝ «հեղափոխությունից» հետո բան չի փոխվել։

դիտվել է 1498 անգամ
Լրահոս
«Վարակված կինը բազմաթիվ շփումներ է ունեցել նաև Բերձորում». Հայկ Խանումյան էլ ինչ ԵԱՏՄ անդամ, որ Լարսում կանաչ գոտի չունի. Տիգրան Սարգսյանը 4 տարվա մեջ գոնե մի հարց լուծեր Պուտինը անպատասխան է թողել գազի գնի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հարցը «Դոմոդեդովոյի» գերիները․ ՀՀ կառավարությունը հրաժարվում է ընդունել մեր քաղաքացիներին Ամենախոցելի վիճակում գտնվողներին սոցիալական աջակցություն չի տրվում «Արարատի մարզում կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք». Գարիկ Սարգսյան Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Ավիացիայի մասին շատ լացողները երկար տարիներ քանդել են այն». Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/ Տիգրան Ավինյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին /տեսանյութ/ Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար «Դուք պրոյեկտ եք և եկել եք մեր երկիրը քանդելու»․ Մարինա Խաչատրյանը բաց նամակ է հղել վարչապետին Տաթևիկ Ռևազյանն առնվազն պետք է հրաժարական տա ԱԱԾ-ն հաստատել է՝ ԿԳՄՍ պաշտոնատար անձանց առնչվող քրգործ է քննվում Իշխանությունը պետք է առիթից օգտվեր ու մեկուսարանից Ռոբերտ Քոչարյանին տուն ուղարկեր.Սևակ Թորոսյան (video) Քարուքանդ տնտեսություն կորոնավիրուսից հետո. մեծամասնությունը սնանկ է դառնալու.քննարկում (video) «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է Պատրաստ եղեք, վատ է լինելու. մարդկանց աչքերի դիմաց իրենց բիզնեսը քանդվում է.Արեն Ապիկյան (video) «Ինչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով որոշեց ակնհայտորեն և հրապարակային այլևս ցուցումներ տալ իր քաղաքական սանին». Գևորգ Գևորգյան Լևոն Տեր Պետրոսյան, գոնե լռեք, Դուք այսօր բանտում պետք է փտեիք. Սոնա Աղեկյան (video) Ռուսական բիզնեսի ու քարոզչության հմայքը Կորոնավիրուսի պատրվակով գուցե սկսեն կլինիկական փորձարկումներ անել. Նունե Ներսիսյան (video) «Այնպես խստացնենք, որ աչքների առաջ սևանա»․ Լուկաշենկոն սպառնացել է ինքնամեկուսացման ռեժիմը խստացնել Անգամ քննարկման ենթակա չէ. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխել.Գրիգոր Գրիգորյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոն ապրիլի 10-ին, ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով) մուլտիմեդիա լրագրության վեբինար կանցկացնի, որին կմասնակցեն հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Read more: https://armeniasputnik.am/armenia/20200408/22660779/nkarahanel-ev-grel-erb-du-menak-es-multimedion-dashtum.html Ապրիլի 9-ին՝ ժամը 13:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «ՔԿՀ-ները պատրաստ չէի՞ն կորոնավիրուսի տարածմանը․ դիտորդական խումբն ու նախարարությունը հակասում են միմյանց» թեմայով: Բանախոսներ՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Հասմիկ Հարությունյան՝ Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Ռոբերտ Ռևազյան՝ Դիտորդական խմբի անդամ  Նարե Հովհաննիսյան՝ Դիտ... Ապրիլի 9-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 սրահում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվի «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով հեռավար քննարկում Ապրիլի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ ԿԱՀԿ-ի անասնաբուժական ծառայությունների որակի գծով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը և բժիշկ Կ. Կիրակոսյանը: Թեմա` համաճարակային իրավիճակի մութ կողմերը Ապրիլի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը և բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը: Թեմա` Վարչապետ Փաշինյանի վերջին ասուլիսը` ուղիղ եթերները, ինչպես են գնահատում նրա կողմից հնչեցված հայտարարությունները, տնտեսական վիճակը կորոնավիրուսի պայմաններում: Ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանններ Հայկ Ալումյանը և Արամ Վարդանյանը: Թեմա` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Քոչարյանի դատական գործ` անընհադ ձգձգվող նիստեր, դատավորի նիստին չներկայանալը: Ապրիլի 8-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը: Թեմա` Արցախում կայացած նախագահական ընտրություններն ու կայանալիք երկրորդ փուլը: Ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիրոն ներթափանցման փորձի, դրա հետեւանքնով հայկական կողմի վիրավորում ստացած զինծառայողների, Բաղանիս և Ոսկևան գյուղերի ուղղությամբ գնդակոծության մասին, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքից մեկ երեխա: Բանախոսը կանդրադառնա նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ոչ համարժեք արձագանքին եւ պրոադրբեջանական դիրքորոշմանը: Ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Կորոնավիրուս, ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթների ներկայացում, ում են ուղղված դրանք: Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: