Ինչ որ բան անու՞մ եք, որ մուկուչյանները թվեր չնկարեն, թե՞ ձերը միայն ճառ ասելն է, զանգ կախելուց խաբար չեք
Գիտեք, որ ես առաջարկում էի ակտիվ կերպով ներգրավվել հանրաքվեի անցկացման գործընթացներում՝ հանուն ՈՉ-ի, բայց տեսնում եմ, որ ոչ մի շատ թե քիչ կազմակերպված քաղաքական ուժ Հայաստանում խիզախություն չունեցավ դա անել, փոխարենը բոլորը միաբերան մարդկանց կոչ են անում բոյկոտել հանրաքվեն: Լավ ասենք բոյկոտեցին մարդիկ, բա հետո՞, գոնե ինչ որ բան անու՞մ եք, որ այդ բոյկոտը իր նպատակին հասնի, ինչ որ բան անու՞մ եք, որ մուկուչյանները թվեր չնկարեն, թե՞ ձերը միայն ճառ ասելն է, զանգ կախելուց խաբար չեք:
Ու էդ խելքով էլ իշխանություն եք ուզու՞մ, իշխանության հասնում են զանգ կախելով, այլ ոչ թե ճառ ասելով այ անմեղսունակներ, թե չէ ես, որպես անկախ անհատ, որը ոչ մի քաղաքական ուժի հետ ոչ մի առնչություն չունի, բոլորիցդ հարյուրապատիկ լավ եմ ճառ ասում, և ուրեմն ի՞նչ, հելնեմ գնամ Նիկոլին ասեմ աթոռը զիջի ի՞նձ:
Կարճ ասած, ընդդիմադիրներ ջան, խելք հավաքեք մի քիչ, ճառ ասելու ժամանակները անցել են վաղուց, զանգ կախելու մասին մտածեք, իշխանություն այդպես են վերցնում միայն, ռուսները էլ երբեք ձեզ այդ իշխանությունը սկուտեղի վրա չեն մատուցի, կամ սկսում եք իսկապես պայքարել, կամ էլ հեռանում եք քաղաքականությունից, որովհետև դա ձերը չի:
Գրել է Թորոս Ալեքսանյանը