Մի նկարի խորքային ողբերգությունը

Ստեփանակերտից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հումորային լուսանկար է հրապարակել՝ իր, փոխվարչապետ Ավինյանի և տարածքային կառավարման նախարար՝ Ս. Պապիկյանի մասնակցությամբ՝ «Եկել ենք Արցախ, փնտրում ենք Հակոբ Արշակյանին» մակագրությամբ։

Ամբողջ խնդիրն այն է, որ Դուք գնացել եք Արցախ՝ երկու երկրների անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնկացելու։ Նիստը կայանում է բանակում արձանագրվող ողբերգությունների ֆոնին։ Մի բան, որից ողջ հասարակությունը շոկի մեջ է, որից կոնկրետ ընտանիքներ ողբերգության մեջ են։ Երկրի երկրորդ դեմքը, բարձրաստիճան պաշտոնյաները մի օր պիտի՞ հասկանան, որ միշտ չէ, որ կարելի է հումոր անել։ Միշտ չէ, որ ցանցառությունը տեղին է։ Մյունխենից հետո կա ծանր նստվածք, բանակցությունները ձախողման եզրին են, հակառակորդը պատրաստվում է պատերազմի, բանակում ունենք զոհերի կտրուկ աճ, Ստեփանակերտում կայանում է կարևոր նիստ և ահա՝ ուրախ, զվարթ մեր բարձրաստիճան էլիտան։ Սա իրավիճակային անադեկվատության ցուցանիշ է։ Դուք իրո՞ք չեք հասկանում, որ հասարակությունը ձեզնից ուրիշ բան է ակնկալում։

Բայց կա նաև այլ կարևոր պահ։ Երկրի գործող վարչապետը, ձեր թիմի ղեկավարը, իմ նշած թեմաներով ելույթ է ունեցել, արել ձևակերպումներ, որոնց մի մասը ճիշտ է, մյուսները՝ քննարկման առարկա, և դուք, փոխանակ մտնեք նրա շեշտադրումների տրամաբանության մեջ, զարգացնեք թեման, զբաղված եք հրապարակային մանկապարտեզությամբ։ Դուք Մյունխենից հետո նրան մենակ թողեցիք ուժեղ քննադատության ալիքի առաջ, մի քանի օր չկայիք, հիմա էլ Ստեփանակերտում, դժվար է ասել՝ միտումնավոր, թե ոչ, տարանջատվում եք, չեք մտնում նրա օրակարգի մեջ։

Շատերն կցանկանային մտածել, որ այս ամենն արվում է միտումնավոր, քանի որ իշխանության ներսում վերջապես ձևավորվում են բևեռներ, որոնք անհրաժեշտության դեպքում կբալանսավորեին քաղաքական դաշտը և կփրկեին մեզ ներկայիս մոնոպոլ վիճակի հնարավոր հետևանքներից։ Սակայն այս ենթադրությունն այդպես էլ հաստատում չի ստանում, այնպես որ չի բացառվում, որ սրանք ընդամենը սեփական դերի և պաշտոնի կարևորության՝ այդպես էլ չհասունացող ընկալման դրսևորումներ են։ Ստեփանակերտից հրապարակած լուսանկարը իսկապես խոսուն է, առաջին հերթին՝ իր անլրջությամբ, բայց դրա տակ խորքային ողբերգություն կա։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am