Արսեն Դավթյանի բջջային հեռախոսն ու հեռախոսահամարը դատարանը վերադարձրեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 21-ին, ընթացող առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին դատարանը վերադարձրեց գործով ամբաստանյալ Արսեն Դավթյանի հեռախոսն ու հեռախոսահամարը։
Այսօրվա դատական նիստին հետազոտվեցին գործով իրեղեն ապացույցները, ինչպես նաեւ բջջային հեռախոսը։ Պաշտպանական կողմն էլ դատարանին խնդրեց վերադարձնել Դավթյանին հեռախոսն ու հեռախոսահամարը, որը դատարանը բավարարեց եւ վերադարձրեց։