Ֆրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին
«Դեղին բաճկոններ» շարժման հիմնադիր Էրիկ Դրուեին դուրս են բերել Փարիզում անցկացվող ամենամյա միջազգային գյուղատնտեսական միջոցառումից, որին մասնակցում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին, Ելիսեյան պալատից լրագրողներին հայտնել են, որ երբ Դրուեն կանգնած էր հացահատիկային արտադրանքի տաղավարի մոտ, բողոքի չարտոնագրված ակցիա է մեկնարկել:
«Դեղին բաճկոնների» գաղափարային առաջնորդը հրաժարվել է հեռանալ, ինչից հետո նրան դուրս են բերել տաղավարից: Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ Դրուեին կալանքի տակ են առել: