«7 իրեղեն ապացույց ներկայացվեց»․ Արսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, սկսվել է ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը, որի ընթացքում նախատեսված է վկաների հարցաքննությունը, գործով առկա ապացույցների հետազոտումը։
Նիստի ընթացքում դատարանը գործին վերաբերող 7 իրեղեն ապացույց ներկայացրեց․ իրեղեն ապացույց համարվեց Արսեն Դավթյանի բջջային հեռախոսը, Դավթյանի մոտ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված 30 հատ ԱՄՆ դոլար արժողությամբ գումարը և 2 սկավառակ։