«50 եվրոյով Հռոմ գնալ և գալը հնարավորություն է». Ֆինանսների նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի այն խոսքին, որ հեղափոխությունից հետո մարդկանց կյանքը բարելավվել է, քանի որ այսօր մարդիկ կարող են 50 եվրոյով գնալ Հռոմ և վերադառնալ, Ֆինանսների նախարարը նկատեց՝ մարդիկ, որոնք այս հայտարարության հետ կապված տարբեր կարծիքներ են հնչեցնում, շատ օրինաչափ է:
«Միանշանակ 50 եվրոյով Հռոմ գնալ և գալը հնարավորություն է, սա արդյո՞ք հնարավորություն է աշխարհընկալում, արժեքային համակարգի վերաբերյալ մտորումներ ունենալու, վերցնել այն, ինչը որ լավ է, համոզված եմ, որ սա հնարավորություն է»,- շեշտեց Ատոմ Ջանջուղազյանը: