Շտապ. Հակառակորդը երեկվանից անկանոն կրակոցներ է արձակում Տավուշի մի քանի բնակավայրերի ուղղությամբ. կա վիրավոր
Փետրվարի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։
Այսօր՝ փետրվարի 24-ին, վաղ առավոտվանից հակառակորդն անկանոն կրակոցներ է արձակում Կոթի գյուղի ուղղությամբ։