Էսօր, որ Փաշինյանը լավ ծանոթ չէ Արցախի բանակցային գործընթացին, նաև Ալիևի մեղքն է, լավ չի սովորեցրել նրան.Արթուր Համբարձումյան (video)

Երբ իմացա, որ Փաշինյան-Ալիև նման ձևաչափով քննարկում է լինելու, մտածեցի, որ պարոն Փաշինյանը շատ պատրաստված է լինելու այդ հանդիպմանը, բայց բանավեճից րոպեներ անց հիասթափվեցի։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան դեբատին։

Ըստ քաղաքագետի՝ հայկական կողմն այնքան թույլ էր պատրաստված, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չէր հերքում Ալիևի կողմից հնչեցվող զրպարտությունները․ «Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը բացարձակ տեղյակ չէ, թե որքան ադրբեջանցի է ապրում Հայաստանում, և Ալիևի ակնհայտ ստերը 1988թ.-ի մարդահաշվի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը չհերքեց»։

Հաղորդման մյուս հյուրը՝ ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության առաջ չկարողացավ ապացուցել, որ հայերը ճիշտ են, ադրբեջանցիները՝ սխալ. «Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձում էր խուսափել կոնկրետ պատասխաններից։ Ինձ համար բավականին տհաճ էր, Ադրբեջանի ներկայացուցիչն իր գռեհիկ էմոցիաներն էր ցույց տալիս»։

Ըստ Համբարձումյանի՝ Նիկոլ Փաշինյանի խոսքից տպավորություն էր ստեղծվում, որ իր հայտարարությունները ոչ թե ուղղված են հայ հասարակությանը, այլ՝ «Նոբելյան մրցանակ» հանձնող հանձնաժողովին. «Պատկերացնո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցի մանրամասներին ծանոթանալու համար չի հանդիպում ՀՀ երեք նախագահներին, գնում, հանդիպում է Ալիևին ու նրանից էլ իմանում բանակցային գործընթացի մանրամասները»։

Հոգեբան Կարինե Նալչաջյանի գնահատմամբ՝ բանավեճի ժամանակ Ալիևի տեսքն ու պահվածքը շատ ամբարտավան էր. «Երբ Նիկոլ Փաշինյանը հայկական միջավայրում է, նրա կեցվածքն ու պահվածքն ամբողջությամբ տարբերվում է այն վիճակից, երբ նա գտնվում է թուրք-ադրբեջանական միջավայրում։ Հիշեք Միլանում տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցի ակտիվիստը, մտնելով եկեղեցի, դիալոգի բռնվեց Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս կարծես հայացքով խնդրում էր, որպեսզի իրեն թույլ տա պատասխանել»։

Խոսելով բանակում մահացության դեպքերի աննախադեպ աճից՝ Գագիկ Համբարյանն ասել է. «Ես խոսել եմ որոշ մարդկանց հետ, բայց ունեմ տեղեկություն, որ խնդիրը սպայական կազմի ու զինվորների մեջ է։ Հեղափոխությունից հետո ժամկետային զինվորներին լուրջ հնարավորություններ են տրված, որն էլ տեղի ունեցած միջադեպերի խնդիրն է։ Բանակում եղած թեթև միջադեպերն այլևս չեն հարթվում սպայական կազմի կողմից, որն էլ հանգեցնում է լուրջ հետևանքների»։

Քաղաքագետը համոզված է, որ ՊՆ-ում պաշտոնանկությունները հարցի լուծում չեն, պետք է մեղավորները հայտնաբերվեն ու պատժվեն։

Հոգեբան Կարինե Նալչաջյանն ինչ-որ իմաստով համամիտ է Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս բանակում միջադեպերը կապում է քրեածին տարրերի հետ. «Ծառայության են անցնում մարդիկ, ովքեր քաղաքացիական կյանքում ստացել են դաստիարակություն, իսկ էկրաններից տարիներ շարունակ ի՞նչ կերպարներ են ցույց տվել՝ ամեն ինչ ունեցող գողականներ և խեղճ ու կրակ մտավորականներ։ Ի՞նչ եք կարծում՝ երիտասարդ տղայի համար ո՞վ է տղամարդու օրինակ ծառայում այս դեպքում»։

Արթուր Համբարձումյանն էլ նշում է, որ «գործ տալը» արդեն մտել է բանակ․ «Այսօր գլխավոր խնդիրն այն է, որ երկրի քաղաքական վերնախավի մեծամասնությունը բանակում չի ծառայել, և գենշտաբի պետն իրենց պարբերաբար տեղեկացնում է բանակում տիրող իրավիճակի մասին, որը զուտ տեխնիկական խնդիր չէ»։

Ըստ Արթուր Համբարձումյանի՝ քանի որ բանակը փակ համակարգ է, այսպես, թե այնպես բանակում կառուցվում է հիերախիա, որի պատասխանատուն սպայական կազմն է։

դիտվել է 1070 անգամ
Լրահոս
Հայտարարություն տրիբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Անդրանիկ Միհրանյանը Սրբազանին և շարժման մյուս անդամներին Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան Կարեն Ջալավյանը` Քյոխը, Հանրապետության հրապարակում է Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը. բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի. Բագրատ Սրբազան Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան Ամենաշատ դիմորդներ ունի ԵՊՀ-ն, ամենաքիչը՝ ագրարային համալսարանը 2 զոհ,1 վիրավոր․ Սիսիան-Նորավան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «KamAZ»-ը Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու․ Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է․ Գևորգ Գրիգորյան Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ Գասպարյան Մենք հայրենիքի տերն ենք, ունենք պատիվ և հայրենիք. Գառնիկ Դանիելյան Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից․ բժշկական համալսարանի ՈւԽ հիմնադիր անդամ Բաքուն և Անկարան կգա՞ն Նիկոլին օգնության Ալիևը փաստում է՝ առանց Նիկոլի նա ոչինչ չի կարող ստանալ Հայաստանից ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների Բերման ենթարկված 10 քաղաքացիներն ազատ են արձակվել «Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազան Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am