Չինաստանի ևս վեց նահանգներ են իջեցրել արտակարգ դրության մակարդակը կորոնավիրուսի պատճառով
Չինաստանի վեց նահանգներ փետրվարի 24-ին նվազեցրել են արտակարգ դրությանը (ԱԴ) հակազդելու բարձրագույն մակարդակը, որը հայտարարվել էր նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակի պատճառով:
Գուանդունի եւ Շանսիի նահանգները բարձրագույն I մակարդակն իջեցրել են մինեւ II: Մինչդեռ Լյաոնինի, Գույչժոուի, Յունանի եւ Գասնուի նահանգները հակազդման մակարդակն իջեցրել են մինչեւ III մակարդակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: