Մեքենա-մեխանիզմ մի՛ ասա, Կոզլևիչի «Լորեն-Դիտրիխ» ասա՛

Զուտ մասնագիտական անհրաժեշտությունից ու հետաքրքրասիրությունից մղված՝ ունկնդրեցի, տեղ-տեղ նույնիսկ դիտեցի Հ1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը: Ցավով համոզվեցի, որ պետության ղեկին հայտնված գործիչը խիստ ընդհանուր, իսկ հաճախ՝ մակերեսային պատկերացումներ ունի պետության կառավարման, իշխանության ճյուղերի տարանջատման ու հավասարակշռման, դատարանների անկախության ու արծարծված մի շարք այլ խնդիրների մասին:

Օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ մինչև ամենափոքր դետալները տեղեկացված է այսինչ կամ այնինչ մեղադրանքով քրեական գործի նախաքննության ընթացքին: Գործ, որը դեռ նոր-նոր դատարան է ուղարկվել, որի դատաքննությունն անգամ չի մեկնարկել: Նա, ինչպես իրեն է թվում, «ապահովագրվում է»՝ արտասանելով «չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը» ֆրազը, ապա միանգամից էլ խախտում է այն՝ անելով մեղադրական բնույթի հայտարարություններ: Խոսում է դատարանների վրա ճնշում չգործադրելուց՝ երևի անգամ չկասկածելով, որ պետության վարչապետի կողմից որևէ քրեական գործի վերաբերյալ դատաքննությունից առաջ (անգամ՝ ընթացքում) միակողմանի և մեղադրական հայտարարություն անելը արդե՛ն իսկ ամենակոպիտ ճնշում է դատարանի վրա: Անկախ այն բանից՝ որևէ դատավոր կունենա՞ այնքան մասնագիտական ու անհատական որակներ, որ չճնշվի, վարչապետի կողմից ճնշում գործադրելու նպատակաուղղված գործողությունն ակնհայտ է:

Եթե գործադիր իշխանության ղեկին հայտնված գործչի ընկալման մակարդակն այդ հարթության վրա է, ապա ի՞նչ կարելի է ակնկալել «իրքայլական» մեծամասնությունից: Առավել ևս՝ ի՛նչ ակնկալել անձի պաշտամունքի մեջ ընկղմված այն հայրենակիցներից, որ անգամ չեն պատկերացնում, որ ՍԴ-ն քրեական գործեր քննելու համար չէ: Նրանք նաև բացեիբաց սպանության սպառնելիքներով ու նման «մեկնաբանություններով» են հեղեղում հրապարակային հարթակները: Դրանք, իհարկե, կառավարական իրավապահ մարմիններին չեն հետաքրքրի: Բայց այդ ամենը դեռ մի կողմ:

Հետաքրքրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որով փորձեց հիմնավորել ՍԴ գործող կազմը ցրելու և իրեն հաճկատար նոր կազմ ձևավորելու նպատակով ապրիլի 5-ի չարդարացված ու նաև ծախսատար հանրաքվեն անցկացնելը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարման նոր մեխանիզմ է ներդրվել, մեկ ամբողջություն, մի մեքենա, և պատկերացրեք, որ այդ մեքենայի անիվներից մեկը չի համապատասխանում ամբողջ մեխենիզմին:

Պատկերավոր է ասված, իհարկե: Մեքենային չհամապատասխանող կամ այլ տրամաչափի անիվն էլ, ինչպես պարզ ակնարկում է Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրական դատարանն է: Հետևաբար՝ անհամապատասխան անիվ-ՍԴ-ն պետք է փոխել, նոր ու համապատասխան անիվ դնել, որ կառավարման մեքենա-մեխանիզմը նորմալ շարժվի:

Դե ինչ, մեքենա-մեխանիզմ, ավտոմեքենա, ուրեմն՝ ավտոմեքենա: Բայց ըստ իս, Նիկոլ Փաշինյանի համեմատությունը թերի է: Եթե պետական կառավարման համակարգը ավտոմեքենայի հետ համեմատենք էլ, ապա այդ մեքենայի շարժողական մեխանիզմը, եթե կուզեք՝ տրանսմիսիան, այսինքն՝ շարժիչից պտույտը անիվներին փոխանցող մասը, անիվներով նաև ղեկով հանդերձ, գործադիր իշխանությունն է, ղեկին՝ վարչապետը: Շարժիչը, պատկերավոր ասած՝ օրենսդիր իշխանությունն է, ԱԺ մեծամասնությունը՝ վարորդի կողքին թիմայնաբար նստած շտուրմանը: Իսկ Սահմանադրական դատարանն ընդհանրապես անիվ չէ, ոչ չորրորդ անիվն է, ոչ էլ «բագաժնիկում» դրված «զապասը» (գիտեմ հայերեն համարժեքները, բայց ոմանց ընկալելի տարբերակով նշեմ):

Սահմանադրական դատարանը, նույն համեմատությամբ ու պատկերավորությամբ ասած, տվյալ մեքենա-մեխանիզմի ընթացքին առնչվող, ավելին՝ այդ նույն մեքենայի թափքում, ետևի նստատեղին տեղավորված այն կարևոր սուբյեկտն է, օղակը կամ մարմինը, որը հետևում է, որպեսզի վարորդն ու շտուրմանը ավտոմեքենան վարեն, շահագործեն ֆիզիկայի ու մեխանիկայի, երթևեկության կանոններին համապատասխան, որ հանկարծ սահմանված արագությունը չգերազանցեն, թաց կամ սառցապատ ասֆալտի վրա ջահելական «խաղեր չտան» ու մեքենան՝ ուղևորներով հանդերձ, անդունդը չգլորեն կամ խրամառվի մեջ չցցվեն:

Ավելին, ժամանակակից մեքենաները (հիմնականում) կահավորված են համակարգչային այնպիսի ծրագրերով, որ անդուր ծլնգոցներով վարողին նախազգուշացնում են՝ ամրագոտիները կապված չեն, այս կամ այն դուռը չի փակվել, արագությունը գերազանցում եք և այլն: Անգամ այնպիսի ծրագրեր կան, որոնք թույլ չեն տալիս գործարկել մեքենայի շարժիչը, եթե ղեկի մոտ նստած վարողը սթափ վիճակում չէ:

Հիմա, Հայաստանի գործող կառավարության հանրաքվեային այս ամբողջ հարայ-հրոցը հիշեցնում է այն վայ-վարորդների պահվածքը, երբ բռնում ու այդ ծլնգացող-զգուշացնող սարքերը անջատում են, թե՝ «զահլաս տարար»:

Մեքենա-մեխանի՞զմ ասում եք: Կառավարման համակա՞րգ: Վատ զուգահեռ չէ: Բայց երբ լսում ես, թե ինչ պատկերացումներ ունեն իշխանության ղեկին հայտնված գործիչները, հասկանում ես, որ վերջնարդյունքում ստացվելու է Ադամ Կոզլևիչի «Լորեն-Դիտրիխի» պես մի բան, որն Օստապ Իբրահիմովիչը կնքեց՝ «Անտիլոպա-Գնու»: Նա դրանով անգամ ավտոարշավի իբրև թե մասնակցեց: Բայց դե ընթերցասեր հանրությանը հայտնի է, թե հետո ինչ եղավ:

7or.am

Արմեն Հակոբյան

դիտվել է 435 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am