Ես այդ գնահատականի հետ համաձայն չեմ. Լիլիթ Մակունց
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք չի նշանակում, որ ՀՀ իշխանությունները միջամտում են Արցախում ընթացող քաղաքական գործընթացներին։
Նշենք, որերեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մի շարք հարցերից բացի, անդրադարձել էր նաև Արցախի ընտրություններին և նախագահի թեկնածուներին՝ նշելով, որ արցախցիները չպետք է իրենց վստահության քվեն տան այն թեկնածուներին, որոնք Հայաստանի լեգիտիմ իշխանությունների դեմ ատելության քարոզ են անում։
Հարցը լսելուց հետո Լիլիթ Մակունցը կարճ արձագանքեց. «Ոչ, բոլորովին էլ դա չի նշանակում, այն մեկնաբանությունը և գնահատականը, որ դուք հնչեցրեցիք, ես այդ գնահատականի հետ համաձայն չեմ»։