«Դուխով» գրությամբ նստարանները պաշտպանվում են պետական գաղտնիքով

2019 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրապետության թիվ 1 առանձնատան մասին» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթեր էր հեռարձակել կառավարական այն առանձնատնից, որտեղ ներկայումս բնակվում է ընտանիքի անդամների հետ: Ուղիղ եթերի ընթացքում` մինչ Փաշինյանը խոսում էր ընդամենը վերջերս միլիոնավոր դոլարներով վերանորոգված առանձնատան մասին՝ այդպես էլ կոնկրետ գումար չնշելով, առանձնատան հարակից տարածքում երևում էին «Դուխով» գրությամբ մի քանի նստարաններ:

Պարզելու համար, թե երբ և քանի «Դուխով» գրությամբ նստարաններ են տեղադրվել նշված կառավարական առանձնատան հարակից տարածքում, ումից և ինչ արժեքով են ձեռք բերվել այդ նստարանները, և արդյոք նշված գրությամբ նստարանները տեղադրվե՞լ են կառավարական այլ առանձնատների հարակից տարածքներում, թե՞ ոչ, AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով նաև տրամադրել նշված նստարանների ձեռքբերման պայմանագրերը:

Հարցմանը պատասխանել է Վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը։ Ստացված հարցման պատասխանում, սակայն, ՊՈԱԿ-ը հղում է կատարել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին՝ նշելով, որ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություը պարունակում է պետական գաղտնիք, որով պայմանավորված՝ տեղեկատվության տրամադրումը մերժվել է:

Այսինքն՝ ստացվում է, որ «Դուխով» գրությամբ նստարանների համար հատկացված գումարները, նստարանների քանակը, դրանց տեղադրման վայրերը և այլ մանրամասները պարունակում են պետական գաղտնիք, ուստի դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:

Նկատենք, որ նախկինում ըննդիմադիր Նիկոլ Փաշինյանը որպես Երևանի քաղաքապետի թեկնածու քննադատում էր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ասելով, որ վերջինս 65 հազար դրամանոց Երևան գրությամբ նստարանը գնում է 160 հազար դրամով:

«Երևան քաղաքի նստարանները, որ փողոցներում դրված են, մեկ հատը գնվում է 160 հազար դրամով: Մեր փորձագետները գտնում են, որ դա փոխված գին է, կոռուպցիոն ռիսկեր կան… 30-50 տոկոսով ուռճացված է գինը և հաստատ 160 հազար դրամ չի՝ դա այդպես է»,-տարիներ առաջ ասել է «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ նստարանները ձեռք են բերվում մի ընկերությունից, որը, Փաշինյանի տպավորությամբ, ստեղծված էր հատուկ Երևանի քաղաքապետարանին մատակարարումներ անելու համար, քանի որ այն արտադրում էր միայն այն, ինչ գնվում էր Երևանի քաղաքապետարանի կողմից՝ նստարաններ, կանգառասրահներ, ուղեցույցներ, հասցեի ցուցանակներ…:

Նկատենք, որ նույն` «Երևան» գրությամբ նստարանները Նիկոլ Փաշինյանի կուսակից ընկեր, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայումս նույն ընկերությունից գնում է 164 հազար դրամով։ Այս մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ նշելով. «164 հազար դրամը նստարանի համար չեմ կարծում, որ գերթանկարժեք է, գուցե եւ թանկ է»։

Ստացվում է, որ նախկինում Փաշինյանի քննադատության թիրախում հայտնված և ըստ Փաշինյանի` կոռուպցիոն ռիսկերով՝ 30-50 տոկոսով ուռճացված գնով գնված նստարանները ներկայումս առավել թանկ գնով են գնվում Երևանի քաղաքապետարանի կողմից: Բացառված չէ, որ 30-50 տոկոսով «ուռճացված կամ առավել թանկ, բայց ոչ գերթանկարժեք» գնով և կոռուպցիոն ռիսկերով էլ գնվել են «պետական գաղտնիք» պարունակող «Դուխով» գրությամբ նստարանները, եթե, իհարկե, ոչ ավելի թանկ, քանի որ Փաշինյանի կառավարական առանձնատանը տեղադրված նստարաններն ունեն «յուրօրինակ» գրառում, որի պատրաստման համար, գուցե, տնտեսվարողը լրացուցիչ գումար է մատնանշել։ Բացառված չէ նաև այն, որ «Դուխով» գրությամբ նստարանները գնված լինեն նույն ընկերությունից, որը ստեղծված է հատուկ Երևանի քաղաքապետարանի և կառավարական առանձնատան/տների համար անհրաժեշտ իրեր արտադրելու և մատակարարելու համար, քանի որ արտաքին տեսքով դրանք նույնական են «Երևան» գրությամբ նստարանների հետ։ Այս ամենը հերքելու կամ հաստատելու, ամբողջական տեղեկատվություն տրամադրելու փոխարեն Վարչապետի աշխատակազմը նախընտրել է «Դուխով» գրությամբ նստարանների ձեռքբերումը համարել պետական գաղտնիք՝ չտրամադրելով որևէ տեղեկատվություն:

Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, երբ Կառավարության և հատկապես Նիկոլ Փաշինյանի համար արված թանկարժեք գնումները գաղտնի են պահվում՝ հակասելով Կառավարության որդեգրած բաց, թափանցիկ և հանրությանը հաշվետու քաղաքականությանը:

 AntiFake.am

դիտվել է 1016 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am