Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվեց
Չինաստանում մշակվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին այսօր Ռուսաստանում հայտարարել է Չինաստանի դեսպան Ժան Հանհուին:
Դեսպանը միաժամանակ նշել է, որ թեև պատվաստանյութը արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, այնուամենայնիվ այն դեռ նախնական փուլում է և անհրաժեշտ են որոշակի ստուգումներ և փորձարկումներ:
Այս պահին ԱՄՆ-ի հինգ դեղագործական ընկերություններ նույնպես աշխատում են մահացու կորոնավիրուսային պատվաստանյութ ստեղելու վրա: Իսկ Լոնդոնի Իմպերիալ քոլեջի հետազոտողները հայտարարել են նոր տեսակի կորոնավիրուսային պատվաստանյութի ավարտի մասին: