Լրջացեք, տղե՛րք… ձեր այդ ինքնավստահ հայտարարությունները սովորականի պես 1 օրվա կյանք ունեցան. լուսանկար

Լրջացեք, տղե՛րք…

Հասկացեք վերջապես, որ քննադատությունը «խուճապ տարածելու» միտում չունի, հասկացեք, որ էս երկրում ձեզնից փորձառու ու հեռատես մարդիկ կան, որոնք, անկախ ձեր անառողջ ընկալումներից, առաջնորդվում են բացառապես պետության շահով, որոնք ձեզնից շատ գիտեն, իսկ չիմացածը չեն խորշում հարցնել ավագներից:

Դուք երեկ պնդում էիք, թե «...վերահսկում եք իրավիճակը...», «...իրավիճակն անհարկի և արհեստական լարում են…», «81.160.000 բնակչությամբ Իրանում գրանցվել է հիվանդության 14 և մահացության 4 դեպք..», ու հարցադրումներ էիք անում՝ «...ո՞վ և ինչի՞ համար է տարածում այդ խուճապը…»: Մինչդեռ ձեր այդ ինքնավստահ հայտարարությունները սովորականի պես 1 օրվա կյանք ունեցան:

Դե եթե «սահմանային ուժեղացված ռեժիմը», «հասցեական վերահսկողությունը» ու մնացած «վիճակը վերահսկող» պնդումները ճշմարտություն էին, խնդիրը` «ուռճացված», իսկ առարկայական հարցադրումներն ու դիտարկումները՝ «խուճապի տարածում», սահմանն ինչի՞ փակեցիք: Ինձ մոտ տպավորություն է, որ համաճարակաբանության, ճգնաժամային կառավարման, որոշումների կայացման և մնացած տեսությունները նոր սկսեցիք կարդալ, ու եթե ստուգող չլիներ, վատ աշակերտի պես ոչ էլ կկարդայիք:

Իսկ գիտե՞ք ինչու են անհանգիստ մարդիկ. անհանգիստ են, որովհետև ունեն անընդհատ ստող, իրենց աչքերին թոզ փչող, ամեն կարևոր հարցում ոչ կոմպետենտ, անպատասխանատու ու ճիշտ ժամանակին ադեկվատ որոշումներ կայացնել անկարող դեմագոգ ու ինքնագոհ կառավարիչներ:

Ես սարսափում եմ անգամ պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել այս և բազմաթիվ այլ վտանգների զարգացման պարագայում: Իսկ թե ով և ինչի համար է մարդկանց աչքերին անդադար թոզ փչում և իր տեղում չէ բոլոր առումներով՝ դրանով իսկ իրական խուճապ առաջացնելով՝ եզրակացությունները թողնում եմ ձեզ, լուսանկարներն էլ՝ թեթև հուշում:

 

Արման Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 2141 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am