«Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով «Վատիկանի նկուղներում» Միքայել Մինասյանին է փնտրում, Ալիևը գիտի, թե իրական ինչ թիրախներ ունի ինքը Վատիկանում»

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից Ադրբեջանի նախագահին և նրա տիկնոջը ցուցաբերած ջերմ ընդունելությունը, ինչպես նաև Մեհրիբան Ալիևային Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով պարգևատրելու փաստը ՀՀ իշխանությունների կողմից «բարեհաջող» անտեսվեց։ Երկու օր համբերատար սպասեցի՝ հուսալով, որ այդ առիթով ցանցում հայտնվող նյութերը, հնարավոր է, ազդեն հպարտների իշխանության արժանապատվության վրա։ Ապարդյուն։ Այդ մարդիկ չունեն արժանապատվություն։ Ոչ անձնական, ոչ էլ, առավել ևս, պետական։ Եվ դա պետության վախճանն է։

Բայց կողմ դնենք դեռ մեր «հպարտներին»։ Մտածե՞լ եք արդյոք, թե ինչու է Ալիևների դինաստաիան այդքան ջանք ու գումար ներդնում Վատիկանի բարեհաճությանն արժանանալու համար։ Մուսուլման երկրի ղեկավարներ, որոնք զբաղված են քրիստոնեական հուշարձաններ վերանորոգելով, եկեղեցի ֆինանսավորելով… Եթե կարծում եք, որ պատճառը տոլերանտ երևալու նրանց ցանկությունն է, սխալվում եք։ Վստահեցնում եմ, այդ շոուի համար նրանք այլ հարթակներ ունեն։ Այստեղ երկու՝ Ալիևի համար շատ ավելի կարևոր պատճառներ կան։

Նախ, Ադրբեջանի իշխանությունները Վատիկանում պայքարում են հայ ժողովրդի իմունիտետի դեմ։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով «Վատիկանի նկուղներում» Միքայել Մինասյանին է փնտրում, Ալիևը գիտի, թե իրական ինչ թիրախներ ունի ինքը Վատիկանում և թե ինչ վնաս կարող է հասցնել հայկական գործոնին ողջ աշխարհում, եթե կարողանա չեզոքացնել նույն Միքայել Մինասյանի ձեռքբերումները Կաթոլիկ եկեղեցում։ Որովհետև Ալիևի ու Էրդողանի ականջներում դեռ զրնգում են 2015թ. Սուրբ Պետրոսի տաճարում հնչած շարականներն ու առ Սուրբ Գրիգոր Նարեկացի առաքված քրիստոնեական աշխարհի աղոթքները։ Որովհետև Ալիևն ու Էրդողանը չեն կարող մոռանալ Սրբազան Քահանայապետի՝ Հայաստանում հնչեցրած այն մտքերը, որոնք քաղաքակրթությունից ու ժամանակակից արժեքներից հազարավոր կիլոմետրեր հեռու շպրտեցին թուրքերի եղեռնագործ առաջնորդներին՝ միաժամանակ այնքան վեր բարձրացնելով հայկական ամեն ինչը, որ անգամ ինքներս մեզ սկսեցինք այլ աչքով նայել։ Կարծում եք մոռացե՞լ են այդ ամենը ալիևներն ու էրդողանները։ Վստահաբար ոչ։

Այդ ձայները նրանց սերունդների ականջում էլ են հնչելու։ Եվ ահա դրա համար է, որ այդքան փորձում են սիրաշահել Հռոմի Պապին։ Դրա համար է, որ գնում են նույն այն պարգևը, որին արժանացել է Վատիկանում հայկական շահը լավագույնս ներկայացրած դեսպան Մինասյանը։ Որովհետև Ալիևը հասկանում է ինչի և ում հետ գործ ունի, իսկ Փաշինյանը՝ ոչ։ Որովհետև ի դեմս Միքայել Մինասյանի Ալիևը տեսնում է հայկական շահի քարոզչի ու պաշտպանի, իսկ Փաշինյանը՝ իր կողմից մերժված Սերժ Սարգսյանի փեսայի…

Երկրորդ պատճառը, որ ստիպում է թուրքական պետությունների ղեկավարներին գնալ դեպի Վատիկան, Մերձավոր Արևելքում, ինչո՞ւ ոչ՝ նաև մեր տարածաշրջանում, կիսատ թողած գործերն ավարտելն է։ Ալիևն ու Էրդողանը գիտեն, որ առանց բարեպաշտության դիմակի չենք կարող դա անել։ Դրա համար էլ գնում և համբուրում են այն ձեռքը, որը չեն կարող կտրել։ Խաբում են, սիրաշահում և, ի վերջո, հաջողության հասնում։ Գիտե՞ք՝ ինչու։ Արդեն ասել եմ՝ որովհետև ՀՀ իշխանությունները չունեն ո՛չ մարդկային, ո՛չ ազգային և ո՛չ էլ պետական արժանապատվություն։ Ամեն ինչ ակնհայտ է»։

դիտվել է 864 անգամ
Լրահոս
Ե՞րբ ու ինչպե՞ս է որոշվել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից. 168.am Զախարովան՝ Արցախից ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին (video) GRECO-ն կոչ է անում Հայաստանին ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել ոստիկանության նկատմամբ Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Պայքարը թևակոխում է նոր փուլ․ ոսկեպարցիները կարողացան այս պահին կանգնեցնել Փաշինյանին․ Պետրոսյան (video) Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես․ Վահագն Չախալյան (video) ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video) Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության՝ միացե՛ք․ Հովհաննես Շահինյան (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am