Մահաբեր սարսափ. Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի հարևանի արագ մեկուսացումը

Կորոնավիրուսը հասել է Հայաստանի սահմաններին. Հարևան Իրանը դիմագրավում է մահաբեր հիվանդության մարտահրավերը: Այսօր Երևանում կայացել է կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նիստի արդյունքներով ընդունված որոշումները. 1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: 2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: 3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: 4. Որևէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: 5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար: 6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք և հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»:

Իրանում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքերի մասին տեղեկատվությունը տարածվել է փետրվարի 19-ին: Պաշտոնական տվյալներով՝ վարակվածների թիվը հասել է 43-ի, ընդ որում՝ գրանցվել է 8 զոհ:

Չինաստանում սկիզբ առած կորոնավիրուսն ընդարձակում է սահմանները՝ Եվրոպայից մինչև մեր տարածաշրջան: Երեկ Թեհրանը հայտարարեց, թե երկրում ևս երկու հիվանդ է մահացել, ըստ այդմ՝ Իրանում արդեն հիվանդության զոհ է դարձել առնվազն 8 մարդ, ինչը մահացության ամենաբարձր ցուցանիշն է Չինաստանի սահմաններից դուրս: Ավելանում է նաև նոր հիվանդների թիվը. այս պահին Իրանի հիվանդանոցներում բուժվում է կորոնավիրուսով վարակված ավելի քան 4 տասնյակ մարդ: Ընդ որում, ակնկալվում է, որ այս ցուցանիշն առաջիկայում կարող է ավելանալ, քանի որ 785 մարդ գտնվում է կարանտինի մեջ:

Հայաստան վարակի ներթափանցումը կանխելու համար Փաշինյանը երեկ ուշ երեկոյան հայտարարեց՝ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես կդադարեցվի. չվերթները երկու շաբաթով կչեղարկվեն, Մեղրիի սահմանակետը կփակվի:
Ավելի վաղ Իրանի հետ հաղորդակցությունը դադարեցնելու որոշում ընդունեցին Վրաստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի ու Քուվեյթի իշխանությունները:
Եվրոպայում ուշադրության կենտրոնում Իտալիան է, որտեղ արձանագրվել է հիվանդացության ու մահվան ամենաբարձր ցուցանիշը՝ առնվազն երեք մարդ մահացել է, 130-ը՝ ախտահարվել: Հիվանդների մեծ մասը հյուսիսում են՝ Լոմբարդիայի և Վենետոյի վարչական շրջաններում, ինչն էլ ստիպեց երեկ տեղական իշխանություններին ժամանակից շուտ փակել Վենետիկի հայտնի դիմակահանդեսը: Վիրուսի մասին տեղեկությունները օրեր առաջ էին տարածվել: Վենետիկի դիմակահանդեսին բնորոշ պսպղուն ու խայտաբղետ հանդերձանքի փոխարեն այս տարի տեղում բժշկական դիմակներն էին գերակշռում:

Առայժմ իտալացի բժիշկներին չի հաջողվում գտնել՝ երբ և ինչ ճանապարհով է վարակը երկիր ներթափանցել: Դրա տարածումը կանխելու համար տեղական իշխանությունները հյուսիսում ավելի քան մեկ տասնյակ քաղաքների ելումուտը փակել են: Շուրջ 50 հազար մարդ այժմ չի կարող ճանապարհորդել։ «Հյուսիսը՝ վիրուսային պաշարման մեջ», «Վիրուս պարալիսիս», - գրել են տեղական թերթերը: Reuters-ի կադրերում ամայացած մայրուղիներ են ու փողոցներ: Չեղարկվել են տասնյակ մարզական հանդիպումներ, այդ թվում՝ Սերիա Ա-ի ֆուտբոլային խաղերը:

Միլանի համալսարանները մի քանի օր է՝ փակ են, ըստ քաղաքապետի՝ դպրոցները ևս կփակվեն. - «Ես կարծում եմ, մենք նաև այդ քայլին պետք է գնանք, և պատրաստվում եմ ներկայացնել այդ առաջարկը Լոմբարդիայի վարչական շրջանի ղեկավարին: Միաժամանակ, ուզում եմ ընդգծել, որ սա զուտ կանխարգելիչ քայլ է, մենք չենք ուզում խուճապ տարածել»։

Վերջին օրերին մտահոգիչ պատկեր է արձանագրվել նաև Հարավային Կորեայում, որտեղ նոր վիրուսից 6 մարդ է մահացել, 600-ը՝ հիվանդացել: Իշխանությունները տագնապի ամենաբարձր շեմն են սահմանել, դպրոցներում և հիվանդանոցներում դասերը հետաձգվել են առնվազն մեկ շաբաթով: Երկրի նախագահը հորդորել է կառավարությանը «աննախադեպ և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ հիվանդության տարածումը կանխելու համար»: Չինաստանում, որտեղից և անցած տարեվերջին սկիզբ էր առել համաճարակը, հիվանդացության տեմպերը մի փոքր դանդաղել են։ Նախագահ Սի Ծինփինը, սակայն, երեկ պնդել է՝ այս վարակը առողջապահության համակարգում արձանագրված ամենամեծ մարտահրավերն է հանրապետության հիմնադրումից ի վեր:

Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակել Իրանից և հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց տեղաշարժը՝ պայմանավորված Իսլամական Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվի աճով: Այդ մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության այսօր տարածած հայտարարության մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ «ներկայումս Իրանում գրանցված է կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշը Չինաստանից հետո»: «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց տեղաշարժը: Կառավարության որոշմամբ՝ տվյալ փուլում դադարեցված է Իրանից Վրաստան ուղևորների տեղափոխումը: Ավիաընկերությունները հնարավորություն կունենան Վրաստանի օդային տարածք տեղափոխել ինքնաթիռներն առանց ուղևորների, որպեսզի Իրանից ժամանած զբոսաշրջիկները կարողանան վերադառնալ»,-ասված է հայտարարության մեջ:

ԱԳ նախարարությունում պարզաբանել են, որ «ներկայում տեղաշարժման համար բաց կմնա ցամաքային սահմանը», սակայն անցակետերում «գործում են խիստ սահմանափակումներ»: «Նշված ուղղությամբ մենք սերտորեն համագործակցում ենք հարևան երկրների հետ: Վրաստանի կառավարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև շարունակում աշխատանքը հարևան Ադրբեջանի և Հայաստանի հետ: Անհրաժեշտության դեպքում հետագայում չի բացառվում նաև ցամաքային սահմանով տեղաշարժի սահմանափակումը»,-ասված է հայտարարության մեջ:

Կորոնավարակի տարածումը կանխելու համար, Թուրքիան ժամանակավորապես փակել է ցամաքային սահմանը Իրանի հետ: Իրանի համար սահմանափակումներ են գործում նաև Իրաքի հետ ընդհանուր սահմանի վրա: Իրաքի իշխանությունները երկարացրել են Իրանից ուղևորվող անձանց մուտքի արգելքի ժամկետը: Միակ բացառությունը գործում է Իրաքի քաղաքացիների համար:

Դատելով միջազգային մամուլի, հեռուստատեսային հաղորդումների մեկնաբանությունները՝ աշխարհում քննարկում են կորոնավիրուսի ստեղծման ամենաանհավանական տարբերակները, օրինակ, արհեստական ճանապարհով ստեղծումն ու տարածումը: Ռուսական թոքշոուների հիմնական մեխը՝ Միացյալ Նահանգների ուղղությամբ: Այստեղ գրեթե մեղադրում եմ ԱՄՆ-ին՝ Չինաստանի հետ առևտրատնտեսական խնդիրների պատճառով կորոնավիրուսի միջոցով Չինաստանի հետ հաշվեհարդար լինելու տարբերակը:

Սակայն կան նաև փորձագետներ, որոնք հավանական են համարում նույնիսկ չինական վարկածը: Այն է՝ կորոնավիրուսի համաճարակի օգնությամբ Չինաստանի կողմից ֆինանսական ակտիվները կրկին գնելու հնարավորություն ստանալը՝ բորսաներում վիրուսի համաճարակից հետո գների անկման համատեքստում:

Բայց այս ամենի մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ Իրանը, որը ԱՄՆ-ի թշնամական պետություն է համարվում, կորոնավիրուսի միջոցով հեշտությամբ մեկուսացավ: Մի առիթով, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում բարձրացրել էր Իրանի հետ սահմանի փակման հարցը:
Կորոնավիրուսն, ակամայից, կարծես, դարձել է աշխարհաքաղաքական մահակ, սկզբից Չինաստանի, այժմ էլ՝ Իրանի նկատմամբ: Ուզենք, թե չուզենք, նաև այս նկատառումը պետք է հաշվի առնենք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5273 անգամ
Լրահոս
Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը Բացահայտվել է #COVID_19 կորոնավիրուսի նոր ախտանիշ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մեկուսարանների 14 մոդուլներն արդեն տեղում են «Տեսեք այսօրվա անորոշ իրավիճակը Հայաստանի և Վրաստանի սահմանում». Էդմոն Մարուքյան 6 ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի մի շարք տնտեսվարողների գործունեությունը Պայթել է բժիշկներ ու դեղամիջոցներ տեղափոխող ինքնաթիռը Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Hyundai-ով «Արծվի թևերի» մոտ բախվել է արգելապատնեշներին և մի քանի մետր գլորվելով, հայտնվել ձորում Աջակցություն բիզնեսին. խաբկանք և իրականություն Մեր բժիշկների երեխաների կոչը ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Ինչքան կստանա Հայաստանը G20-ից և Համաշխարհային բանկից` կորոնավիրուսի համար Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը Պարենային ճգնաժամի մարտահրավերը Կյանքը կորոնավիրուսից հետո. անդունդի և նոր իրականության առերեսումը հեշտ չի լինելու Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր 158 անձ է տուգանվել Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Nissan-ը գլխիվայր շրջվել է. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է «Հայաերոնավիգացիա» ՓԲ ընկերության մեկուսացված աշխատակիցները շարունակում են մնալ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում Ձեր վստահության քվեին արժանանալու դեպքում` կանեմ ամեն ինչ, որպեսզի միասին տեր կանգնենք մեր հաղթանակներին, մեր երկրում հաստատենք արդարություն․ Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը Բագրատաշեն-Սադախլո անցակետում որոշ ժամանակով դադարեցվել էր բեռնատարների ելքը. ըստ ԱԳՆ-ի՝ բեռնափոխադրումներն իրականացվում են բնականոն ռեժիմով (տեսանյութ) Արսեն Գրիգորյանը կատարել է իր երգերը կարանտինում գտնվող երկրպագուների համար (տեսանյութ) Դաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում. Դավիթ Սանասարյան Գոնե հիմա պետք է դեմագոգ ստախոսներին փոխարինել պատասխանատու և պրոֆեսիոնալ կադրերով․ Մենուա Հարությունյան Հարյուր տարի է՝ Բալասանյանները թույլ չեն տալիս թուրքերի հետ ապրենք (Video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն : Մարտի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» շարժում կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում: Մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա`բանախոսը կներկայացնի Արցախում կատարված սոցհարցումների արդյունքները. Ընտրություններ Արցախում. Ում հետ են կապում արցախցիներն իրենց հարցի լուծումը Երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով, «Հոդված 3» ակումբն իր հետևորդներին և լրագրող գործընկերներին առաջարկում է քննարկման նոր ձևաչափ․ մենք կշարունակենք զրուցել կարևոր թեմաների մասին և լուսանկարի միջոցով կտեղադրենք մեր ֆեյսբուքյան էջում, որը լրագրողները կարող են օգտագործել իրենց հոդվածներում՝ ճիշտ այնպես, ինչպես արվում էր մեր ակումբում անցկացվող քննարկումների դեպքում։ Մարտի 19-ի բանախոսներն են․ ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ, «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ, ֆ... Մարտի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման՝ «Ընտրություններ Արցախում. ո՞վ կդառնա Արցախի հաջորդ նախագահը, ովքե՞ր կլինեն ԱԺ-ում: Արցախցիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները»: Ասուլիսը կհեռարձակվի ուղիղ եթերով: Խնդրում ենք ներկայանալ դիմակով: