Զրպարտություն է՝ ինչպես Թավադյան Արմենի դեպքն էր. Հովհաննես Շահինյանը հարցաքննվեց
Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանն, ինչպես տեղեկացրել էինք, այսօր կանչվել էր հարցաքննության Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին:
«Տրամադրությունս բարձր է, ինքնազգացողությունս՝ լավ, առողջությունս՝ պինդ: Իմացանք, թե ինչ գործի առնչությամբ են ինձ կանչել, այն ինձ հետ չի առնչվում, հրաժարվել եմ ցուցմունք տալուց»,- հարցաքննությունից դուրս գալուց հետո հայտարարեց Շահինյանը:
«Ինձ ներկայացվեց հրավերքի պատճառը, ինչը որ բոլորովին ինձ հետ չի առնչվում:Խոստացել եմ և ստորագրել եմ, որ այդ մասին չեմ հայտարարելու: Չգիտեմ՝ կկանչեն թե չէ, երբ կանչեն, պարտաճանաչ կներկայանամ: Արդեն պատրաստվում ենք դիմել դատարան՝ բողոքարկելու երեկ տեղի ունեցած խուզարկման որոշումը»,- ասաց նա:
«Անհասկանալի, անհայտ ինչ-որ մեկը որին, տեսնեմ էլ, կարող է՝ չճանաչեմ, ասել է, որ ինձ իբր գումար է տվել: Ախր գոնե՝ ծանոթ լիներ: Զրպարտություն է՝ ինչպես Թավադյան Արմենի դեպքն էր»,-մանրամասնեց Շահինյանը: