Քաղաքացին թոքաբորբ է, սակայն բուժման համար փող չունենալու պատճառով չի ստանում բուժօգնություն.Մարինա Խաչատրյանն ահազանգել է ԱՆ (video)
«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանին դիմել էր քաղաքացին: Վերջինս նշել էր, որ տանում է թոքաբորբ, սակայն ֆինանսապես անապահով լինելու պատճառով չի ստանում համապատասխան բուժօգնություն, ինչի առթիվ Մարինա Խաչատրյանը դիմել էր ԱՆ, որտեղից խոստացել էին, որ իրեն անպայման կպատասխանեն, սակայն մինչ օրս նա պատասխան չի ստացել: