Մյունխենում փորձ է արվել ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ մեղադրել Վենետիկի հանձնաժողովին. ՀՅԴ-ական տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի վերաբերյալ օրակարգային որոշ դիտարկումներ է ներկայացրել:

ՆՄա, մասնավորապես, նշել է.


«1. Այն պնդումը, որ հանրաքվեի միջոցով Սահմանադրական փոփոխությունների դեպքում Սահմանադրական դատարանի եզրակացությունը իմպերատիվ պահանջ չէ, ինքնին հակասում է Սահմանադրությանը:

2. Ներկայացված տեղեկատվությունից պարզ է դառնում՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի անտեսումը արդարացնելու համար Մյունխենում փորձ է արվել ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ մեղադրել Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրության նախկին կարգավորումների համաձայն Հ. Թովմասյանի ընտրության համար: Այսպիսի մոտեցմամբ ավելի է խորացվելու Հայաստանի միջազգային հեղինակության խնդիրը:

3. Դատական համակարգի փոփոխություններին վերաբերող տեսակետներից նշմարվում է հետեւյալ բանաձեւը.

«Պահպանվող էֆորիայի պայմաններում փոխվում են Սահմանադրական դատարանի կազմը եւ իրենց ցանկում նշված անկախ դատավորներին: Բնականաբար, կնշանակվեն իրենց յուրայինները, որոնք առանց զանգերի էլ հնազանդ կծառայեն օրվա իշխանություններին՝ հանրային պարզ մեսիջներով:

Եվ ամենավտանգավորը՝ այս փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի եւ մյուս դատարանների որոշումներն արդեն հանրության համար պետք է լինեն անվերապահ ընդունելի, չքննարկվող եւ այլեւս՝ հանրությունը չի կարող դատարանների որոշումների համար մեղադրել գործող քաղաքական իշխանությանը»:

4. Իշխանափոխությունից հետո, որպես սոցիալական խնդրի լուծման առանցքային ձեռքբերում եւ աննախադեպ օրինակ՝ ներկայացվեց գյուղական բնակավայրերում աղքատ ընտանիքների համար իրականացվող անասնապահության աջակցության ծրագիրը: Իրականում այս ծրագիրը, որպես զբաղվածության պետական հիմնական ծրագիր, ներդրվել է դեռեւս 2015 թվականին:

Իշխանափոխությունից հետո՝ զբաղվածության պետական ծրագրերի թերակատարումները (2018 թվականին 75 տոկոս, 2019 թվականին 50 տոկոս) կոծկելու համար գործող 13 հիմնական ծրագրերի չծախսված գումարները վերաբաշխման միջոցով 2019 թվականի ավարտին հատկացվեցին անասնապահության աջակցության այդ ծրագրին: Որեւէ այլ առարկայական բարեփոխում, ներառյալ զբաղվածության պետական նոր ծրագիր չի իրականացվել:

Դիտարկումների շարքը շարունակելի է»:

դիտվել է 549 անգամ
Լրահոս
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am